Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-11-2022 09:53
Ըստ մասնագետների՝ սթրեսը մարմնի հարմարվողական ռեակցիան է, առանց որի մարդը չի կարող գոյատևել։ Հանկարծակի «արտաքին միջավայրի փոփոխությամբ» օրգանիզմը պետք է նոր ազդակների հարմարվի: Բոլոր նոր իրավիճակների համար անհրաժեշտ է, որ սիրտը շատ արագ բաբախի, արյունը շրջանառվի առավելագույն արագությամբ, թոքերն ակտիվ աշխատեն՝ արյունը հագեցնելով թթվածնով, մկաններն արագ և ուժեղ կծկվեն։ Այս բոլոր ռեակցիաները սթրեսի էությունն են։
19-11-2022 09:49
Հնդկաստանում դաշնային նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ հայտարարելով, որ երկրում մեծ արձագանք ստացած սպանության պատճառ է դարձել մինչ ամուսնությունը միասին ապրելը: Շրադհա Վալկարը սպանվել է մայիսին, ինչպես նշվում է իր կենակցի կողմից, որը կալանավորվել եւ մեղադրվել է սպանության մեջ։ Նախարար Կաուշալ Կիշորը հայտարարել է, որ նման հանցագործությունները տեղի են ունենում «կրթված կանանց թույլ տված սխալների պատճառով»։
19-11-2022 09:46
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման մտածել է մազերը հյուսել Սպիտակ տանը ապրելու ընթացքում, բայց հետո որոշել է, որ ամերիկացիները պատրաստ չեն դրան։ Նրանք «նոր էին ընտելանում», որ Օվալաձեւ սենյակում սեւամորթ նախագահ է, իսկ Սպիտակ տանը՝ սեւամորթ ընտանիք, ուստի որոշել է ուղղել մազերը:
19-11-2022 03:07
Պարզվել է Սվետլանա Խոդչենկովայի ենթադրյալ ընկերոջ ինքնությունը: Ներկայումս Սվետլանան գտնվում է Մալդիվներում, նրան ուղեկցում է գործարար Պավել Մանչենկոն։ Խոսվում է, որ 34-ամյա ձեռներեցը ամենալուրջ մտադրություններն ունի դերասանուհու նկատմամբ և ցանկանում է ամուսնանալ նրա հետ։
17-11-2022 11:26
Նկարչությունը օգնում է հաղթահարել գերլարվածությունն ու անհանգստությունը: Ըստ հոգեբանների՝  սթրեսը թոթափելու համար կարևոր է ոչ թե վերջնական արտադրանքը, այլ հենց ստեղծագործական գործընթացը․ ուշադրության կենտրոնացումը ստեղծագործական առաջադրանքի վրա օգնում է շեղվել սթրեսից և առօրյա հոգսերից՝ օգնելով լինել «ակնթարթում»:
17-11-2022 11:23
Նյու Յորքում Christie`s-ի աճուրդում 35 մլն դոլարով աճուրդի է դրվել զմրուխտե տաշվածքով Fancy Vivid բացառիկ վարդագույն ադամանդով մատանին: Առևտրի տան ներկայացուցչի խոսքով՝ 13,15 կարատ կշռող «այդ ֆանտաստիկ վառ վարդագույն ադամանդը՝ գույնի տպավորիչ հագեցվածությամբ, զմրուխտե տաշվածքով և մաքրության իդեալական ցուցիչով, բացառիկ հազվագյուտ քար է»:
17-11-2022 11:15
Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։
17-11-2022 10:31
Pirelli ապրանքանիշը ներկայացրել է իր հայտնի օրացույցի նոր թողարկումը, որի համար այս անգամ նկարահանվել են Բելլա Հադիդը, Կարա Դելևինը, Էմիլի Ռատակովսկին, Կարլի Քլոսը, Էշլի Գրեհեմը, Լորեն Վասերը, ով հայտնի է որպես «ոսկե ոտքերով» մոդել։ 2023 թվականի օրացույցի թեման է «Նամակներ մուսային»։
17-11-2022 01:35
Ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Սանդրա Բալոքը յոթ տարվա սիրավեպից հետո բաժանվել է ընկերոջից՝ Բրայան Ռենդալից։
16-11-2022 09:51
Մասնագետները նշել են, թե որ դեպքերում է ականջի ծակելը հակացուցված։ Դա առաջին հերթին արյան ցածր մակարդելիության դեպքում է։ Բժիշկները խորհուրդ չեն տվել ծակել ականջները նաև դերմատիտի և էկզեմայի տարբեր ձևերի դեպքում: Զգուշություն պետք է ցուցաբերել նաև ականջի սուր և քրոնիկ հիվանդությունների առկայության ժամանակ։
16-11-2022 09:38
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին երկու տարում երկու անգամ մեծ գումար է շահել վիճակախաղում: Բարբարա Գալաթը վիճակախաղի տոմս գնել ավտոլցակայանում։ Խաղարկման ժամանակ բոլոր հինգ թվերը, որոնք գրել էր կինը, համընկել են, եւ նա շահել է 368,8 հազար դոլար։ 2021թ. նա արդեն  շահել էր և ստացել 824,1 հազար դոլարի մրցանակը։
16-11-2022 08:57
Աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի շեմը՝ 7 միլիարդի շեմն անցնելուց ընդամենը 11 տարի անց: 20-րդ դարի կեսերին արձանագրված մեծ աճից հետո բնակչության աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են: 9 միլիարդի շեմը հատելու համար կարող է 15 տարի պահանջվել, իսկ 10 միլիարդի հասնելու համար, ըստ ՄԱԿ-ի, մարդկությունը կարող է սպասել մինչև 2080 թվականը:
16-11-2022 08:45
ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն՝ դասարանում արված ինտիմ լուսանկարները տարածելու համար։ Կինը զուգահեռաբար վաստակել է OnlyFans-ում, նա Middle School դպրոցի դասարանում ինտիմ լուսանկարներ եւ տեսանյութեր է նկարահանել: Նման հոլովակներից մեկը նկատել են նրա աշակերտները եւ հրապարակել համացանցում։
16-11-2022 02:00
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան 22 տարի անց գտել է իր փոքրիկ քրոջը՝ Ջեննա անունով։ Նատալիան պատմել է իր ընտանիքի պատմությունը ամերիկյան Vogue-ի դեկտեմբերյան համարի համար։
15-11-2022 08:48
Ավստրալական Քերթինի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ բնութագրեր պետք է ունենա թրեքը հանրաճանաչ դառնալու համար։ Երկու ամենակարեւոր գործոնները, որոնք երգը դարձնում են հանրաճանաչ, համահունչ հանգերն են եւ հասկանալի տեքստը։ Բայց դրանք նաեւ հանգեցնում են նրան, որ երգը արագ ձանձրացնում է ունկնդրին։
15-11-2022 08:08
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի: ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած դեռատի աղջիկը զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» աջակցությամբ փրկություն է գտնում ԱՄՆ-ում։
15-11-2022 07:59
Ֆլորենցիայում վերականգնողներն աշխատում են վերականգնել 1616թ. «Տենչի ալեգորիա» կտավը: Հեղինակը իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկին է, կտավը ինքնանկար է համարվում։ Բայց 70 տարի հետո կտավը պատվիրողի հետնորդը կնոջ մերկությունն անպարկեշտ է համարել եւ վճարել է նկարչին, որպեսզի նա կնոջ մերկությունը ծածկի քողով եւ վարագուրի նրան։
14-11-2022 10:28
Ամեն օր ապուր ուտելու կարիք չկա։ Բանջարեղենային ապուրները շատ առողջարար են, քանի որ դրանք լավ են մարսվում և հարուստ են մանրաթելերով։ Սակայն, սննդաբանների կարծիքով, սննդակարգում ապուր պետք է ներառել միայն այն դեպքում, եթե մարդը սիրում է այն, քանի որ լավ առողջության համար մարդուն պետք է ոչ թե ապուր, այլ հավասարակշռված դիետա։ Միևնույն ժամանակ, սննդաբաննրն արգելում են ամեն օր յուղոտ ապուրներ ուտել, որոնցում կա շատ միս, յուղ և աղ:
14-11-2022 10:06
Մատանին, որը պահարանում է եղել մոտ 30 տարի, ճանաչվել է որպես 2000 տարվա հնությամբ եւ 30 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ նմուշ: Չափազանց հազվագյուտ արտեֆակտը, որն այժմ աճուրդի է հանվել, հայտնաբերվել է 1994 թվականին Յորքշիրում (Մեծ Բրիտանիա) եւ վաճառվել ներկայիս տիրոջը մի քանի հարյուր ֆունտով:
14-11-2022 10:02
Փաստաբան Նատաշա Պիրց Մուսարը հաղթել է Սլովենիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եւ կդառնա պետության առաջին կին ղեկավարը: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1097 անգամ
25.08.2026
Դիտվել է 378 անգամ
27.08.2026
Դիտվել է 285 անգամ
29.08.2026
Դիտվել է 218 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster