Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-08-2017 10:06
Մաշկի քաղցկեղի հիմնական պատճառներից է սոլյարի հաճախ այցելելը:
03-08-2017 02:27
Ադրբեջանում ընտանեկան բռնություններից ամենաշատը տուժում են կանայք. 2016-ին ընտանեկան բռնությունների վերաբերյալ 1031 քրեական գործ է հարուցվել, որոնցից 807-ը վերաբերվել է կանանց նկատմամբ իրականացված բռնություններին:
03-08-2017 01:12
Փաթեթավորված թեյի հակառակորդները պնդում են, որ դրանում թեյի «աղբ է». այս կարծիքը շատ հեռու չէ իրականությունից, հատկապես, եթե խոսքը մատչելի մթերքի մասին է։
02-08-2017 08:41
Ֆին գիտնականները հայտարարել են օդից սնունդ ստանալու մասին․ նրանք սարքավորում են մշակել, որը օդային խառնուրդը վերածում է բարդ օրգանիկայի, որը պարոընակում է սպիտակուցների ու շաքարի մոլեկուլներ։
02-08-2017 08:31
Հնդկաստանում բժիշկները նորածին մանկիկի փորում հայտնաբերել են նրա երկվորյակ եղբոր թերզարգացած սաղմը:
02-08-2017 08:28
«Եվրատեսիլը» փոփոխություններ է կատարել մրցույթի կանոնակարգում. ազգային հեռարձակողներն այժմ չեն կարող իրենց պատվիրակություններում ընդգրկել անձանց, ում մուտքը «Եվրատեսիլը» հյուրընկալող երկիր արգելված է։
02-08-2017 08:25
«Հարի Փոթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն է խնդրել քննադատության համար. գրողը նկատողություն էր արել Թրամփին թվիթերյան իր էջում՝ առողջապահական վեհաժողովին հաշմանդամություն ունեցող տղային բավականաչափ ուշադրության չդարձնելու համար:
02-08-2017 07:35
Սթենֆորդի համալսարանի կենսաբաններն առանձնացրել են սպիտակուցների հավաքանի, որոնք կապված են խրոնիկական հոգնածության համախտանիշի զարգացման հետ, ինչը թույլ է տալիս այն լիարժեք հիվանդություն համարել:
01-08-2017 09:21
Ամերիկացի գիտնականները անվանել են այն երկրները, որոնք համեմատաբար ավելի բարեկեցիկ են կանանց ապրելու համար. պարզվել է, որ կանանց համար ամենաբարենպաստ երկիրը Շվեդիան է, որին հաջորդում է Դանիան, ապա Նորվեգիան, տասնյակում են ընդգրկվել նաև Ֆինլանդիան, Ավստրիան, Կանադան, Նոր Զելանդիան Ավստրալիան:
01-08-2017 09:16
Ըստ էլեկտրոնային կապի միջազգային միության վերջին զեկույցի՝ երկրների մեծ մասում տղամարդիկ ավելի շատ են օգտվում համացանցից, քան կանայք․ դա ուղղակիորեն կապակցված է գենդերային անհավասարության հետ, այդ թվում կրթության ոլորտում։
01-08-2017 09:13
Իտալական Բոլոնիա քաղաքում մերկ կինը շրջել է փողոցով, պատճառաբանելով, որ «չի ուզում հագնվել»։
01-08-2017 04:32
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է՝ ինչպես դիմակայել շոգին. սահմափակվեք օրական մեկ բաժակ սուրճով՝ կոֆեինը ջրազրկում է օրգանիզմը։
01-08-2017 03:29
Սլովենիայի զբոսաշրջային գործակալություններն անգամ հատուկ տուր փաթեթներ են առաջարկում «Մելանիա Թրամփի հետքերով», հետաքրքրվողներին տանելով այն վայրը, որտեղ ԱՄՆ առաջին տիկինը ծնվել ու մեծացել է։ 
31-07-2017 09:04
Մթերքներ, որոնք չարժե շոգ եղանակին ուտել․ պանիր, թթու կաղամբ, պատիճավոր լոբի, եգիպտացորենի, ապխտած միս և երշիկեղեն, պահածոյացված թյունոս, ցորենի հաց, աղի և մարինացված բանջարեղեն, բազուկ, ապխտած ձուկ։
31-07-2017 09:02
Ամռան շոգին կանանց համար հիանալի նորույթ են զովացուցիչ ներքնազգեստները. Triumph բրենդի նորույթը` Super Cool Bra-ն, ներկայացվել է Տոկիոյում. այն բաղկացած է երկու գելային բարձիկներից, որոնք մինչ կրծկալի համապատասխան տեղում տեղադրելը երկու ժամ պահվում են սառնարանում:
31-07-2017 08:56
Արքայադուստր Դիանայի եղբայրը` Չառլզ Սփենսերը խնդրել է չցուցադրել իր քրոջ անկեղծ խոստովանություններով տեսագրությունները, որոնք արվել էին 1992 ու 1993 թթ. հայտնի է դարձել, որ Сhannel 4 –ը արքայադստեր մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստել է Diana: In Her Own Words փաստագրական ֆիլմը:
31-07-2017 06:11
Դուբայում +44 աստիճան շոգ է․ արևից ջերմացած մայթի վրա ձվածեղ են պատրաստել։
31-07-2017 05:08
Երկար տարիներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող մնջախաղաց Դիանա Ներսիսյանը օրեր առաջ ժամանել էր հայրենիք Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:
29-07-2017 08:17
Զբոսանավով շրջագայությունը ողբերգական ավարտ է ունեցել ամերիկացի ամուսինների համար. Քեննեթ Մանսանարեսը սպանել է իր 39-ամյա կնոջը՝ Քրիստիին այն բանի համար, որ վերջինը «անդադար ծիծաղում էր» նրա վրա:
29-07-2017 07:19
«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակում այսօր Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված են Ստեփանակերտի, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղական համայնքների ու Մարտունի քաղաքի միջին ու ավագ դպրոցների  ուսուցիչների համար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 677 անգամ
23.04.2024
Դիտվել է 200 անգամ
25.04.2024
Դիտվել է 166 անգամ
26.04.2024
Դիտվել է 125 անգամ
27.04.2024
Դիտվել է 60 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster