Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-11-2022 09:24
Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Կատյա Գալստյանը հավասարը չի ունեցել 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր:
14-11-2022 04:33
«Մթնշաղ» ֆիլմի աստղ Թեյլոր Լոթները ամուսնացել է։ Դերասանի ընտրյալը իր բուժքույր Թեյլոր Դոմն է, ում հետ նա հանդիպում էր վերջին չորս տարիներին։
11-11-2022 12:20
Ֆինլանդիայի ամենահարուստ կանանց ցուցակի առաջին տեղում ձեռներեց Մարիա Սեվերինան է, ով ծնվել է Ռուսաստանում։ 2021 թվականին նա վաստակել է 18,2 միլիոն եվրո։ Ձեռնարկատերը HyTest ընկերության հիմնադիրն է, որն արտադրում է ախտորոշման անտիգեններ և հակամարմիններ, ինչպես նաև՝ բժշկական թեստեր:
11-11-2022 12:07
Ալկոհոլային բոլոր խմիչքները բացասաբար են անդրադառնում սրտի ու անոթների վրա, առաջացնում են արյան ճնշման տատանումները, ազդում են արյան մակարդելիության վրա։ Նույն ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա նաև սուրճի, էներգետիկ խմիչքների չարաշահումը։ 
11-11-2022 11:54
«Թալիբանի» ներկայացուցիչները կանանց արգելում են Աֆղանստանում մարզադահլիճներ այցելել, քանի որ կանայք իբրեւ թե անտեսում են գենդերային սեգրեգացիայի մասին հրամանները եւ հիջաբ ու գլխի այլ ծածկոցներ չեն կրում։ Բացի այդ, կանանց արգելել են այգիներ այցելել: 
11-11-2022 05:25
Հրապարակվել է Բրիթնի Սփիրսի ընտանիքի հետաքննությունը՝ մահեր, հոգեբուժական կլինիկա, ծննդյան անեծք։ Չնայած երգչուհին դեռ դեմ է իր կենսագրական ֆիլմին, սակայն նրա ընտանիքի պատմությունը կարող է թրիլերի հիմք դառնալ։
11-11-2022 02:21
Հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի կրտսեր դուստրը՝ Դինան, ամուսնալուծությունից մեկուկես տարի անց գաղտնի ամուսնացել է երկրորդ անգամ։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 20-ամյա Նեմցովան Instagram-ում խոսել է նոր նախագծի մասին, որում նա իր սիրելի Կիրիլին անվանել է իր ամուսին։
10-11-2022 09:32
3 սխալ, որոնք խանգարում են նիհարել. առաջինը չմտածված սովն է, երկրորդը՝  ճարպերի քանակի սահմանափակումը, երրորդը ճիշտ սնունդն է՝ առանց ֆիզիկական ակտիվության։
10-11-2022 09:27
Գիտնականների միջազգային թիմը բացահայտել է առավելագույն տարիքը, մինչեւ որը մարդը կարող է ապրել: Հաշվի առնելով տարիքի, հիվանդության եւ կենսակերպի գործոնները՝ մասնագետները պարզել են, որ 120 եւ 150 տարեկանի միջեւ մարդու օրգանիզմի վերականգնվելու ունակությունը լիովին վերանում է, ինչը նշանակում է, որ մարդը չի կարող ապրել 150 տարուց ավելի։
10-11-2022 09:24
Նիգերիայի բնակիչը միաժամանակ ամուսնացել է երկու երկվորյակ քույրերի հետ եւ կազմակերպել շքեղ հարսանեկան արարողություն: Սոցցանցերի օգտատերերը բացասաբար են արձագանքել տարածված լուսանկարներին։ Նրանք կարծիք են հայտնել, որ տղամարդը զզվելի արարք է կատարել եւ պարտավոր է ամուսնալուծվել կա՛մ երկու կանանցից, կա՛մ միայն մեկից։
10-11-2022 02:39
Հայաստանի ազգային պատկերասրահի 40 հազարից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող հավաքածուն օրերս համալրվել է ևս մեկ արժեքավոր նմուշով։ Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը թանգարանին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ ստեղծված Թիֆլիսում: Քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդ գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից:
09-11-2022 11:13
Ըստ Sony Music Italy-ի՝ «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել: Ավելի վաղ հայտնվել էր, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:
09-11-2022 11:00
Ամերիկահայ երգչուհի Շերը հաստատել է, որ հարաբերությունների մեջ է երաժշտական պրոդյուսեր և ռեփ-կատարող Ալեքսանդր Էդվարդսի հետ, ով իրենից փոքր է 40 տարով։ Նա Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է սիրելիի լուսանկարը՝ ուղեկցելով այն սրտի էմոջիի հրապարակմամբ։ Երգչուհին ասել է, որ տարիքային տարբերությունն իրեն ընդհանրապես չի անհանգստացնում, մանավանդ որ նոր ընկերն իրեն որպես «թագուհուի» է վերաբերվում։
09-11-2022 11:00
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան հրաժարվել է թագավորական պարտականություններից՝ իր շաման փեսացուի պատճառով։ Նա հայտարարել է, որ այլեւս պաշտոնապես չի ներկայացնելու Նորվեգիայի թագավորական տունը:
09-11-2022 10:57
8-ամյա գերմանացի աղջիկն ազատ է արձակվել՝ գրեթե ամբողջ կյանքում տան մեջ փակված մնալուց հետո։ Աղջկան, որին միայն Մարիա են անվանում, սեպտեմբերին գտել են տատիկի ու պապիկի տանը՝ արեւմտյան Աթենդորն քաղաքում։ Ընտանիքը նրան թույլ չի տվել «մասնակցել կյանքին» եւ հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։
09-11-2022 10:18
Սննդաբանները նշել են ուղեղի աշխատանքը խթանող մթերքները․ բրոկկոլին, ընկույզը, սաղմոնը, չորացրած մրգերը։
08-11-2022 11:00
Աշխարհի ամենաբարձրահասակ կինն առաջին անգամ կարողացել է թռչել ինքնաթիռով այն բանից հետո, երբ ավիաընկերությունը նրա համար հանել է էկոնոմ դասի վեց նստարան։ Ռումեյսա Գելգին, ում հասակը 2 մ 43 սմ է, անցյալ տարի Գինեսի ռեկորդների գրքի կողմից աշխարհի ամենաբարձրահասակ կին է ճանաչվել։
08-11-2022 09:10
Ի՞նչ է տեղի ունեմում օրգանիզմի հետ, երբ մանդարին եք ուտում. oգնում է պայքարել մրսածության դեմ,  ձեռք բերել մկանային զանգված, հաղթահարել դեպրեսիան, կանխում է մազաթափությունը։ 
08-11-2022 07:15
Արհեստական թարթիչները վնասում են կոպի մաշկը և կարող են առաջացնել բորբոքային պրոցեսներ։ Առավել մեծ վտանգ է ներկայացնում սոսինձը, որով ֆիքսվում են արհեստական թարթիչները։ Եթե սոսինձը ներթափանցի աչքի մեջ, կարող է առաջացնել ոսպնյակի բորբոքում։ Սա լուրջ հիվանդություն է, որը հանգեցնում է տեսողության վատացման:
08-11-2022 04:23
Սելենա Գոմեսը սկանդալի մեջ է հայտնվել «Իմ միտքը և ես» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, որտեղ խոսում է իր հոգեկան առողջության մասին: Ֆիլմում երգչուհին հիշատակել է իր ընկերուհուն և գործընկերոջը՝ Թեյլոր Սվիֆթին և նրան անվանել իր «միակ ընկերուհին շոու բիզնեսում»։ Այս հայտարարությունը վիրավորել է Սելենայի մեկ այլ ընկերուհու՝ դերասանուհի Ֆրենսիա Ռայսային։ Վերջինս ոչ միայն ընկերացել է երգչուհու հետ, այլև փրկել է նրա կյանքը՝ 2017 թվականին․ երբ Գոմեսի երիկամները, Ֆրենսիան դարձել է դոնոր։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1097 անգամ
25.08.2026
Դիտվել է 378 անգամ
27.08.2026
Դիտվել է 285 անգամ
29.08.2026
Դիտվել է 218 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster