Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2022 01:23
Ռուս մոդել Իրինա Շեյքը որոշել է, որ Հելոուինի կերպարը չպետք է վախեցնի, և հագնվել է 1950-ականների էրոտիկ ֆիլմերի աստղ Բեթի Փեյջի կերպարանքով: Շեյքի լուսանկարները ձեւավորվել են pin-up ոճով պաստառներ, որոնց շնորհիվ Փեյջը հայտնի է դարձել։
01-11-2022 10:06
Կյանքում հաջողության հասնելու համար կարևոր է ոչ այնքան խելքը, որքան ինքնակարգապահություն: Ըստ մասնագետների՝ հաջողակ մարդը պետք է ոչ միայն խելացի լինի, այլ նաև ունենա ինքնակարգավորման բարձր մակարդակ՝ ինքնակարգապահություն։ Հենց դա է ցույց տալիս, թե որքանով է նա կարողանում կառավարել իր ռեսուրսները։
01-11-2022 10:03
Մազաթափության հիմնական պատճառը սննդանյութերի սխալ կամ անբավարար մարսողությունն է։ Մազերի որակի վրա ազդում են լյարդի և լեղապարկի աշխատանքի խանգարումները: Բացի այդ, ճաղատությունը կարող է առաջանալ օրգանիզմում կենսաբանորեն նշանակալի տարրերի բացակայության հետևանքով։
31-10-2022 01:27
Ընկույզն օգտակար է տարեց մարդկանց համար իր մեջ պարունակվող յոդի ու սպիտակուցի շնորհիվ: Բժիշկները խորհուրդ են տալիս օրական երեքից հինգ ընկույզ ուտել: Այն պարունակում է B խմբի վիտամիններ, որոնք օգտակար են նյարդային համակարգի համար, ինչպես նաև կալիում և մագնեզիում։ Դրանք բարելավում են սրտի աշխատանքը և հեռացնում ավելորդ հեղուկը մարմնից, ինչն օգնում է իջեցնել արյան ճնշումը։
31-10-2022 01:09
Աշխատավայրում ծաղրի ենթարկվող մարդիկ ավելի հակված են հավատալ դավադրության տեսությանը: Հոգեբանները ենթադրում են, որ դա կապված է պարանոյայի հետ՝ գործընկերների հանդեպ անվստահությունը մարդուն ստիպում է ավելի հեշտ հավատալ ստորությանը մնացած աշխարհից կողմից:
31-10-2022 00:57
Երգչուհի Ադելն ընդմիջում է իր երաժշտական կարիերան՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Բրիտանացի կատարողը պատրաստվում է ստանալ անգլերեն գրականության գիտական աստիճան։
31-10-2022 00:21
Կենդանակերպի 4 նշաններ, որոնց աշխատանքային լուրջ փոփոխություններ են սպասվում 2022 թվականի նոյեմբերին. Ցուլ, Առյուծ, Աղեղնավոր, Այծեղջյուր։
31-10-2022 00:08
Ոսկերչական Tiffany & Co. ապրանքանիշը Lock կոչվող նոր հավաքածուի թողարկման պատվին երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսի Sunset Tower հյուրանոցում: Միջոցառման հյուրերի թվում էին` Քիմ Քարդաշյանը, Գալ Գադոտը, Հեյլի Բիբերը, Ալեքսա Դեմին, Քրիս Ջեններն իր ընկերոջ հետ, Զոի Կրավիցը, Հալսին, Ալեքսանդրա Դադարիոն, Միրանդա Քերը և այլք։
28-10-2022 10:22
Ուելսի 40-ամյա արքայադուստր Քեյթ Միդլթոնը ճանաչվել է 2022 թվականի ամենաոգեշնչող կինը, հայտնում է Express-ը։ «Կանայք բարձրաձայն» արշավի շրջանակներում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքներով Մեծ Բրիտանիայի ամենահայտնի կնոջ կոչումը ստացել է արքայազն Ուիլյամի կինը։
28-10-2022 09:50
Սինգապուրում տղամարդը 3 տարով ազատազրկվել է՝ խաբեությամբ տասնյակ կանանց սեռական օրգանների լուսանկարները ձեռք բերելու համար՝ Facebook-ում ներկայանալով որպես կին գինեկոլոգ: Դատարանը մալայզիացի 37-ամյա Օի Չուեն Վեյին մեղավոր է ճանաչել խարդախության եւ այլ անձ ներկայացնելու համար եւ դատապարտել երեք տարի 4 ամիս ազատազրկման։
28-10-2022 05:35
2018-ի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ժենյա Մեդվեդևան խոստովանել է, որ չի կարող հրաժարվել անկեղծ լուսանկարներից։ 2022 թվականի գարնանը Ժենյան անակնկալ գրեթե մերկ նկարահանվեց  Maxim ամսագրի համար։ Մինչ այս չմշկորդուհին իրեն շատ համեստ էր պահում և չէր համարձակվում սադրիչ նկարներ անել․  Maxim-ում նկարահանելուց հետո ամեն ինչ փոխվել է։
28-10-2022 05:10
Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմի համար հիմք հանդիսացած պատերազմական տեսարանները վավերացրած լրագրող Լիկա Զաքարյանի հետ հարցազրույցներին, որոնք կայանալու են «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
28-10-2022 03:13
Սոչիում ավարտվելէ «Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի եզրափակիչ փուլը, հաղթողի թագը բաժին է հասել  19-ամյա Դարիա Լուկոնկինային՝ Նիժնի Նովգորոդից։
27-10-2022 11:54
Սննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ վնասել: Ըստ բժիշկների՝ հայտնի սննդակարգերը, որոնք սահմանափակում են որոշակի մթերքների օգտագործումը, կարող են մեծ վնաս հասցնել օրգանների աշխատանքին։ Կետոդիետան մեծացնում է բոլոր հիվանդություններից մահվան վտանգը՝ սննդակարգում ածխաջրերի համամասնության անբնական նվազման պատճառով:
27-10-2022 11:36
Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: 48-ամյա լրագրողը առողջական խնդիրներ ուներ:
27-10-2022 03:47
Հայտնի դերասան Ջուդ Լոուի դուստրը՝ 22-ամյա մոդել Այրիս Լոուն, դարձել է Versace Dylan Purple նոր բույրի դեմքը։ Օրերս Այրիսը հայտնվել է օծանելիքի գովազդային արշավում, որի հեղինակը լուսանկարիչ Կարլեյն Ջեյքոբսն է:
27-10-2022 02:42
Իրանցի ճգնավոր Ամու Հաջին, ում «աշխարհի ամենակեղտոտ մարդ» են անվանում, մահացել է 94 տարեկան հասակում՝ ընդամենը ամիսներ անց այն բանից, երբ տասնամյակների ընթացքում առաջին անգամ լողացել է:
27-10-2022 02:03
Թագուհի-ամուսին Կամիլան բուժման նպատակով մեկնել է Հնդկաստան: Չարլզ III-ի կինը Հնդկաստան է ժամանել՝ հետազոտվելու ամբողջական առողջության կենտրոնում: Նա արձակուրդում է լինելու տասը օր։
26-10-2022 09:09
Հոգեթերապեւտները բացահայտել են պատճառները, թե ինչու են տղամարդիկ նախընտրում ավելի երիտասարդ կանանց։ Դա կարելի է բացատրել տղամարդկանց՝ դոմինանտ լինելու ցանկությամբ։ Բնության մեջ արուն ընտրում է էգին, որի տարիքը օպտիմալ է սերունդների բազմացման համար։ Բացի այդ, տղամարդկանց գրավում է երիտասարդ աղջկա հետ հարաբերություններում սեփական կանոնները սահմանելու հնարավորությունը՝ նրա անփորձության պատճառով։
26-10-2022 09:03
Վերմոնտի համալսարանի հոգեբանները պարզել են, որ տեսախաղեր խաղացող երեխաների մոտ ուղեղի ակտիվությունն ավելացել է։ Այն երեխաները, ովքեր խաղում են տեսախաղեր, ավելի լավ են կատարում առաջադրանքները, նրանց ուղեղը ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում ուշադրության եւ հիշողության հետ կապված ոլորտներում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1098 անգամ
25.08.2026
Դիտվել է 379 անգամ
27.08.2026
Դիտվել է 287 անգամ
29.08.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster