24-07-2025 09:51 Ջոնի Դեփը գաղտնի հանդիպում է Անջելինա Ջոլիի հետ։ Նրանք սերտ բարեկամություն են պահպանել 2010 թվականին «Տուրիստը» ֆիլմում միասին աշխատելուց ի վեր։ 62-ամյա Ջոնի Դեփը նախկինում ամուսնացած է եղել Էմբեր Հերդի հետ, իսկ Անջելինա Ջոլին վերջերս է բաժանվել Բրեդ Փիթից։
24-07-2025 05:44 Շարլիզ Թերոնը, որը օգոստոսի սկզբին կնշի իր 50-ամյակը, The Perfect ամսագրի շապիկի համար լուսանկարվել է թափանցիկ բլուզով՝ առանց ներքնազգեստի, և փորձել է մի քանի այլ սադրիչ կերպարներ: Հրատարակությանը տված հարցազրույցում, որի համարը լույս կտեսնի միայն սեպտեմբերին, դերասանուհին ասել է, որ «չի հիշում, թե վերջին անգամ երբ է կրծկալ հագել ևնկարահանման ժամանակ մեջքը կքել»:
23-07-2025 11:07 Ջենիֆեր Լոպեսը, կարծես, չի վախենում խոսել անձնական թեմաների մասին՝ նույնիսկ բեմում: Իտալիայում՝ Լուկկայի ամառային փառատոնում իր ելույթի ժամանակ, 55-ամյա աստղը զարմացրել է հանդիսատեսին իր սեռական կյանքի մասին անկեղծ խոստովանություններով: Ըստ The US Sun-ի, շոուի մի պահի Լոպեսն ասել է. «Ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ: Երբեմն երեկոյան ես տարբեր տրամադրություններ եմ ունենում: Չգիտեմ ձեր մասին, բայց ես ունեմ… Երբեմն ուզում եմ, որ ամեն ինչ կոշտ լինի»:
23-07-2025 11:06 82-ամյա մեդիա մագնատ և ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դեյվիդ Գեֆենը, հայտնվել է աղմկահարույց դատական գործընթացի կենտրոնում: Նրա 32-ամյա ամուսինը՝ Դոնովան Մայքլսը (հայտնի է նաև որպես Դեյվիդ Արմսթրոնգ), դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով միլիարդատիրոջը «համակարգային շահագործման», հոգեբանական վերահսկողության և անձնական պայմանագրի խախտման մեջ:
22-07-2025 10:33 Օքսիդատիվ սթրեսի ժամանակ FoxO1 սպիտակուցի ակտիվացումը կարող է հանգեցնել ձվարանների հատիկավոր բջիջների մահվան, որոնք ապահովում են ֆոլիկուլների զարգացումը և ձվաբջիջների հասունացումը։ Այս եզրակացությանն են հանգել Նանկինի ագրարային համալսարանի գիտնականները։ Այս բացահայտումը կարող է հիմք դառնալ նոր թերապևտիկ մեթոդների համար, որոնք ուղղված կլինեն ձվարանների ծերացման դանդաղեցմանը, տարիքային անպտղության դեմ պայքարին և քիմիաթերապիայից հետո առաջացած վնասների նվազեցմանը։
22-07-2025 07:38 Բոխումի Ռուրի համալսարանի գիտնականները մշակել են քաղցկեղի բջիջների ոչնչացման հատուկ տեսակ առաջացնող դեղամիջոց, որն ակտիվացնում է օրգանիզմի իմունային պատասխանը։ Դա իմունային համակարգին հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել ուռուցքը, այլև ոչնչացնել դրա մետաստազները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Chemistry (MedChem) բժշկագիտական հանդեսում:
22-07-2025 01:13 61-ամյա դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը վերջերս է դուրս եկել բանտից, որտեղ նա պատիժ էր կրում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարի համար, բաժանվել է կնոջից՝ 53-ամյա Սոֆիա Կրուգլիկովայից: Ինչպես զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են Shot Telegram ալիքին, նրանց ամուսնալուծությունը դեռևս պաշտոնապես չի կայացել, բայց «դա ժամանակի հարց է»:
22-07-2025 00:24 28-ամյա Հեյլի Բիբերը՝ Ջասթին Բիբերի կինը, դարձել է իտալական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Շապիկի համար աստղը կեցվածք է ընդունել բիկինիով և հսկայական արևային ակնոցով։
21-07-2025 09:52 Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 54-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
21-07-2025 09:44 38-ամյա Ժերար Պիկեն հերքել է 26-ամյա մոդել Կլարա Չիայից բաժանվելու մասին լուրերը, որի հետ նա դավաճանել էր Շակիրային: Իսպանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ զույգը այլևս միասին չէ, սակայն դատելով ֆուտբոլիստի սոցցանցերում վերջին գրառումից՝ դա այդպես չէ:
21-07-2025 09:13 Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ մի քանի պեստիցիդների ազդեցությունը զգալիորեն մեծացնում է հղիության բարդությունների հավանականությունը՝ մեկ նյութի ազդեցության համեմատ։ Հատկապես վտանգավոր են ճանաչվել եգիպտացորենի և սոյայի մշակության մեջ լայնորեն կիրառվող տրիազոլային ֆունգիցիդները, որոնք նախկինում կասկածվում էին վերարտադրողական թունավորության մեջ։
19-07-2025 09:51 Անջելինա Ջոլիի ավագ կենսաբանական դուստրը տեղափոխվել է նրա տնից, հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի տվյալներով՝ Շայլոն, ով անցյալ տարվա մայիսին դարձավ 19 տարեկան, այժմ ապրում է իր մտերիմ ընկերուհու՝ պարուհի Քեոնի Ռոուզի հետ:
19-07-2025 09:44 Դենիզ Ռիչարդսը պնդում է, որ բազմիցս ենթարկվել է ընտանեկան բռնության իր ամուսնու՝ Աարոն Ֆիպերսի կողմից, ով մեկ շաբաթ առաջ ամուսնալուծության հայց է ներկայացրել իրենից: Դերասանուհին և OnlyFans-ի մոդելը ոստիկանությանը տրամադրել է հարձակման լուսանկարները և ստացել արգելող որոշում՝ ամուսնուն իրեն մոտենալը կանխելու համար: 54-ամյա Ռիչարդսը դատական հայց է ներկայացրել ամուսնու դեմ և հայտարարությանը կցել է 2022 թվականին արված իր աչքի կապտուկների լուսանկարները:
19-07-2025 09:36 Ձկան յուղի պատիճների մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նվազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների հաճախականությունը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան յուղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մոտ 1080 միլիգրամ) բավարար է, որպեսզի ի հայտ գան դրական արդյունքներ:
18-07-2025 09:42 Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։
18-07-2025 09:36 Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։
18-07-2025 09:33 2025 թվականի ամառվա նորաձևության թրենդը Sardine Girl Summer-նն է՝ տարօրինակ, ծովային և հմայիչ ձևով ծիծաղելի։ Այն ունի ծովի աղի, Chanel No. 5-ի բույր և... սարդինների: Այո, բառացիորեն. նորաձևության նոր միտումը ձուկն է, ձկան պարկերը, ձկան շքեղությունը: Եվ այն նվաճում է պոդիումները, TikTok-ը և բոլոր նրանց սրտերը, ովքեր հոգնել են բեժ գույնի առօրյա կյանքից և «հանգիստ շքեղությունից»:
18-07-2025 09:25 Սոցիալական ցանցերի երկարատև օգտագործումը կապված է ուշադրության պահպանման դժվարության, հուզական հոգնածության աճի և կախվածություն հիշեցնող վարքագծի հետ։ Ըստ Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի և Սինգապուրի Research Network հետազոտական գործակալության նոր զեկույցի՝ երիտասարդ մասնակիցների 68%-ը հայտնել է կենտրոնանալու դժվարությունների մասին, մինչդեռ շատերը դժվարացել են դպրոցական առաջադրանքները կատարել կամ մեկ րոպեից ավելի բովանդակություն (կոնտենտ) դիտել։
18-07-2025 08:41 Շվեյցարական շքեղության հոլդինգ Richemont-ը, որը Cartier-ի, Van Cleef & Arpels-ի և այլ հայտնի ապրանքանիշերի սեփականատերն է, հայտնել է վաճառքի 6% աճի մասին առաջին ֆինանսական եռամսյակում (մինչև 5.4 միլիարդ եվրո՝ հաստատուն տեմպերով)՝ շնորհիվ Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում զարդերի մեծ պահանջարկի, հաղորդում է WWD-ն։
17-07-2025 06:59 Պամելա Անդերսոնը How To Fail փոդքասթում խոսել է դիմահարդարումից իր հրաժարվելու մասին: 58-ամյա դերասանուհու խոսքով՝ իր համար այս որոշումը դարձել է անձնական ազատության և ուրիշների սպասումներից հրաժարվելու մի ձև: «Ընդվզումը նշանակում է թույլ տալ ինքներդ ձեզ լինել այն, ինչ ուզում ես լինել», - ասել է Անդերսոնը՝ մեկնաբանելով իր հանրային կերպարի փոփոխությունները: Նա բացատրել է, որ որոշ պահի պարզապես հասկացել է, որ «գեղեցկությունը սուբյեկտիվ է», և կյանքում նա պարտավոր չէ այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին ունի ամսագրերի շապիկներին:
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։