Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-07-2017 07:51
Համացանցում սկսվել է մուսուլման կանանց համար սեքսի ձեռնարկի վաճառք. գիրքը, որի հեղինակը քողարկվում է Ումմ Մուլադխաթ կեղծանվան տակ, առաջին նման ձեռնարկն է, որը գրվել է մուսուլման կնոջ կողմից։
18-07-2017 05:06
Մեր հայրենակցուհի Մերի Սարիկյանն իր դստեր` 8 ամսական Էմիլիի, հետ Մանհայմի ծնողների դպրոցում մրցանակ է ստացել. nա այժմ Երեւանում է` ներկայացնելու իր հաջողված փորձը, և մայրիկներն ու ապագա մայրերը հնարավորություն ունեն անվճար մասնակցելու սեմինար-հանդիպմանը։
18-07-2017 03:03
Թոփ մոդելներ Քենդալ Ջեններն ու Հայդի Քլումը նոր «Սուպերընտանիք-2» մուլտֆիլմի հերոսներն են դարձել. նրանք պատմել են Pixar ընկերության նկարահանած մուլտֆիլմի գլխավոր հերոսուհիներից Էդնա Մոդի՝ նորաձևության ասպարեզում ցուցաբերած տաղանդի մասին:
17-07-2017 08:15
Քիմ Քարդաշյանը իր ցնցող տեսքով նորից ուշադրության կենտրոնում է. այս անգամ հնարամիտ գեղեցկուհին որոշել է ցելոֆանե զգեստ հագնել:
17-07-2017 08:13
2 շաբաթ առաջ համացանցում հայտնվեցին «ամենագեղեցիկ հանցագործի»` մոդել Ջերեմի Միքսի և Topshop նորաձևության կայսրության ժառանգորդուհի Խլոյա Գրինի լուսանկարները. շուտով ամեն ինչ իմացավ Միքսի կինը և բաժանության հայտ ներկայացրեց:
17-07-2017 03:18
Գարբինիե Մուգուրուսան հաղթեց «Ուիմբլդոնը». եզրափակչում իսպանուհին 2 սեթում հաղթեց Վինուս Ուիլյամսին՝ 7:5, 6:0: Խաղը տևեց 1 ժամ 17 րոպե:
15-07-2017 09:34
 Ազդարարվել է «Միսիս Եվրոպա 2017» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկնարկը․ այս մրցույթում գնահատվում են ոչ այնքան արտաքին տվյալները, որքան կնոջ դերը ընտանիքում, իր երկրում:
15-07-2017 09:14
Ամերիկյան Billboard ամսագիրը հապարակել է 2016թ. ամենաբարձր վարձատրված երաժիշտների ցուցակը. անվիճելի առաջատար է Բեյոնսեն՝ երգչուհու նոր ալբոմը նրան 62 մլն է բերել:
15-07-2017 09:09
Չինական հանրախանութը հատուկ տարածքներ է նախատեսել, որտեղ ամուսինները կարող են սպասել գնումներով զբաղվող իրենց կանանց, հայտնում է BBC-ն։
15-07-2017 08:26
Արմավ. №1 մթերքը սրտի նոպայի, հիպերտոնիայի, կաթվածի և բարձր խոլեստերինի դեմ:
15-07-2017 03:12
Միլանում արգելել են սելֆիի ձողերն ու ապակե շշերով ըմպելիքները:
14-07-2017 08:15
3 սխալ, որ բոլորս թույլ ենք տալիս ուտելու ընթացքում. մեծ քանակով ջրի օգտագործում ուտելու ընթացքում, սառը ջուր՝ սննդի հետ, մեծ քանակով օսլայի և սպիտակուցի համադրություն։
14-07-2017 07:48
Տաջիկստանում երիտասարդ կինն ինքնասպան է եղել, երբ ամուսինը կասկածել է իր անմեղությանը. մինչ առաջին ամուսնական գիշերը 18-ամյա Ռաջաբի Միրզոեւան երկու անգամ կուսության թեստ է անցել:
14-07-2017 06:10
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) չի կարելի հոգեկան հիվանդություն համարել, պնդում են Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները: 
14-07-2017 05:09
Մեծ Բրիտանիայի Բելֆասթ քաղաքում կայացած Այլընտրանքային բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում բեմ է բարձրացել մոդել Սթեյսի Փերիսը, որը զրկվել է երկու ոտքից:
14-07-2017 02:56
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի ազգային գործակալության մասնագետները հետազոտել են վրացական համեմունքների 75 նմուշներ, որոնցից 4–ում կապարի մեծ պարունակություն է հայտնաբերվել:
13-07-2017 07:58
Փարիզում ավարտին է մոտեցել նորաձևության շաբաթը, սակայն դա խոչընդոտ չէ իտալացի Դոմենիկո Դոլչեի և Սթեֆանո Գաբանայի համար, ովքեր շարունակում են իրենց Alta Moda  հավաքածուի ցուցադրությունը․ տարեց-տարի այն ավելի ու ավելի հանրահայտ է դառնում կանանց շրջանում։
13-07-2017 07:50
Սուպերմոդել Նաոմի Քեմբլի նոր ընտրյալը՝ եգիպտացի մուլտիմիլիոնատեր 61-ամյա Լուի Սի Քամիլերին «սև հովազից» մեծ է 14 տարով, իսկ նրա կարողությունը գնահատվում է 150 միլիեոն ֆունտ։
13-07-2017 07:34
ԱՄՆ-ում 57-ամյա օդաչու Ջեյմս Փենինգթոնը սեռափոխության վիրահատություն է կատարել` օգտագործելով բանակային վիրաբուժական հավաքածուն:
13-07-2017 03:42
Չափից դուրս սև գեղեցկուհի ծագումով Հարավային Սուդանից մոդել Նյակիմ Գաթվեխը հիացմունքի ալիք է բարձրացրել նորաձևության աշխարհում․ «Իմ սևությունը նրբագեղ է, ի վերջո, ես ռազմկիների ազգի ներկայացուցիչ եմ».- ասել է աղջիկը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2024 11:14
Բժիշկների հավաստմամբ՝ ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ դուք պետք է կարողանաք ընտրել: Այսպիսով, թթու կաղամբը չպետք է պարունակի քացախ և շաքար։ Ամբողջական հացահատիկը (ձավարեղենը) ամեն օր պարտադիր է: Օգտակար է նաև ուտել բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, թարմ սպիտակ կաղամբ, վարունգ, լոլիկ։ Առողջ սննդակարգի համար անհրաժեշտ են չզտված բուսական յուղեր և թարմ կամ շոգեխաշած մրգեր (օրական 250-350 գ)։ Երիտասարդությունը պահպանելու համար օգտակար է մաքուր ջուր խմել։
20-05-2024 11:07
Տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, B2, B6, B12, C, P, D և E վիտամինները, ինչպես նաև լյուտեինը, զեաքսանտինը, ցինկը և անտոցիանինը: Վիտամին A-ն իր մաքուր տեսքով հայտնաբերված է ձվի, հյուսիսային սառը ծովերի ձկների, կարագի, լյարդի, կաթի, նեխուրի, մաղադանոսի և վայրի սխտորի մեջ, վառ կարմիր և նարնջագույն գույների բուսական արտադրանքներում' լոլիկ, գազար, ծիրան, խուրմա: B վիտամինները հայտնաբերված են հացահատիկի, մսի, թանձր սերուցքի և բանանի մեջ: Վիտամիններ P և C առկա են ցիտրուսային մրգերի, ազնվամորու, կեռասի, մոշի, խաղողի, սև հաղարջի, մասուրի, բուլղարական պղպեղի, պապրիկայի, կաղամբի, լոլիկի, կարտոֆիլի, կիտրոնների մեջ։
20-05-2024 10:59
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։  Արտիստի փաստաբան Յան-Ակե Ֆելտն ընդգծել է, որ Քլայնը հերքում է, որ սպառնալից ժեստ է արել կին օպերատորի նկատմամբ, ով նկարահանում էր իրեն առանց իր համաձայնության։ Ֆելտն ընդգծել է, որ ռեփերի եւ կազմակերպչի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ իր ելքը բեմից չպետք է տեսագրվի։ Սակայն օպերատորը շարունակել է նկարահանումները՝ անտեսելով Քլայնի խնդրանքը, որից հետո երգիչը հրել է տեսախցիկը։
20-05-2024 10:51
Լոնդոնի գիտության թանգարանը հունիսի 2-ին ընդմիշտ կփակի իր «Գաղտնի տուն» պատկերասրահը՝ հնացած կենցաղային գաջեթների 29 տարվա գանձարան՝ վաղ միկրոալիքային վառարաններից մինչև առաջին լվացման զուգարաններ: «Մեր սարքերը հին են, շատ ինտերակտիվ դիսփլեյներ ճիշտ չեն աշխատում, իսկ պահեստամասեր ձեռք բերելը մեզ համար շատ դժվար է։ Պարզ ասած, ժամանակն է փակել պատկերասրահը»,- The Observer-ին ասել է Գիտության թանգարանի գլխավոր համադրող Ջեսիկա Բրեդֆորդը։
20-05-2024 07:22
42-ամյա Սիեննա Միլլերը Կաննի կինոփառատոնի շրջանակներում ներկա է գտնվել ռեժիսոր Քևին Քոսթների «Հորիզոն. ամերիկյան սագա» վեսթերնի պրեմիերային։ Նա կարմիր գորգի վրայով անցել է իր 27-ամյա ընկերոջ՝ Օլի Գրինի և 11-ամյա դստեր՝ Մարլոուի ընկերակցությամբ, ով պարզվել է, որ նրա իրական պատճենն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.05.2024
Դիտվել է 240 անգամ
20.05.2024
Դիտվել է 202 անգամ
17.05.2024
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster