Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-10-2022 15:40
Հայտնի են դարձել ռուս ռոք երգչուհի Զեմֆիրայի հոնորարները եվրոպական քաղաքներում համերգների համար։ Եվրոպայում երգչուհու ելույթների ամենաէժան տոմսերի արժեքը տատանվում է 69-ից 79 եվրոյի սահմաններում։ Դեկտեմբերի 1-ին նա ելույթ կունենա Հաագայում (Նիդեռլանդներ), որտեղ նա կստանա մոտ 170 հազար եվրո։
20-10-2022 15:28
Սպորտային հագուստի մեջ թունավոր նյութեր են հայտնաբերվել. արտադրողների թվում են Victoria's Secret-ը, Nike-ը, Reebok-ը:
20-10-2022 15:11
Հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Շերն այս շաբաթ օծանելիքների հավաքածու կթողարկի։ Շերը հրապարակել է գովազդային արշավի լուսանկարը, որում իր դեմքն է եւ ներքեւում պատկերված են հավաքածուի օծանելիքների 4 սրվակ:
20-10-2022 05:22
Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դարձել է Variety ամսագրի շապիկի հերոսուհին' անկեղծորեն պատմելով իր դերասանական կարիերայի, փոդքասթի, նոր նախագծի, Եղիսաբեթ II-րդի հետ հարաբերությունների եւ իր կորստի մասին։ Հարցազրույցը հրապարակվել է ամսագրի կայքում:
19-10-2022 10:02
Բուդապեշտի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք կեղծում են օրգազմը անինքնավստահության պատճառով։ Նրանց խոսքով՝ կանայք իրենց անինքնվստահ են զգում, քանի որ իրենց «աննորմալ» են համարում, եթե չեն հասնում օրգազմի։
19-10-2022 10:00
Եվրամիությունում միջին հաշվով յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնության, բռնաբարության կամ այլ տիպի սեռական ոտնձգությունների: Այս մասին Եվրախորհրդարանում կայացած համաժողովում հայտարարել է ԵՄ հիմնարար իրավունքների գործակալությունը:
19-10-2022 09:58
Օդի աղտոտվածությունն ազդում է կանանց քաշի, մարմնի զանգվածի ինդեքսի, գոտկատեղի եւ մարմնի ճարպակալման վրա: Նրանք, ովքեր անընդհատ շնչում են մանր մասնիկներ, ազոտի երկօքսիդ եւ օզոն, ունեն ավելի բարձր քանակությամբ ճարպ եւ ավելի քիչ մկանային զանգված: Այս եզրակացությանն են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները։
19-10-2022 02:10
Գիտնականներn ասայի հատապտուղի օգտակար հատկությունների մասին իմացել են միայն 2004 թվականին՝ Ամազոնի արևադարձային անտառներ կատարած արշավի ժամանակ։ Մինչ այս ասայը ուտում էին միայն բրազիլական ջունգլիների բնիկ բնակիչները, որոնք այն անվանում էին կյանքի ծառ։ Այժմ այն Գվինեթ Փելթրոուի, Մեգան Մարքլի և Քիմ Քարդաշյանի սիրելի ուտելիքներից է։
19-10-2022 01:06
Դեբյուտանտ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» կարճամետրաժ ֆիլմը Կիպրոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում 2-րդ մրցանակի է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
18-10-2022 10:38
Կարմիր միսը մեծ քանակությամբ ճարպեր ու նատրիում ունի, ինչը կարող է հանգեցնել ավելորդ քաշին ու բացասաբար անդրադառնալ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա, այսինքն՝ հարուցել ճարպակալում, արյան զարկերակային ճնշման և արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացում և, վերջապես, որպես հետևանք՝ անոթների խցանում:
18-10-2022 10:29
Կենդանիների հոգեբանները պարզել են, որ շներին երեխաների նման պետք է դաստիարակել: Օրեգոնի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ շան կարիքների եւ զգացմունքների նկատմամբ նրբազգաց լինելը կարեւոր է, որպեսզի նա մեծանալով՝ սոցիալական եւ խելացի շուն դառնա:
18-10-2022 10:27
Անգլիայում սրճարաններից մեկը լրացուցիչ գումար է վերցնում հաճախորդներից՝ կոպիտության համար: Ինչպես պարզաբանել են հաստատության ներկայացուցիչները, իրենք հույս ունեն, որ այցելուներն ավելի զուսպ եւ բարեկիրթ կդառնան։
18-10-2022 03:57
Երեխաների և բիզնեսի համար անվերջ պայքարի ֆոնին նախկին ամուսինները՝ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, հանկարծ սկսել են կիսվել իրենց ապրումներով։ Օրերս Անջելինայի անկեղծ նամակը «պատահաբար» հայտնվել է համացանցում, որում նա ասում է, որ չի կարող առանց արցունքների հիշել իր երջանիկ ընտանեկան կյանքը ֆրանսիական կալվածքում և խնդրում է իր նախկին ամուսնուն գնել իր բաժնեմասը գինեգործարանում:
18-10-2022 02:48
Buro 24/7-ի համահիմնադիր Միրոսլավա Դուման ամուսնալուծվում է գործարար Ալեքսեյ Միխեևից։ 37-ամյա Միրոսլավա Դուման նախկին բարձրաշխարհիկ տիկին է, ով այժմ Future Tech Lab ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենն է և էկոլոգիապես մաքուր Pangaia ապրանքանիշի հիմնադիրը:
17-10-2022 10:04
Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը վերականգնել են իրենց հարաբերություններն այս տարվա օգոստոսին բաժանվելուց հետո։ Սրա պատճառը վերջերս Քանյե Ուեսթի հրահրած սկանդալներն են։
17-10-2022 09:52
Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբաններ Ջոն և Ջուլի Գոթմանները: Մասնագետների կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։
17-10-2022 09:35
Մաքս Պլանկի անվան Մարդու զարգացման ինստիտուտի եւ Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոցի գիտնականներն ապացուցել են, որ թռչունների երգը նվազեցնում է տագնապայնությունն ու իռացիոնալ մտքերը: Երթեւեկության աղմուկը, հակառակը, ավելացրնում է դեպրեսիվ վիճակները։
17-10-2022 05:57
Հասած խուրման ամրապնդում է մարդու դիմադրողականությունը,  կարգավորում մարսողությունը, լավացնում տեսողությունը։
17-10-2022 02:41
«Անի Լորակ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը 2022 թվականի հոկտեմբերի 11-ից։ 2015 թվականից այն զբաղվել է համերգների կազմակերպմամբ, երգերի ձայնագրմամբ եւ տեսահոլովակների նկարահանմամբ։ Կազմակերպության հիմնադիրը Կուեկ Կարոլինա Միրոսլավովնան էր (Անի Լորակի իսկական անունը)։
14-10-2022 09:36
Գոյություն ունեն երեւույթներ, որոնք այնքան էլ մեծ նշանակություն չունեն, սակայն տղամարդիկ գերագնահատում են դրանք եւ համոզված են, որ այդ երեւույթները էական ազդեցություն ունեն իրենց կյանքում։ Դրանց թվում են՝ ամուսնությունը, արձակուրդը, աշխատանքը, հասունացումը, բարձրագույն կրթությունը, ալոհոլը, փողը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1098 անգամ
25.08.2026
Դիտվել է 379 անգամ
27.08.2026
Դիտվել է 287 անգամ
29.08.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster