Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-08-2024 09:17
Օհայոյի Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի ամերիկացի գիտնականները կարևոր կապ են հայտնաբերել արվեստի հանդեպ սիրո և մարդու կյանքի իմաստի զգացողության միջև: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արվեստին ի պատասխան գեղագիտական փորձառությունները մշտապես դրական հարաբերություններ են ցույց տվել կյանքի իմաստի ավելի բարձր մակարդակների հետ:
03-08-2024 08:23
Լիվերպուլցի կինը 500.000 ֆունտ ստեռլինգ է շահել People's Postcode վիճակախաղում և որոշել արգելել իր երեխաներին McDonald's այցելել: Իմանալով հաղթանակի մասին՝ կինը որոշել է առաջին հերթին իր երեք երեխաների հետ ճաշել լավ ռեստորանում։ «Մենք անպայման մի տեղ կճաշենք։ Եվ դա հաստատ չի լինի McDonald's-ը, որը նրանք այդքան պաշտում են»,- ասել է նա։ Բրիտանուհին նշել է, որ մտադիր է առողջացնել իր ընտանիքի սննդակարգը։
02-08-2024 11:38
Վերամշակված պանիրն իր բաղադրությամբ զգալիորեն տարբերվում է բնական պանրից:Հալած պանրի յուրահատուկ հյուսվածքն ու համը դարձնում են այն սոուսների, սենդվիչների և այլ ուտեստների համար հարմար բաղադրիչ, բայց, ըստ բժիշկների՝ չպետք է մոռանալ, որ այս մթերքն իր հատուկ օրգանոլեպտիկ հատկություններով պարտական է սննդային տարբեր հավելումներին: Սրանք էմուլգատորներ են, ներկանյութեր, բուրավետիչներ, համի ուժեղացուցիչներ, կայունացուցիչներ և կոնսերվանտներ:
02-08-2024 11:25
Քենդալ Ջենները դժգոհել է միայնությունից. 28-ամյա աստղը աշխարհի ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է, սակայն Քենդալը պնդում է, որ իր կարիերան ավելի բարդ է եղել, քան ոմանք կարող են պատկերացնել: Այնուամենայնիվ, Քենդելը նշել է, որ այժմ իրեն ավելի «կայուն» և «հույսերով լի» է զգում իր կարիերայի հետ կապված:
02-08-2024 08:25
37-ամյա Քեթի Թոփուրիան սոցցանցերում հայտարարել է, որ երրորդ անգամ է մայրացել։ Երգչուհին հրապարակել է նորածին դստեր ոտքերի լուսանկարը և գրել. «2024 թվականի հուլիսի 31. Նիկոլ»։ 2020 թվականին Թոփուրիան ամուսնացել է Լև Դենգովի հետ։ Մեկ տարի անց զույգը համատեղ երեխա ունեցավ, ում անվանեցին Ադամ։ Գործարար Լև Գեյխմանի հետ առաջին ամուսնությունից երգչուհին ունի նաև դուստր՝ Օլիվիան։
02-08-2024 01:31
Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին Լոս Անջելեսի փողոցներում հայտնվել է հերթական մերկ աութֆիթով։ 29-ամյա Բիանկան ոչինչ չի թողել երևակայությանը, Լոս Անջելես մեկնելով միայն թափանցիկ մարմնագույն մերկ բոդիով: Նա հագել էր նույն գույնի թրինգ՝ շքեղ հանդերձանքին համադրելու համար և, իհարկե, նախընտրել է չկրել կրծկալ։
01-08-2024 10:40
Ֆիտոէստրոգենները, կալցիումը և մագնեզիումը օգտակար են կանանց առողջության համար։ Այս նյութերը հանդիպում են ոսպի մեջ, որը սննդաբանները կանանց խորհուրդ են տալիս ներառել սննդակարգում։ Ֆիտոէստրոգենները էստրոգենների՝ իգական սեռական հորմոնների «նախնիներն են»: Դրանց թիվը նվազում է մոտ 40 տարեկանում, նվազում է նաև ձվարանների ակտիվությունը։
01-08-2024 10:15
Երեկոյան կարելի է ուտել քնելուց առնվազն երեք ժամ առաջ: Ըստ գաստրոէնտերոլոգների՝ երեկոյան ժամը վեցից հետո չընթրելու խորհուրդը վերաբերում է նրանց, ովքեր քնելու են երեկոյան ժամը իննին մոտ։ Եթե մարդը ուշ է քնում, ապա ընթրիքի ժամը կարելի է տեղափոխել։ Ցանկալի է, որ ընդունվող սնունդը լինի թեթև։
01-08-2024 07:07
Քորթնի Քարդաշյան-Բարկերի վիտամինների և հավելումների Lemme ապրանքանիշը հենց նոր թողարկել է իր առաջին սառնաշաքարը՝ անզուգական փայլ հաղորդող և ավելի լավ համ խոստացող սահմանափակ քանակությամբ կոսմետիկ արտադրանքը: Քորթնին նոր արշավում հայտնվել է գերքաղցր կաթնային կոքտեյլի մեջ թաթախված սառնաշաքարով։
01-08-2024 06:11
Կրիշտիանու Ռոնալդուն իր ամուսնության մասին դիտավորյալ խոսակցություններ է հրահրել՝ սիրեցյալ աղջկան՝ Ջորջինա Ռոդրիգեսին իր կինն անվանելով։ Whoop ֆիթնես խումբը վերջերս Instagram-ի իր էջում Կրիշտիանուի մարզումներից գրառում է հրապարակել։ Աստղային խաղացող Al Nassr-ը տարածել է իր տնային մարզադահլիճով շրջայցը, ցույց տալով իր համեստ բնակավայրի համեմատ ֆուտբոլային ակումբում մարզվելու առավելությունները, որի ընթացքում նա բերանից թռցնել է, թե զույգն ամուսնական դաշինք է կնքել:
01-08-2024 03:47
Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է կոշիկներ, որոնք թրենդային են լինելու 2024 թվականի աշնանը։ Նա որոշել փորձարկել է մի կերպար, որում իր առօրյա քեժուալ տեսքին ավելացրել է բայքերական կոշիկներ: Այս կոշիկներով նա կարողացել է հավասարակշռել իր նուրբ և պարզ տեսքը:
31-07-2024 12:19
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է (մարդու պապիլոմավիրուս), իր տարածվածությամբ երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո։
31-07-2024 09:44
Ըստ բժիկշերի՝ քրքումը, պղպեղը, սուսամբարը, մաղադանոսը, կոճապղպեղը, սխտորը և այլ համեմունքներ ոչ միայն ճաշատեսակներին համ են հաղորդում, այլ նաև հակաօքսիդանտ ազդեցություն ունեն։
31-07-2024 05:57
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը բաժանվում է ամուսնուց. նա պաշտոնապես հայց է ներկայացրել դատարան։ Նա լուրը հաստատել է իր Telegram ալիքում։ «Ես հաստատում եմ, որ պաշտոնապես հայց եմ ներկայացրել դատարան՝ Վլադիսլավից ամուսնալուծվելու համար», - գրել է նա:
31-07-2024 02:23
Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ է անհրաժեշտ իր շքեղ կազմվածքը պահպանելու համար՝ տարածելով տնային մարզադահլիճում երկու ժամ տևողությամբ մարզումների տեսանյութը։ «Երկու ժամը մարզասրահում լավ է հոգեկանի համար»,- մակագրել է նա տեսանյութը։
31-07-2024 01:00
Թվում է, թե 48-ամյա Ռիզ Ուիզերսփունի կյանքում նոր տղամարդ է հայտնվել՝ նրան նկատել են Նյու Յորքում մասնավոր ներդրող Օլիվեր Հարմանի հետ ժամադրությանը։ Դերասանուհին 56-ամյա Հարմանի կողքին շքեղ տեսք է ունեցել՝ սև զգեստով և բարձրակրունկներով:
30-07-2024 11:35
Թոմ Քրուզը ևս մեկ երեխա է ուզում. Գաղտնիք չէ, որ դերասանը հաճույք է ստանում Մեծ Բրիտանիայում ապրելուց, և ինսայդերները պնդում են, որ նա ցանկանում է մշտական արմատներ գցել այնտեղ և երեխա ունենալ։ Ըստ ինսայդերների՝ նա պարզապես ցանկանում է գտնել «ճիշտ կնոջ», ով կծննդաբերի իր երեխային, և հենց այդ մեծ ցանկությունն էր՝ ունենալ ևս մեկ երեխա, որ առաջացրեց նրա և իր նախկին Էլսինա Խայրովայի միջև տարաձայնությունը:
30-07-2024 10:37
Փարիզի Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարին մասնակցել է 7 ամսվա հղիություն ունեցող 26-ամյա եգիպտացի մարզուհի Նադա Հաֆեսը։ Նա հաղթանակ է տարել թրամարտի 1/16 եզրափակիչում։ Զարգացնել հաջողությունը Նադա Հաֆեսին չի հաջողվել։ 1/8 եզրափակիչում նա 7:15 հաշվով պարտվել է հարավկորեացի Հեյուն Ջոնգին։
30-07-2024 05:50
Համացանում հիշել են մի հին պատմություն այն մասին, թե ինչպես է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին 22 տարեկանում վարձել մարդասպանի, որպեսզի սպանի իրեն, քանի որ նա դժվար ժամանակներ էր ապրում և մտածում էր ինքնասպանության մասին։ Ջոլին առաջին անգամ այս մասին պատմել է 2001 թվականին՝ ասելով, որ 1997 թվականին, երբ 22 տարեկան էր, իրեն հետապնդում էին ինքնասպանության մտքերը, իսկ հետո նա որոշել է վարձել մարդասպան՝ իր կյանքին վերջ տալու համար։
30-07-2024 05:46
38-ամյա Լեդի Գագան (Ստեֆանի Ջերմանոտա) վերջերս դարձավ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության աստղը՝ կատարելով ֆրանսուհի Զիզի Ժանմարի Mon truc en plumes հիթը։ Աստղը որոշել է մնալ և ներկա է եղել լողի մրցույթին, որտեղ նրան ուղեկցել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։ Լեդի Գագան ողջունել է քաղաքական գործչին ու Մայքլ Պոլանսկիին ներկայացրել որպես իր փեսացու։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 986 անգամ
22.08.2026
Դիտվել է 415 անգամ
25.08.2026
Դիտվել է 297 անգամ
27.08.2026
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster