Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-09-2025 11:33
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ ալկոհոլի քրոնիկ օգտագործման դեպքում խանգարվում է բջջային ազդանշանային առանցքային սպիտակուցի արտադրությունը, որն օգնում է աղիքային բակտերիաներին պահել աղիքներում։ Առանց այս պատնեշի՝ աղիքների բակտերիաները կարող են ավելի հեշտությամբ ներթափանցել լյարդ՝ խորացնելով ալկոհոլից առաջացած դրա վնասումը։
03-09-2025 10:41
Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Աշխարհի 60-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովան մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չներկայացավ մրցախաղին։ Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան։
03-09-2025 01:40
Գիտնականները պարզել են, որ ամուսինների մոտ հոգեկան խանգարումներն ավելի շատ են համընկնում, քան ընդունված է ենթադրել։ Այս եզրակացությանն է հանգել հետազոտողների միջազգային խումբը: Վերլուծությունը ցույց է տվել, որ փոխկապակցվածությունները գոյություն ունեն հոգեկան խանգարումների 9 տեսակների միջև և փպխանցվում են մի քանի սերունդ։ Ավելին, պատկերը նույնն է եղել տարբեր մշակույթներում, ինչը վկայում է երևույթի գլոբալ բնույթի մասին։
03-09-2025 00:43
Աննա Վինտուրը հայտարարել է, որ Քլոե Մալը նշանակվել է ամերիկյան Vogue-ի խմբագրական բովանդակության նոր ղեկավար։ Նա կփոխարինի 75-ամյա Վինտուրին, ով հրաժարական էր տվել հունիսին։
02-09-2025 09:18
ԱՄՆ բնակչուհին անսպասելիորեն դուստր է ծննդաբերել Burning Man երաժշտական փառատոնում՝ չկասկածելով իր հղիության մասին, հաղորդում է NBC News-ը։ Քայլա Թոմփսոնն օգոստոսի 27-ին հանգստանում էր ամուսնու հետ՝ Նևադայի անապատում ամեն տարի անցկացվող հայտնի երաժշտական փառատոնի տարածքում կայանած կցասայլակում։ Հանկարծ նա ուժեղ ցավ է զգացել որովայնի ստորին հատվածում, և մի քանի ժամ անց, իր համար անսպասելիորեն, կցասայլակի զուգարանում 1,6 կգ քաշով առողջ աղջիկ է ծննդաբերել։
02-09-2025 07:44
27-ամյա ամերիկացի դերասանուհի Սիդնի Սվինին, ով գարնանը բաժանվել էր իր փեսացուից, կասկածվում է երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր, 44-ամյա Սքութեր Բրաունի հետ սիրավեպ ունենալու մեջ: Այս մասին հայտնել է The Star-ը: Զույգին առաջին անգամ միասին նկատել են Վենետիկում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքի ժամանակ: Նրանք միասին զբոսնել են քաղաքի փողոցներով, իսկ ավելի ուշ ընկերների հետ գնացել բար: Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք արդեն իրենց ընկերներին պատմել են սիրավեպի մասին, բայց նրանց խնդրել են չմեկնաբանել և չխոսել դրա մասին:
02-09-2025 05:26
Երգչուհի Մայլի Սայրուսը դարձել է պատմության մեջ առաջին սելեբրիթին, որը նկարահանվել է ֆրանսիական Maison Margiela նորաձևության տան գովազդային արշավում:1988 թվականին հիմնադրվելուց ի վեր ապրանքանիշը հետևել է անանունության սկզբունքներին. արշավներում մոդելները հաճախ ծածկում են դեմքերը, հագուստի ստեղծման վրա աշխատում է անհայտ դիզայներների թիմ, իսկ ապրանքանիշի հիմնադիր Մարտին Մարջիելան անտեսանելի է մնում հանրության համար նույնիսկ կարիերան ավարտելուց տարիներ անց:
02-09-2025 03:56
Մեծ Բրիտանիայում Վելինգբորոյի Five Wells բանտի 26-ամյա նախկին պահակ Էյմի Դյուկը մեղավոր է ճանաչվել կալանավորների հետ անպատշաճ հարաբերությունների երկու դրվագով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, հաղորդում է Daily Star-ը։ Էյմին Five Wells բանտի երրորդ աշխատակցուհին է, որ դատապարտվում է կալանավորների հետ սեքսի համար։
02-09-2025 03:22
Ռոքֆելլերի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտ գլուտատիոնը կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի թոքերի մետաստազավորման (ուռուցքի աճի երկրորդային օջախների՝ մետաստազների ձևավորման գործընթացը, երբ բջիջներն առաջնային օջախից այլ հյուսվածքներ են տարածվում)։ Գիտնականների կարծիքով՝ գլուտատիոնի միտոքոնդրիաներ փոխանցման արգելափակումը ավանդական բուժման մեթոդների համեմատ կարող է կրծքագեղձի քաղցկեղի մետաստազների կանխարգելման նոր, ավելի մեղմ մոտեցում դառնալ։
01-09-2025 09:45
Այս հանգստյան օրերին Նիդերլանդների հարավային Տիլբուրգ քաղաքում գույներն ավելի շատ էին, քան սովորաբար․ հազարավոր կարմրահեր մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվել էին ամենամյա փառատոնին, որը նվիրված է նրանց բոսորագույն մազերին, հայտնում է Associated Press-ը։ Redhead Days փառատոնը ներառում է երաժշտական միջոցառումներ, սննդի տաղավարներ և վարպետության դասեր, որոնք ուղղված են կարմրահերների հատուկ կարիքներին՝ դիմահարդարման խորհուրդներից մինչև մաշկի քաղցկեղի կանխարգելում։
01-09-2025 09:22
Ամենօրյա շարժումը ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու լավագույն միջոցներից է։ Օրվա ընթացքում նույնիսկ մի փոքր շարժվելը կարող է պաշտպանել սրտի, ուղեղի և ամբողջ օրգանիզմի առողջությունը։ Այս մասին հայտնել են ԱՆ-ից: Ֆիզիկապես ոչ ակտիվ և նստակյաց կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից են: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, դեպրեսիայի և դեմենցիայի առաջացման ռիսկը։
01-09-2025 09:05
51-ամյա Եվա Մենդեսը 12 տարի դադարից հետո վերադառնում է կինո։ Նա կխաղա իր ամուսնու՝ Ռայան Գոսլինգի հետ՝ մարմնավորելով նրա կերպարի կնոջը։ Այս մասին հայտնել է Հոլիվուդի ինսայդեր Դանիել Ռիխտմանը։ Եվա Մենդեսը միացել է «Աստղային պատերազմներ» տիեզերքի նոր ֆիլմի՝ «Աստղային մարտիկի» դերասանական կազմին։
01-09-2025 08:48
Արհեստական բանականությամբ ստետոսկոպները կարող են վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի երեք լուրջ հիվանդություն, պնդում են բրիտանացի հետազոտողները։ Դասական ստետոսկոպը, որը հայտնագործվել է դեռևս 1816 թվականին, բժիշկներին թույլ էր տալիս միայն լսել օրգանիզմի ձայները։ Ինչպես հաղորդում է BBC News-ը, Մեծ Բրիտանիայում մշակված ժամանակակից սարքը կարող է գործնականում ակնթարթորեն արձանագրել սրտային անբավարարություն, փականների հիվանդություններ և ռիթմի խանգարումներ։
01-09-2025 03:58
Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել Լիխտենշտեյնի 28-ամյա արքայադուստր Մարիա Կարոլինայի՝ իշխող արքայազն Հանս-Ադամ II-ի թոռնուհու և նրա ընտրյալի՝ 33-ամյա ներդրումային մենեջեր Լեոպոլդո Մադուրո Վոլմերի հարսանիքը։ Չնայած այն հանգամանքին, որ սիրահարները ապրում են Լոնդոնում, նրանք իրենց հարսանիքը նշեցին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում։
30-08-2025 18:56
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և նրա քույրը՝ կուսակցության քաղաքական քարտուղար Արիաննան, շոկ և վրդովմունք են հայտնել այն բանից հետո, երբ նրանց լուսանկարները հայտնվել են Phica.eu կայքում՝ վիրավորական և սեքսիստական մեկնաբանություններով: Մելոնին տեղի ունեցածը անվանել է կանանց արժանապատվության նվաստացում և ընդգծել, որ զիջումներ չեն կարող լինել։
30-08-2025 10:55
ԱՄՆ-ում հանուն սիրուհու սեփական ընտանիքից փախչելու նպատակով մահացած ձևացած տղամարդուն դատապարտել են ազատազրկման, հաղորդում է CNN-ը։ Անցյալ տարվա օգոստոսին երեք երեխաների հայր, 45-ամյա Ռայան Բորգվարդտը, ուղևորվել էր ձկնորսություն Վիսկոնսին նահանգի Գրին լիճ և այլևս չէր վերադարձել։ Ոստիկանությունը գտել էր շրջված բայդարկան, իսկ ջրասուզակները գտել էին միայն ձկնորսական պարագաներով և փաստաթղթերով արկղ, ինչը ջրահեղձ լինելու տպավորություն էր ստեղծել։
29-08-2025 09:30
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը Լիդո կղզին դարձել է համաշխարհային կինոաստղերի (և ոչ միայն) գրավչության կենտրոնը։ Այստեղ է, որ տեղի է ունենում Վենետիկի 82-րդ կինոփառատոնը։
29-08-2025 09:28
Պարզվում է' մեր սննդային նախասիրությունները կապված են սննդարար նյութերի դեֆիցիտի, հորմոնալ ու մետաբոլիկ փոփոխությունների, հոգեբանական խնդիրների հետ: Մենք ցանկություն ենք ունենում ուտել այն, ինչի պակասը կա օրգանիզմում:
29-08-2025 09:24
«Լաբուբու» խաղալիքի ստեղծող Լաբուբու Վան Նինը ընդգրկվել է աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նա Bloomberg-ի վարկանիշում զբաղեցրել է 85-րդ տեղը։  «Վիրուսային տիկնիկների»  արտադրող չինական Pop Mart-ի բաժնետոմսերն այս տարի աճել են գրեթե 250%-ով: Արդյունքում ընկերության գլխավոր տնօրեն Վան Նինի կարողությունն ավելացել է 20 մլրդ դոլարով՝ գրեթե երեք անգամ:
29-08-2025 05:33
Թուրքիայում հարսանիքը վերածվել է ողբերգության։ Հետաքննիչների տվյալներով՝ փեսային կրակել են հարսնացուի ազգականուհու ատրճանակից, ում արդեն ձոստիկանությունը երբակալել է։ Երիտասարդ զույգը՝ Ալի Քարաջան և նրա ընտրյալը՝ Բեյզանուր Բեյազիտը, հանդիսավոր արարողությունից հետո տուն էին վերադառնում։ Այդ պահին լսվել են կրակոցներ, որոնք, ըստ ավանդույթի, երկրի որոշ շրջաններում մինչ օրս համարվում են տոնի ատրիբուտ։ Սակայն համազարկային կրակոցներից մեկը մահացու է եղել. գնդակը դիպել է փեսային։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-08-2026 11:39
Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28
ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51
Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55
Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 822 անգամ
21.08.2026
Դիտվել է 395 անգամ
20.08.2026
Դիտվել է 340 անգամ
22.08.2026
Դիտվել է 317 անգամ
25.08.2026
Դիտվել է 201 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster