Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2024 03:42
Պատճառը, որ Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, կրում է բաց ու շատ համարձակ զգեստներ այն է, որ զույգը ցանկանում է գերազանցել ռեփերի նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին՝ «ցնցելով համացանցը»: Մեծ Բրիտանիայի առաջատար PR գուրուներից մեկը՝ Մարկ Բորկովսկին, MailOnline-ին ասել է, որ Քանյե Ուեսթը օգտագործում է Բիանկա Սենսորիին՝ իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի գովազդային ռազմավարությունը կրկնօրինակելու համար, բայց նրա «տարօրինակ շոուն» հասնում է ծայրահեղության։
15-03-2024 11:08
Կրծքագեղձի ուռուցքները կրծքագեղձի քաղցկեղի հնարավոր ախտանիշներից մեկն են միայն: Բժիշկները նշում են, որ կրծքագեղձի կարմրությունն ու այտուցը, նույնիսկ առանց գնդիկի առկայության, վկայում են չարորակ նորագոյացության հնարավոր զարգացման մասին։ Բացի այդ, հարկավոր է շտապ դիմել բժշկին, եթե կաթնագեղձի մաշկի վրա փոս առաջանա։
15-03-2024 11:02
Հետազոտությունները ցույց են տվել, որ Limoncella խնձորի ամենօրյա փոքր օգտագործումը կարող է օգտակար լինել աղիների բորբոքային հիվանդությամբ հիվանդների համար:
15-03-2024 10:24
Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում՝ մեկ գործի ցուցադրությամբ, այն շուտով կներկայացվի հանրությանը:
15-03-2024 09:29
Ամերիկացի հեռուստահաղորդավար Սթիվեն Քոլբերտն իր երեկոյան շոուի ժամանակ պնդել է այն լուրը, թե արքայազն Ուիլյամը դավաճանում է կնոջը։ Ըստ շոումենի՝ հենց դրանով է պայմանավորված Քեյթ Միդլթոնի բացակայությունը հանրային ասպարեզից, ով, ըստ պաշտոնական վարկածի, տարեսկզբից վերականգնվում էր բարդ վիրահատությունից հետո։
15-03-2024 05:00
Բրիթնի Սփիրսը սադրիչ լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արված են լողափում։ 42-ամյա երգչուհին ցուցադրել է իր կազմվածքը՝ ամբողջովին մերկ լուսանկարվելով մասնավոր լողափում, իսկ ինտիմ մասերը ծածկել է էմոջիներով։
14-03-2024 10:56
Սպիտակ հացի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել հոդատապի (նյութափոխանակության հիվանդություն, որն առաջացնում է բորբոքային պրոցես) և մի շարք այլ լուրջ հիվանդությունների զարգացման: Ըստ մասնագետների՝ այս տեսակի հացը գործնականում սննդային արժեք չունի, սակայն գլիկեմիկ ինդեքսը բավականին բարձր է։ Սպիտակ հացից ստացված օսլան բավականին արագ քայքայվում է գլյուկոզայի, որը շատ արագ ներծծվում է, ինչի արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է։ Զարգանում է մետաբոլիկ համախտանիշ։
14-03-2024 10:51
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթի ներկայիս կինը՝ Բիանկա Սենսորին, ցնցել են երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ։ Երկու կանայք էլ Սան Ֆրանցիսկոյում ներկա են եղել ռեփերի Vultures 2 ալբոմի երեկույթին եւ կանգնել են կողք կողքի՝ Chase Center-ի պարաններից դուրս գտնվող տարածքում: Նրանց միացել են Քիմի եւ Քանյեի երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։
14-03-2024 10:06
Եվգենի Պետրոսյանը 78 տարեկանում կրկին հայր է դարձել: Հահայտնի հումորիստ և հեռուստահաղորդավարի կինը՝ Տատյանա Բրուխունովան ընտանեկան լուսանկար է հրապարակել, որտեղ նա գրկել է նորածին դստերը։ «Իմ երջանիկ 35 տարիներն ու Վահանի 4–ամյակը»,- լուսանկարին կից գրել է Պետրոսյանի կինը։
14-03-2024 08:47
Քորթնի Քարդաշյանը կիսվել է մայրության թեմայով լուսանկարներով։ Ռեալիթի աստղը հրապարակել է իր ամուսնու՝ Թրեւիս Բարքերի եւ նրանց փոքրիկ որդու հետ իր զբոսանքը։ Նա նաեւ ցուցադրել է, թե ինչպես է քամում կրծքի կաթը՝ կրելով սեքսուալ սեւ ժանյակավոր բոդի եւ բարձրակրունկներ: «Սա է կյանքը»,-մակագրել է նա:
14-03-2024 01:12
Սուպերմոդել Քրիստի Բրինկլին, ով վերջերս դարձավ 70 տարեկան և լուսանկարվել է Sports Illustrated-ի համար, Instagram-ում հայտնել է, որ իր մոտ մաշկի քաղցկեղ է ախտորոշվել և ինքը վիրահատվել է։
13-03-2024 10:18
Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի կինը՝ Նիտան դառնում է անզուգական շքեղ ոճի հոմանիշ: Հիմնական բառն այստեղ անգերազանցելի է: Ի վերջո, քանի՞ հոգի կարող է պարծենալ 6,5 միլիոն դոլար արժողությամբ մատանով: Նիտան փայլել է պատմական գոհարով իր որդու՝ նախահարսանեկան տոնակատարությունների ժամանակ:
13-03-2024 10:14
Վիտամին B12-ի, D-ի, սպիտակուցի և էներգիայի ավելի մեծ քանակի ընդունումը կարող է մեծացնել բազմաբնույթ հիվանդությունների վտանգը, սակայն վիտամին C-ի ավելի մեծ ընդունումը կարող է նվազեցնել այն: Երկաթի ընդունումը նվազեցնում է 60 տարեկանից ցածր կանանց բազմաբնույթ հիվանդությունների ռիսկը:
13-03-2024 09:33
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին որպես դիզայներ իր դեբյուտը նշեց Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Atelier Jolie ապրանքանիշը, որը դերասանուհին թողարկել է անցյալ տարի, զգեստ է ստեղծել գրող և նկարչուհի Souleika Jaouad-ի համար։
13-03-2024 05:49
Լեոնարդո Դի Կապրիոյին, ով վերջերս կասկածվում էր տարբեր աղջիկների հետ հարաբերությունների մեջ՝ Ջիջի Հադիդից ակսած մինչև Վիտորիա Սերետտի, ակումբում նկատել են դերասանուհի և երգչուհի Թեյանա Թեյլորի ընկերակցությամբ, ում հետ 49-ամյա դերասանն ակնհայտորեն սիրախաղ էր անում։ Այս մասին հայտնում է PageSix-ը։
13-03-2024 05:21
Օկինավայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի (Ճապոնիա) գիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառ: Դա տեղի է ունենում մեխանիկական սթրեսի պատճառով բջջային թաղանթի վնասման արդյունքում։ Պարզվել է, որ վնասի միջին մակարդակը բավարար չէ բջջի վերջնական մահվան համար, սակայն, չնայած այն հանգամանքին, որ թաղանթը վերականգնվում է, բջիջը ձեռք է բերում ծերացող ֆենոտիպ։
12-03-2024 11:13
Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմ կրտսերը կրկին բորբոքել են իրենց սիրավեպի մասին լուրերը. նրանց միասին են տեսել 2024 թվականի Vanity Fair Oscars մրցանակաբաշխությունից հետո: Քիմին ու Օդելին, KKW Brands ապրանքանիշի գլխավոր տնօրեն Թրեյսի Ռոմուլուսի հետ միասին, լուսանկարել են Բեւերլի Հիլզի Ուոլիս Անենբերգ Կատարողական արվեստի կենտրոնից դուրս գալիս։
12-03-2024 07:38
Ամերիկացի դերասանուհի Նատալի Պորտմանը պաշտոնապես բաժանվել է նախկին ամուսնուց՝ Բենջամին Միլփիեդից։ Ըստ People-ի՝ 42-ամյա դերասանուհին պաշտոնական ամուսնալուծություն է ստացել 46-ամյա բալետի պարողից։ Ամուսնալուծության գործը հարուցվել է ութ ամիս առաջ։ Պորտմանն ու Միլփիդը ամուսնացած էին 11 տարի։
12-03-2024 05:10
Դեմի Մուրն իր երեք դուստրերի հետ հայտնվել է «Օսկարի» շրջանակում Vanity Fair-ի երեկույթին։ 61-ամյա Մուրը, վստահորեն, փայլել է իր աղջիկների՝ Ռումերի, Սկաուտի եւ Թալուլայի կողքին։ Դերասանուհին ընտրել էր շոկոլադի գույնի Versace զգեստ՝ համարձակ կտրվածքներով։
12-03-2024 02:31
Համացանցում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ Քեյթ Միդլթոնը ապաքինվում է վիրահատությունից հետո, սակայն դա իբր կապված չէ պաշտոնական վարկածի՝ որովայնի պլանավորված վիրահատության հետ։ «Քեյթը հաստատ ողջ է, ասում են, որ նա ապաքինվում է հիստերէկտոմիայից (արգանդի հեռացման վիրահատություն):  Եվս մեկ խոսակցություն. Քեյթը հակառեֆլյուքսային վիրահատություն է տարել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1046 անգամ
25.08.2026
Դիտվել է 339 անգամ
27.08.2026
Դիտվել է 250 անգամ
29.08.2026
Դիտվել է 126 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster