Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-07-2017 03:29
Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 30%-ով ավելի (283):
29-07-2017 02:24
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կալանքի տակ է դրել Ուզբեկստանի առաջին նախագահի դստեր` Գյուլնարա Քարիմովայի ակտիվները՝ մոտ 840 մլն դոլարի չափով։
28-07-2017 11:44
Բրիտանուհուն հաջողվել է փեսացուին Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալություն «քարշ տալ»՝ Facebook-ում like-երի շնորհիվ։
28-07-2017 11:34
Իտալական Սարդինիա քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած Franco Columbu Championship մրցույթի «Միս Բիկինի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Լյուսյա Խաչատրյանը:
27-07-2017 07:57
«Տիտանիկ» հանրահայտ ֆիլմի 20-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում աճուրդում վաճառվելու է Լիոնարդո Դի Կապրիոյի և Քեյթ Ուինսելի հետ ճաշի մասնակցություն։
27-07-2017 07:43
Կանայք, որոնք հրաժարվում են ամուսինների հետ սեքսով զբաղվել, նրանց ենթարկում են «զգացմունքային ու հոգեբանական բռնության». այս մասին հայտնել է Մալայզիայի պատգամավոր Չե Մոհամադ Զուլկիֆլայը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
27-07-2017 07:41
Պակիստանի գյուղերից մեկի ավագանին որոշել է, որ 16-ամյա աղջկան որպես պատիժ պետք է բռնաբարեն այն բանի համար, որ նրա եղբայրը ենթադրաբար բռնաբարել է 12-ամյա աղջկա։
27-07-2017 05:46
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ աղքատ երկրներում կրթական հարցերի քննարկման համար։
26-07-2017 08:07
Չինաստանի Տյանցզին քաղաքում 55-ն անց ավելի քան 400 կանայք մասնակցել են Grandbikini մրցույթին` հագնելով բիկինի:
26-07-2017 08:06
Քալիֆորնիայում մահացել է 90-ամյա Բարբարա Սինատրան՝ Ֆրենկ Սինատրայի չորրորդ ու վերջին կինը։
26-07-2017 08:04
Լոնդոնում սկսվել է դատավարությունը այն տղամարդկանց հանդեպ, որոնց մեղադրում են հնդիկ մահմեդական աղջկան առեւանգելու, բռնաբարելու ու սպանելու մեջ՝ արաբի հետ հանդիպելու համար։
25-07-2017 08:10
Կանացի 7 ամենատարածված պատրվակները սեքսով չզբաղվելու համար. գլուխս ցավում է, շատ հոգնած եմ, ես քեզ հետ օրգազմ չեմ ապրում, ուրեմն՝ ինչ իմաստ ունի, ես ինձ գեր եմ զգում, ինձնից միշտ սեքս ես պահանջում, դա ինձ զզվեցրել է, մենք միշտ նույն բանն ենք անում, ես պարզապես չեմ ուզում։
25-07-2017 07:53
Մեծ Բրիտանիայի John Innes Centre հետազոտական կենտրոնն աճեցրել է մանուշակագույն լոլիկի տեսակ․ պտուղներին մուգ գույն հաղորդող անտոցիանինները խոչընդոտում են դրանց փչանալը, ուժեղ հակաօքսիդանտներ են, ուստի օգտակարությամբ մանուշակագույն լոլիկները գերազանցում են իրենց ցեղակից եղբայրներին:
25-07-2017 07:50
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մադրիդի «Ռեալի» դեմ ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղից հետո հանդիպել է հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերտսի հետ:
25-07-2017 07:40
Թաիլանդում բրիտանացի զույգին կալանավորել են հրապարակավ սեքսով զբաղվելու համար. Պատայա կղզում հարբած բրիտանացի զբոսաշրջիկները որոշել են սեքսով զբաղվել հենց մարդկանց աչքի առաջ։
25-07-2017 02:06
Ադրբեջանի Գոյգելե շրջանի բնակիչ Այնուրա Գահրամանովան 2013-ին սպանել է իր ամուսնուն` Գիրիհլի Իլհամ Գահրամանովին և 4 տարի շարունակ թաքցրել նրա դին. կինն ամուսնու դին թաղել է իրենց բակում գտնվող ախոռի հարևանությամբ:
24-07-2017 07:57
Դիետոլոգները նշում են, որ հարկավոր է ամեն օր սմբուկ օգտագործել, քանի որ այն պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր` վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր և այլն. այն կարող է օգնել նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, ճարպակալման առաջացման հավանականությունը։
24-07-2017 07:54
Սովորական լոլիկն ունակ է որոշիչ դեր խաղալ ընկճախտը հաղթահարելու գործում. հետազոտությունը պարզել է, որ նրանք, ովքեր շաբաթը մի քանի անգամ լոլիկ են ուտում, կարող են կրկնակի կրճատել ցանկացած դեպրեսիվ երևույթ:
24-07-2017 07:39
Լոմա Լինդա համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ օրվա սննդակարգում ամենամեծ կալորիականությունը պետք է պարունակվի նախաճաշում, իսկ նվազագույնը՝ ընթրիքում: 
24-07-2017 05:56
Ռուս կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի զգեստապահարանում կախված էին շուրջ 15000 զգեստներ․ կայսրուհին կուրորեն հետևում էր նորաձևությանը և շատ էր սիրում խրախճանքների մասնակցել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 534 անգամ
03.05.2024
Դիտվել է 248 անգամ
04.05.2024
Դիտվել է 194 անգամ
07.05.2024
Դիտվել է 147 անգամ
08.05.2024
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster