Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-07-2017 04:44
Ամենահայտնի կծու պղպեղներից մեկը` չիլին, նպաստում է կալորիաների այրմանը. այն խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին:
22-07-2017 16:27
Կորնելի համալսարանի գիտնականներն ապացուցել են կյանքի տեւողության ու առողջության ուղիղ կապը մարդու երջանկության հետ․ նրանց կարծիքով՝ ամենօրյա փոքրիկ ուրախությունները զգալիորեն ամրապնդում են օրգանիզմի ֆիզիկական վիճակը։
22-07-2017 16:22
Բրիտանացի գիտնականնները համոզված են, որ մայրանալու հավանականությունը կախված է կնոջ կենսակերպից. երեխա ունենալու տարիքի կանանց կեսը հավելյալ քաշ կամ ճարպակալում ունի, իսկ դրանք ռիսկի գործոններ են թե՛ մոր, թե՛ երեխայի համար։
22-07-2017 15:24
Բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի 31-ամյա ընկերուհին` ռուսաստանցի մոդել Իրինա Շեյքը հայտնվելու է ամսագրի օգոստոսյան համարի շապիկին եւ էջերում. Իրինային լուսանկարել է Մարիո Տեստինոն:
21-07-2017 07:48
Սննդաբանները խորհուրդ են  տալիս մռանը շաբաթական երկու-երեք անգամից ավելի մսամթերք չօգտագործել։
21-07-2017 07:39
Հայաստանից դիզայներները Քիմ Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ են նվիրել. «Ինչպիսի᷉ հիասքանչ կոշիկներ։ Ես այսօր փոստով նվեր եմ ստացել այս կոշիկները հայ դիզայներներից։ Անհամբեր սպասում եմ պահին, թե երբ եմ հագնելու»,-ասել է Քիմը։
21-07-2017 07:31
Վիետնամում խաբված կինը ամուսնու սիրուհուց վրեժխնդիր է եղել դաժան ձեւով. մինչ ընկերները պահում էին սիրուհուն՝  23-ամյա Լյուն սիրուհու վրայից հանել է ներքնազգեստը ու սկսել է նրա հեշտոցի մեջ մտցնել կծու չիլի պղպեղներ, այդ ամբողջը տեսագրվել է ու հրապարակվել սոցցանցում։  
21-07-2017 05:44
2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ով հիվանդների մահացությունը գրեթե կիսով չափ կրճատվել է. ՄԱԿ
21-07-2017 03:42
Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին որպես Նվաճումների տնօրեն:
20-07-2017 08:15
Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանը երգչուհի Մադոննայի պահանջով չեղյալ է հայտարարել աճուրդը, որտեղ պլանավորովում էր վաճառքի հանել նրա անձնական նամակները, նրան պատկանող լուսանկարները, ներքին սպիտակեղենը եւ այլ իրեր:
20-07-2017 08:02
Օգտակար մթերքներ, որոնք, սակայն, գիրացնում են. խաղող, ընկուզեղեն, չոր մրգեր, հումուս, հում բանջարեղեն։
20-07-2017 07:56
Փենսիլվանիայում կինը սպանել է բոյֆրենդին հենց նրա խնդրանքով, քանի որ նա այդպիսով ուզում էր ազատվել այն պաշտամունքի կողմնակիցների հետապնդումներից, որը քարոզում է այլմոլորակայինների ներխուժում ու աշխարհի վերջ։
20-07-2017 04:14
Սաուդյան Արաբիայում կարճ կիսաշրջազգեստով զբոսնելու համար ձերբակալված կնոջն ազատ են արձակել առանց որևէ պատիժ սահմանելու:
20-07-2017 02:00
ԱՄՆ Քլիվլենդի արվարձանում տղամարդը, որը վշտացած էր իր սենդվիչի տեսքից ու համից, սպառնացել է սպանել ամբողջ անձնակազմին։
19-07-2017 07:55
Գիտնականները պնդում են, որ օրական 3 դեղձ ուտելը կանգնեցնում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջների տարածումը և մետաստազների առաջացումը:
19-07-2017 07:52
Շվեյցարական Ալպերում հայտնաբերել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մարմինները. 1942 թվականին Մարսելեն և Ֆրանսին Դյումուլենը գնացել էին կովեր կթելու ու չէին վերադարձել:
19-07-2017 07:48
Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դրստերը, քանի որ դեմ էր մահմեդականի հետ նրա հարաբերություններին. Ռամլե քաղաքի բնակիչ 58-ամյա Սամի Կարրան սպանել է դստերը հենց տանը, միջնակարգ դպրոցն ավարտելուց մեկ օր հետո։
19-07-2017 07:43
Սննդաբաններն առաջարկել են ամառային թոփ-10  ուտելիքները․ վարունգ, նեխուր, լոլիկ, սպանախ, սեխ, ելակ, պապայա, թուրինջ, կալե, նարինջ։
19-07-2017 05:02
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը և ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան պատրաստվում են ամուսնանալ․ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, զույգն առաջարկել է լինել ամուսնության վկան:
18-07-2017 07:57
Ամերիկացի 22-ամյա մոդել Չեյզ Քենեդին համարվում է ԱՄՆ-ի ամենաերկարաոտն մոդելը. նրա ոտքերի երկարությունը 129 սմ է, իսկ ընդհանուր հասակը՝ 196 սմ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2024 11:14
Բժիշկների հավաստմամբ՝ ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ դուք պետք է կարողանաք ընտրել: Այսպիսով, թթու կաղամբը չպետք է պարունակի քացախ և շաքար։ Ամբողջական հացահատիկը (ձավարեղենը) ամեն օր պարտադիր է: Օգտակար է նաև ուտել բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, թարմ սպիտակ կաղամբ, վարունգ, լոլիկ։ Առողջ սննդակարգի համար անհրաժեշտ են չզտված բուսական յուղեր և թարմ կամ շոգեխաշած մրգեր (օրական 250-350 գ)։ Երիտասարդությունը պահպանելու համար օգտակար է մաքուր ջուր խմել։
20-05-2024 11:07
Տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, B2, B6, B12, C, P, D և E վիտամինները, ինչպես նաև լյուտեինը, զեաքսանտինը, ցինկը և անտոցիանինը: Վիտամին A-ն իր մաքուր տեսքով հայտնաբերված է ձվի, հյուսիսային սառը ծովերի ձկների, կարագի, լյարդի, կաթի, նեխուրի, մաղադանոսի և վայրի սխտորի մեջ, վառ կարմիր և նարնջագույն գույների բուսական արտադրանքներում' լոլիկ, գազար, ծիրան, խուրմա: B վիտամինները հայտնաբերված են հացահատիկի, մսի, թանձր սերուցքի և բանանի մեջ: Վիտամիններ P և C առկա են ցիտրուսային մրգերի, ազնվամորու, կեռասի, մոշի, խաղողի, սև հաղարջի, մասուրի, բուլղարական պղպեղի, պապրիկայի, կաղամբի, լոլիկի, կարտոֆիլի, կիտրոնների մեջ։
20-05-2024 10:59
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։  Արտիստի փաստաբան Յան-Ակե Ֆելտն ընդգծել է, որ Քլայնը հերքում է, որ սպառնալից ժեստ է արել կին օպերատորի նկատմամբ, ով նկարահանում էր իրեն առանց իր համաձայնության։ Ֆելտն ընդգծել է, որ ռեփերի եւ կազմակերպչի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ իր ելքը բեմից չպետք է տեսագրվի։ Սակայն օպերատորը շարունակել է նկարահանումները՝ անտեսելով Քլայնի խնդրանքը, որից հետո երգիչը հրել է տեսախցիկը։
20-05-2024 10:51
Լոնդոնի գիտության թանգարանը հունիսի 2-ին ընդմիշտ կփակի իր «Գաղտնի տուն» պատկերասրահը՝ հնացած կենցաղային գաջեթների 29 տարվա գանձարան՝ վաղ միկրոալիքային վառարաններից մինչև առաջին լվացման զուգարաններ: «Մեր սարքերը հին են, շատ ինտերակտիվ դիսփլեյներ ճիշտ չեն աշխատում, իսկ պահեստամասեր ձեռք բերելը մեզ համար շատ դժվար է։ Պարզ ասած, ժամանակն է փակել պատկերասրահը»,- The Observer-ին ասել է Գիտության թանգարանի գլխավոր համադրող Ջեսիկա Բրեդֆորդը։
20-05-2024 07:22
42-ամյա Սիեննա Միլլերը Կաննի կինոփառատոնի շրջանակներում ներկա է գտնվել ռեժիսոր Քևին Քոսթների «Հորիզոն. ամերիկյան սագա» վեսթերնի պրեմիերային։ Նա կարմիր գորգի վրայով անցել է իր 27-ամյա ընկերոջ՝ Օլի Գրինի և 11-ամյա դստեր՝ Մարլոուի ընկերակցությամբ, ով պարզվել է, որ նրա իրական պատճենն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.05.2024
Դիտվել է 241 անգամ
20.05.2024
Դիտվել է 205 անգամ
17.05.2024
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster