20-08-2025 09:49 Դուբայում ոստիկանությունն ընդամենը ութ ժամվա ընթացքում ձերբակալել է 25 միլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ վարդագույն ադամանդ գողացած երեք գողի: Քարը էմիրություն է բերել Եվրոպայից մի ոսկերիչ, որը համաձայնել է այն ցույց տալ վարձակալված առանձնատանը պոտենցիալ հաճախորդին, հաղորդում է CBS News-ը:
19-08-2025 10:44 ԱՄՆ-ի Հյուսիսարևելյան համալսարանի սննդի կարգավորման հարցերի ծրագրի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դերին Դեթվայլերի խոսքով՝ բորբոսնած պանիր ուտելուց հետո օրգանիզմում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, ստամոքսի խանգարում և սննդային թունավորում: Բժիշկը բացատրել է, որ անցանկալի հետևանքները կախված կարող են լինել պանրի վրա առաջացած բորբոսի տեսակից, մանրէներից և անձի իմունային համակարգի վիճակից:
19-08-2025 10:41 Հոբիթ Ֆրոդոն կհայտնվի «Մատանիների տիրակալը» ֆրանշիզայի հաջորդ՝ «Գոլումի որսը» ֆիլմում։ Այս մասին, ինչպես հաղղորդում է EW-ն, հայտարարել է Գենդալֆի դերակատար Իան Մաքքելենը։ Մաքքելենը նաև հավելել է, որ նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2026 թվականի մայիսին։ Ռեժիսորը կլինի Էնդի Սերկիսը, ով նաև կմարմնավորի Գոլումին։
19-08-2025 10:38 Մինչև վերջերս «հանգիստ շքեղության» երկրպագուների մեծ մասը նախընտրում էր չեզոք երանգներ, մինիմալիզմ և զուսպ ուրվագծեր: Սակայն այս ամռանը կտրուկ անցում է նկատվում դեպի պայծառ և շողշողուն տպագրություններ, որոնք բառացիորեն «գոռում են» կարգավիճակի և ոճի մասին, գրում է WSJ-ն։
19-08-2025 10:34 Բեյլորի բժշկական քոլեջի և Տեխասի մանկական հիվանդանոցի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները բացահայտել են աղիքների և ուղեղի միջև անմիջական կապի մեխանիզմ, որը գործում է ակնթարթորեն։ Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում կա հատուկ նյարդային ուղի, որը ճանաչում է բակտերիաների որոշակի սպիտակուցներ և անմիջապես տեղեկատվություն է փոխանցում ուղեղին։ Հայտնաբերված աղիքային միկրոֆլորայի և ուղեղի միջև ուղղակի փոխազդեցությունը նաև վկայում է մարդու մոտ զգայարանների քանակը վերանայելու անհրաժեշտության մասին։
19-08-2025 04:50 Թաիլանդի արքայադուստրը երեք տարի կոմայի մեջ է. ապշած բժիշկները շփոթված են։ 2022 թվականի դեկտեմբերին Ռամա X թագավորի դուստրը շանը տարել է զբոսանքի և կորցրել գիտակցությունը։ Այժմ նրա կյանքը լիովին կախված է սարքերից։ Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ Պատին սրտի կաթված է ստացել։
18-08-2025 11:39 Կալիֆորնիայի համալսարանի (Սան Դիեգո) գիտնականները հայտնաբերել են պարզ մի սովորություն, որը կօգնի բարելավել սրտի առողջությունը: Գիտնականները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պարզապես հաճախ վեր կենալ աթոռից։ Հետաքրքիր է, որ նստելու ընդհանուր տևողությունը միշտ չէ, որ կրճատվել է։ Ազդեցությունն առաջացել է հենց կանգնելու պարբերականության շնորհիվ։ Հեղինակների կարծիքով, դա պայմանավորված է արյան շրջանառության լավացմամբ և սրտանոթային համակարգի բեռի նվազեցմամբ։
18-08-2025 11:36 Լոնդոնում պաշտոնապես սկսվել են «Նարնիայի ժամանակագրություններ» վիպաշարի նոր էկրանավորման նկարահանումները։ Այս մասին տեղեկանում ենք What’s on Netflix հարթակից: Գրետա Գերվիգի («Բարբի») ֆիլմը Netflix-ում կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերին: Գերվիգը էկրանավորում է Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նախապատմությունը՝ «Կախարդի եղբորորդին» անվանումով: Պատմությունը տեղի է ունենում 1950-ականների Մեծ Բրիտանիայում։
18-08-2025 11:29 Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է երեք կնոջ (25, 31 և 43 տարեկան), որոնք մեղադրվում են խմբակային բռնության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ Նրանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Ըստ լրատվամիջոցների, ձերբակալվածներից մեկը նշանված է եղել տուժածի հետ, և մի քանի օրից զույգը պետք է ամուսնանար։ Միջադեպը տեղի է ունեցել այն բնակարանում, որտեղ նորապսակները պատրաստվում էին ապրել։ Կինը փեսացուին բռնացրել է մեկ այլ կնոջ հետ, ինչն էլ հրահրել է կոնֆլիկտը։
18-08-2025 11:19 Միչիգանի պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ միկրոբները մեր ուղեղի իրական կառուցողներն են։ Խոսքը ոչ թե պատահական ազդեցության, այլ կոնկրետ այն հատվածի մասին է, որը վերահսկում է սթրեսը, սոցիալական վարքագիծը և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաները։ Ժամանակակից ծնունդները հաճախ «խաթարում» են միկրոբային հավասարակշռությունը. հակաբիոտիկները և կեսարյան հատումը չեն թողնում մոր միկրոբներին իրենց «գիտելիքները» փոխանցել փոքրիկին։
18-08-2025 01:45 Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» պատմական վեպի նոր էկրանավորումը, որի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը, Ռուսաստանում կթողարկվի 2027 թվականի փետրվարի 18-ին։ Այս մասին հայտնել են «Атмосфера кино» դիստրիբյուտորական ընկերության ներկայացուցիչները, որին են պատկանում ֆիլմի տարածման իրավունքները։
15-08-2025 10:32 The Hollywood Reporter-ը հաղորդում է Անջելինա Ջոլիի և «Միստր և միսիս Սմիթ» լրտեսական ֆիլմի ռեժիսոր Դագ Լայմանի վերամիավորման մասին: Տանդեմը կաշխատի նոր՝ «Նախաձեռնություն» (The Initiative) ֆիլմի վրա։ Սյուժեի համաձայն՝ նորեկ գործակալ Չարլին դառնում է փորձառու մասնագետ Բրայթի (Ջոլի) աշակերտը, ով մենակ է աշխատում: Շուտով երկու հերոսների հարաբերությունները վերածվում են գոյատևման վտանգավոր խաղի:
15-08-2025 10:23 Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են իրենց անվանում «գրեյսեքսուալներ», ինչը նշանակում է, որ նրանք սեռական ցանկություն են զգում միայն երբեմն, հազվադեպ կամ միայն որոշակի պայմաններում, հաղորդում է Daily Mail-ը։ Այս տերմինը ժողովրդականություն է ձեռք բերել առցանց. Reddit-ն ունի ակտիվ համայնք՝ r/Greysexuality անունով, որն ունի ավելի քան 8.3 հազար անդամ, մինչդեռ TikTok-ում և YouTube-ում տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն։
15-08-2025 08:28 «Ֆլիբագ» սերիալի աստղ, դերասանուհի և սցենարիստ Ֆիբի Ուոլլեր-Բրիջը պատրաստվում է առաջին անգամ մայր դառնալ: Պապարացիները դերասանուհուն լուսանկարել են Լոնդոնի փողոցներում, որտեղ երևում է նրա կլորացված փորիկը։ Ֆիբին ինքը դեռևս չի մեկնաբանել հղիության մասին լուրը: 2018 թվականից ի վեր նա հանդիպում է բրիտանացի դրամատուրգ Մարտին ՄաքԴոնայի հետ:
15-08-2025 04:25 Մանհայմի համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ կանացի էստրոգեն հորմոնը պաշտպանում է երիկամների բջիջները ֆերոպտոզից, որը երկաթից կախված կարգավորվող բջջային մահվան մի ձև է: Բժիշկները վաղուց գիտեին, որ կանայք ավելի քիչ են հակված սուր երիկամային անբավարարության, քան տղամարդիկ. այդ փաստը հաստատվել է համաճարակաբանական տվյալներով 1940-ական թվականներից ի վեր: Սակայն այդ պաշտպանիչ ազդեցության մեխանիզմը երկար ժամանակ մնում էր անհասկանալի:
15-08-2025 01:35 Թեյլոր Սվիֆթի նոր` «The Life Of A Showgirl», ալբոմի շապիկը հակասություններ է առաջացրել Քայլի Մինոուգին կրկնօրինակելու մեղադրանքների պատճառով։ «Cruel Summer» հիթի երգչուհին Սվիֆթի երկրպագուներին ամբողջ աշխարհում խուճապի մատնեց, երբ չորեքշաբթի օրը ներկայացրեց իր նոր «The Life Of A Showgirl» ալբոմի շապիկը։ Ոմանք 35-ամյա ամերիկացի աստղին մեղադրել են փոփ երաժշտության թագուհի Քայլիի «Showgirl: The Greatest Hits» դարաշրջանը կրկնօրինակելու մեջ։
14-08-2025 08:50 50-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոն զարդարել է Esquire ամսագրի նոր համարի շապիկը և երկար հարցազրույց տվել, որում խորհրդածել է ծերացման մասին: Դերասանի խոսքով՝ չնայած նա դեռևս դժվարանում է ընդունել իր իրական տարիքը, զգում է, թե ինչպես են ապրած տարիներն ազդում կյանքի նկատմամբ իր հայացքների վրա: Միևնույն ժամանակ, Լեոնարդոն ասել է, որ հոգեպես իրեն դեռևս զգում է 32 տարեկան:
14-08-2025 08:20 Ուտելիքը կարևոր դեր ունի առողջ քնի ձևավորման մեջ: Պիստակը այն մթերքներից է, որն ունի մելատոնինի՝ քնի հորմոնի, ինչպես նաև մագնեզիումի ամենաբարձր բնական պարունակության մակարդակը։ Քնի համար օգտակար մթերք է նաև բանանը. այն հարուստ է տրիպտոֆանով, մագնեզիումով ու կալիումով, որոնք նպաստում են սերոտոնինի և մելատոնինի՝ քնի ցիկլի կարգավորման երկու հիմնական նեյրոմիջնորդների արտադրությանը։ Չի կարելի մոռանալ նաև հավի կրծքամսի մասին, որը քնից առաջ հիանալի ընթրիք կլինի՝ իր ցածր յուղայնության շնորհիվ:
14-08-2025 08:07 Կոպենհագենի իշխանությունները կարող են տասնյակ միլիոնավոր կրոնների փոխհատուցում տրամադրել, երբ պարզվել է, որ քաղաքը վերջին յոթ տարիների ընթացքում հարսանիքների համար անօրինական կերպով փող է գանձել մոտ 12 000 զույգից, գրում է The Guardian-ը։ Ենթադրվում է, որ վճարում արածների մեծ մասը Դանիայում մշտական բնակություն չունեցող օտարերկրացիներ են եղել։
14-08-2025 05:15 «Փարիզի ծաղկող աստղը» (Paris ni Saku Etoile) անիմացիոն ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Ճապոնիայում, 2026 թվականի մարտի 13-ին: Հայտարարության հետ մեկտեղ հրապարակվել է նաև ֆիլմի պաստառը: Արտադրությունը կատարում է Arvo Animation-ը: Այս նախագիծը ռեժիսոր Գորո Տանիգուտիի և «Գիբլի» ստուդիայի նկարիչ Կացույա Կոնդոյի («Իմ հարևան Տոտորոն») առաջին համագործակցությունն է:
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։