Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-10-2022 09:31
Բրեդ Փիթի Plan B ստուդիան, որը արտադրել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «12 տարվա ստրկություն»-ը, «Հեռացածները» եւ «Լուսընկա»-ն, ինչպես նաեւ այս շրջանում մրցանակի հավակնող «Շիկահեր»-ը, ուսումնասիրում է պոտենցիալ ներդրողների հետ հավանական գործարքները, ներառյալ՝ ուղղակի վաճառքը: Համաշխարհային անկախ ներդրումային բանկը՝ Moelis & Co. պոտենցիալ գնորդներ է փնտրում ստուդիայի համար:
14-10-2022 07:42
ԱՄՆ-ից բժիշկները խորհուրդ են տվել չսնվել քնելուց առաջ և միշտ վեր կենալ նույն ժամին՝ երեկոյան ավելի արագ քնելու համար։ 
14-10-2022 04:00
Վիկտորյա Բեքհեմը Today շոուի եթերում մեկնաբանել է ամուսնալուծության մասին լուրերը, որոնք հայտնվեցին ԶԼՄ-ներում այն բանից հետո, երբ նա հեռացրեց ամուսնուն նվիրված դաջվածքը։ Նա նշել է, որ խոսքը ոչ թե հարաբերություններում եղած խնդիրների մասին է, այլ հարցի էսթետիկ կողմի մասին՝ պարզապես դաջվածքները դադարել են նրան դուր գալ։
14-10-2022 02:53
Դերասանուհի Քսենիա Ռապոպորտը հանդիպում է ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլիի հետ: Վերջինս ամուսնացած է եղել երեք անգամ՝ երգչուհի Անաստասիա Կոչետկովայի (ծնվել է դուստրը՝ Մարիան), դերասանուհի Նադեժդա Միխալկովայի (նրանք մեծացնում են Նինային և Իվանին) և բարձրաշխարհիկ տիկին՝ Նադեժդա Օբոլենցևայի հետ (զույգը ամուսնալուծվել է հարսանիքից մեկ տարի անց):
13-10-2022 10:29
Սննդաբանները նշում են, որ մակարոնեղենը վտանգավոր չէ կազմվածքի համար, եթե չչարաշահվի: Բացի այդ, մակարոնեղենը չի կարելի համադրել կարագի, պանրի, կոտլետների, հացի հետ։ Ավելի լավ է այն մատուցել բանջարեղենի կամ բնական մածունի, կիտրոնի հյութի, համեմունքների և խոտաբույսերի վրա հիմնված թեթև սոուսով։
13-10-2022 09:56
Պետք չէ ամուսնանալ տղամարդու հետ, որը վստահ է, որ այն ամենը, ինչ անում է, հիասքանչ է: Որը չի կարողանում անցնել հայելու կողքով՝ առանց ինքն իրենով հիանալու: Որն ամեն շաբաթ կամ ավելի հաճախ փոխում է սիրելիին: Որը խաղաքարտի եւ ալկոհոլի հանդեպ թուլություն ունի:
13-10-2022 09:51
Netflix-ի «Թագը» սերիալի ստեղծողները որոշել են չնկարահանել արքայադուստր Դիանայի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսարանը։ Փարիզում Դիանայի մահվանը նախորդած իրադարձությունների նկարահանումները կսկսվեն երկու շաբաթից։ Քանի որ ամբողջ պատմությունը «նուրբ է», շոուի հեղինակները փորձում են հնարավորինս նրբանկատորեն վերաբերվել դրան: Ուստի երկու մեքենաների բախման պահը չի նկարահանվի։
13-10-2022 05:57
Էմբեր Հերդը բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատական գործընթացում. մայիսի վերջին նա մեղավոր էր ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորեցվել դրամական փոխհատուցում վճարել։ Դերասանուհին իր բողոքում նշել է դատարանի որոշումը բողոքարկելու 16 հիմք։ Հայցը երեքշաբթի մտել է Վիրջինիայի դատարան։
13-10-2022 04:45
Տարածված կեֆիրով սննդակարգը հղի է վտանգավոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև մահ: Ինչպես զգուշացնում են սննդաբանները, նման սննդակարգերին հետևելով՝ կալորիականության կտրուկ դեֆիցիտի ֆոնին մարդն իր օրգանիզմը դատապարտում է սթրեսի։ Ըստ նրանց՝ եթե ցանկանում եք նիհարել ծոմ պահելով, ապա այո, իհարկե, կնիհարեք կիլոգրամներով, բայց մկանային զանգվածի, լյարդի և մկանների մեջ պարունակվող գլիկոգենի հաշվին։
12-10-2022 10:32
Մահացել է բրիտանացի և ամերիկացի դերասանուհի Անջելա Լենսբերին, ով առավել հայտնի է «Նա սպանություն է գրել» ֆիլմում նկարահանվելով: Լենսբերիի հարազատների խոսքով՝ դերասանուհին մահացել է քնած վիճակում՝ Լոս Անջելեսի իր տանը։ Նա 96 տարեկան էր. մինչև իր 97-ամյակի լրանալը մնացել էր հինգ օր։
12-10-2022 10:14
Ոտելիքի բույրերը հիշողություններ են արթնացնում եւ կարող են օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար, պարզել են Լանքաստերի համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքը ցույց է տվել, որ համերի եւ հոտերի միջեւ կապն անհավանական հզոր է, բայց ներկայում անբավարար է ուսումնասիրված եւ քիչ է օգտագործվում։
12-10-2022 10:01
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են ցնցուղի տակ ստեղծագործ մտքեր ծնվում։ Այս ժամանակ ստեղծագործ մտքերի ծնունդը պահանջում է հավասարակշռություն ֆոկուսացված (գծային) մտածողության, որն ինքնատիպ է, եւ ոչ սահմանափակ, պատահական զգացողությունների (որոնք հազվադեպ են օգտակար լինում) միջեւ։ Զբոսանքը կամ ցնցուղը, կարող են օգնել մեզ հասնել այս հավասարակշռությանը՝ թույլ տալով մտքին թափառել հրապուրիչ միջավայրում։
12-10-2022 05:37
Ռուս դերասանուհի Մարիա Մաշկովան, ով հայտնի է «ЮЗЗЗ» և «Գեղեցիկ մի ծնցիր» սերիալներով, կնկարահանվի «Հանուն ողջ մարդկության» ամերիկյան սերիալի չորրորդ սեզոնում։ Մարիա Մաշկովան կմարմնավորի տիեզերանավի՝ Սվետլանա անունով երկրորդ օդաչուին։
12-10-2022 01:23
Սննդաբանները քաղցրավենիքին օգտակար փոխարինող է նշել: Խորհուրդ է տրվում միրգ ուտել մինչև ժամը 17:00-ն՝ ուտելուց մոտ երկու ժամ հետո, որպեսզի հիմնական սնունդը մարսվի։ Օգտակար փոխարինող կարող են  լինել նաև քաղցրացուցիչները․ նախընտրելի է օգտագործել բնական էրիթրիտոլ, ստեվիա քաղցրացուցիչ, ինչպես նաև ագավայի կամ եղերդակի օշարակներ։
11-10-2022 11:08
Կատվախոսի՝ վալերիանայի օգտագործումը կարող է սպառնալ մարսողության խանգարմանը, նվազեցնել արյան ճնշումը և այրոց առաջացնել, զգուշացնում են բժիշկները։ Վալերիանան կարող է նաև ալերգիայի պատճառ դառնալ։ 
11-10-2022 11:04
Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու պատասխան ռեժիսոր Իննա Սահակյանի հետ:
11-10-2022 10:54
Քրիստիան Բեյլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Ամստերդամ» կատակերգական դետեկտիվը ձախողվել է կինովարձույթում եւ ԱՄՆ-ում հավաքել ընդամենը 6,5 միլիոն դոլար։ Ռեժիսոր Դեւիդ Օ. Ռասելի նկարահանած ֆիլմի արտադրությունն արժեցել է 80 մլն դոլար։ Ժապավենը տարվա ամենատապալված նախագծերից մեկը դառնալու վտանգի տակ է։
11-10-2022 10:44
Ամերիկյան UC Berkeley համալսարանն ուսանողներին առաջարկել է դասընթաց՝ Նիկի Մինաժի մասին. այն կոչվում է «Նիկի Մինաժ: Սեւամորթ բարբի ֆեմիսիստն ու հիփ հոփ ֆեմինիզմը»։ Համալսարանում կարծում են, որ այն նախընտրելի կլինի նրանց համար, ովքեր «հետաքրքրված են Մինաժի եւ նրա արտադրանքի վերաբերյալ քննադատական մոտեցմամբ՝ ավելի լայն պատմա-սոցիալական կառույցների եւ հիփ-հոփ ֆեմինիզմի համատեքստում։
11-10-2022 01:14
Թագավորական կենսագիր, «Դիանայի քրոնիկները» և «Պալատական փաստաթղթերի»-ի հեղինակ և Tatler-ի ու Vanity Fair-ի նախկին խմբագիր Թինա Բրաունն ասել է, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը «չափազանց աղքատ» են Հոլիվուդի համար: Նրանց 16 միլիոն դոլար արժողությամբ ինը ննջասենյակ ունեցող Մոնտեչիտո առանձնատունը, թեև ոչ այնքան համեստ է, այնուամենայնիվ շատ հետ է մնում իրենց աստղային հարևանների տներից:
10-10-2022 10:24
Երեխաների մեջ նախաձեռնելու ջիղ դաստիարակելու 3 կանոն․ 1. ընտրության ռացիոնալ ազատություն, 2. մտադրությունների խրախուսում, 3.  այլընտրանք: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1100 անգամ
25.08.2026
Դիտվել է 381 անգամ
27.08.2026
Դիտվել է 287 անգամ
29.08.2026
Դիտվել է 222 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster