08-08-2025 01:18 Ամեն օր մարդը շնչում է մոտ 68,000 միկրոպլաստիկի մասնիկ, ինչը 100 անգամ գերազանցում է նախկինում հայտնի գնահատականները։ Այդ մասին նշվում է «Մարդու վրա մինչև 10 միկրոմետր տրամագծով միկրոպլաստիկ մասնիկների ներշնչման ներգործությունը փակ տարածքներում» խորագրով հետազոտության մեջ։ Հեղինակները շեշտել են, որ միկրոպլաստիկի համատարած առկայությունը օդում լուրջ մտահոգություններ է առաջացնում մարդու առողջության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։
06-08-2025 10:32 Փերիս Հիլթոնը ծննդյան օրվա համար ամուսինուց իսկապես թագավորական նվեր ստացավ՝ լիովին անհատականացված Gulfstream G450 մասնավոր ինքնաթիռ, որը զարդարված էր վարդագույն և փայլուն «sliving» ոճով: Շքեղ ինքնաթիռը անվանվել է Sliv Air, և սա կատակ չէ, այլ ուշադիր մտածված ներքին հարդարանք՝ սկսած պաստառագործությունից մինչև պատկերասրահում գտնվող գործիքները, գրում է Robb Report-ը:
06-08-2025 08:53 Տորթ ծաղիկներով և նորաձև ընթրիք. Մեգան Մարքլը համեստորեն է նշել իր 44-ամյակը: 2018 թվականին հոլիվուդյան դերասանուհին դարձավ Եղիսաբեթ II թագուհու թոռան՝ արքայազն Հարրիի կինը: 2020 թվականի հունվարի 8-ին զույգը հայտարարեց թագավորական ընտանիքից հեռանալու և բոլոր թագավորական պարտականություններից հրաժարվելու մասին ու տեղափոխվեց Միացյալ Նահանգներ:
06-08-2025 07:48 Ջասթին Բիբերը Ինստագրամում հրապարակել է իր նոր՝ Swag ալբոմի Yukon երգի տեսահոլովակը։ 31-ամյա երգիչը երգը նվիրել է իր 28-ամյա կնոջը՝ Հեյլիին, որը տեսահոլովակում նկարահանվել է իրենց 11 ամսական որդու՝ Ջեքի հետ։
06-08-2025 02:50 41-ամյա Միլա Կունիսին և նրա ամուսնուն՝ Էշթոն Քաթչերին, որոնք կապված են Փի Դիդիի հետ, երկար ժամանակ անց առաջին անգամ լուսանկարել են հանրության շրջանում. զույգը մասնակցել է Backstreet Boys խմբի համերգին Լաս Վեգասում: Տեսանյութը նկարահանվել է երկրպագուների կողմից և հրապարակվել TikTok-ում:
06-08-2025 01:45 Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը, անցկացրած մեղրամսից հետո Իբիցայում՝ Սեն Տրոպեում, հանդիպել են Լեոնարդո ԴիԿապրիոյին և նրա սիրելի Վիտտորիա Չերետիին: Նորապսակները, որոնք վերջերս Վենետիկում նշեցին «դարի հարսանիքը», հայտնի ընկերներին հրավիրել են հանգստանալու իրենց զբոսանավի վրա և ճաշելու տեղի ռեստորանում:
05-08-2025 09:09 Fenty Beauty-ի ամենահայտնի արտադրանքներից մեկը՝ Diamond Bomb հայլայթերը, սիրված է իր հայելու նման փայլի և բոլորին համապատասխանող ունիվերսալ երանգի համար: Այս ապրանքանիշի աստղի պատվին Fenty-ն թողարկում է ապրանքների մի ամբողջ հավաքածու, որը խոստանում է փայլել նույնքան, որքան բնօրինակը:
05-08-2025 09:07 Բալետի առաջատար պարող Րաֆֆի Գալստյանն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Դեյզիին: Լուրը պարող-դերասանը հաստատել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:
04-08-2025 11:05 Արիզոնայի համալսարանի գիտնականների պնդմամբ, խոհանոցային սրբիչները վտանգավոր են տան բնակիչների առողջության համար: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվող սրբիչների 89%-ի վրա հայտմաբերվել են E.Coli աղիքային ցուպիկներ, որոնք առողջության համար իրական վտանգ են ներկայացնում: Պարզվում է՝ բակտերիաների առկայությունը կապված էր սրբիչը լվալու հաճախության հետ: Այն անհրաժեշտ է լվանալ ամեն օգտագործումից հետո:
04-08-2025 10:56 Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը. պատճառն այն է, որ նրանք հայ երգչուհուն չափազանց մոտ են համարել Ջեյ Լոյի մակարդակին: Իվետան չի սրտնեղում այդ փաստից, հակառակը՝ շոյված է եւ ուրախ, որ հանդիսատեսի կողքին հանգիստ կվայելի համերգը: Ինստագրամյան «սթորի» բաժնում նա ներկայացրել է Ջենիֆերի թիմի պատասխանն ու գրել իր մեկնաբանությունը։
04-08-2025 10:42 Մինչև վերջերս կարծում էին, որ արթուն վիճակում մարդու ուղեղն անընդհատ մտքեր է ստեղծում։ Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ։ Երբեմն գիտակցության հոսքն իսկապես դադարում է և դա խափանում չէ, այլ արթուն ուղեղի հատուկ վիճակ, որը կապված է գրգռման մակարդակի փոփոխության հետ։ Ինչպես նշում է նյարդագետ Թոմաս Անդրիյոնը, գիտակցության «անջատումը» ընկալման սխալ չէ, այլ արթուն վիճակի հատուկ ձև, որը գործելաոճով տարբերվում է ուղեղի սովորական աշխատանքային ռեժիմից։
04-08-2025 10:28 Այս տարի թունդ ալկոհոլային խմիչքների համաշխարհային հայտնի Tales of the Cocktail կոնֆերանսը «ԱՄՆ լավագույն կոկտեյլ բար» տիտղոսը շնորհել է Սան Ֆրանցիսկոյի կուլտային Trick Dog բարին, որի հիմնադիրը հայկական արմատներով Ջոշ Հարիսն է: Yerevan Cocktail Week 2025-ի ժամանակ, Ջոշ Հարիսն առաջին անգամ այցելել էր իր պատմական հայրենիք։
04-08-2025 01:18 Ջեսի Ջեյը կրկին հայտնվել է հիվանդանոցում։ Երգչուհին նախկինում վիրահատվել էր կրծքագեղձի քաղցկեղի հեռացման համար, և, ինչպես ինքն է խոստովանել, նման լուրջ վիրահատությունից հետո վերականգնման գործընթացն ավելի դժվար է եղել, քան նա սպասում էր։ Իր սոցիալական ցանցերում Ջեսին կիսվել է մտահոգիչ լուսանկարով, որտեղ նա ներերակային կաթիլային ներարկման սարքին է միացված։
01-08-2025 10:06 Շատերը կարծքում են, թե կորյակների առաջացումը դեռահասներին հատուկ խնդիր է, սակայն քիչ չեն հասուն մարդիկ, ովքեր նույնպես ունեն այս խնդիրը: Երկու դեպքում էլ պատճառները գրեթե նույնն են՝ բակտերիաներ, մաշկի ճարպի գերարտադրություն, հորմոնալ փոփոխություններ, ծխախոտ, գենետիկ նախատրամադրվածություն:
01-08-2025 09:59 Տոկիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կնոջ մարմնի հոտը կարող է ազդել տղամարդկանց վարքագծի վրա՝ նրանց դարձնելով ավելի հանգիստ և նույնիսկ բարձրացնելով կանացի գրավչության ընկալումը, բայց միայն ցիկլի որոշակի օրերին։ Հետազոտողների կարծիքով՝ թևատակերի բույրը հատկապես գրավիչ է դառնում ձվազատման ժամանակ՝ երբ բեղմնավորման հավանականությունն ամենաբարձրն է։ Հենց այդ ժամանակ է, որ կնոջ մարմինը արտազատում է հատուկ միացություններ, որոնք սովորական քրտինքը վերածում են նուրբ քիմիական ազդանշանի։
01-08-2025 09:56 Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ամենօրյա քայլքի տեմպի ավելացումը կարող է զգալիորեն նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը: Պարզվել է, որ օրական ընդամենը 15 րոպե արագ քայլելը գրեթե 20%-ով նվազեցրել է վաղաժամ մահվան ռիսկը: Միևնույն ժամանակ, երեք ժամ դանդաղ քայլելն ունեցել է ավելի քիչ արտահայտված պաշտպանիչ ազդեցություն: Քայլելու տեմպն ամենամեծ ազդեցությունն է ունեցել սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկի վրա:
01-08-2025 09:53 2300-ամյա մումիֆիկացված կնոջ նախաբազուկների վրա կենդանիների ֆանտաստիկ նախշերը նոր տեղեկություններ են բացահայտում հին Սիբիրում դաջվածքների արվեստի մասին։ Նոր լուսանկարը ցույց է տվել, որ վարպետ նկարիչը օգտագործել է նախկինում անհայտ դաջվածքների գործիք՝ նախշերը ձեռքով մի քանի փուլով կիրառելու համար։
01-08-2025 01:10 Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի դուստրը ստացել է իր առաջին կինոդերը: 16-ամյա Անյան նկարահանվել է «Մալիբու» կարճամետրաժ YouTube ֆիլմում:
31-07-2025 11:00 Բերանից եկող մրգային շնչառությունը կարող է լինել շաքարախտի նշան, իսկ «մետաղական» հոտը՝ երիկամների խնդիրների նշան։ Այս մասին Daily Mail-ին ասել է ամերիկացի ատամնաբույժ Ալեն Չժանը։
31-07-2025 10:44 Թուրքիայում անցկացված մարդահամարների արդյունքում երկրի ամենատարեց կինը համարվող կինը մահացել է: Այս մասինը փոխանցում է ermenihaber.am-ը։ Հոդի Գյուրքան անունով կինը ծնվել էր 1894-ի հուլիսի 1-ին և մահացել՝ 131 տարեկան հասակում: Նշվում է, որ կինն ունեցել է 7 երեխա և 110 թոռ:
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։