Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-07-2024 09:40
Մոնիկա Բելուչին դարձել է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին՝ ըստ ListChallenges պորտալի վարկանիշի։ Վարկանիշի երկրորդ տեղում Մերիլին Մոնրոն է՝ երգչուհի, դերասանուհի և մոդել։ Լավագույն եռյակը եզրափակում է Անջելինա Ջոլին՝ «Օսկար», ինչպես նաև երեք «Ոսկե գլոբուս» և ԱՄՆ դերասանների գիլդիայի կրկնակի մրցանակներ, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:
23-07-2024 09:22
Հայաստանը ներառվել է աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ TasteAtlas առցանց ուղեցույցի։ Հայաստանը 4.00 վարկանիշով զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը։ Հեղինակները խորհուրդ են տալիս Հայաստանում համտեսել նուռը, ծիրանը, մածունը, հարիսան, «Չեչիլ» և «Լոռի» պանիրները, ինչպես նաև տեղական այլևայլ կերակուրներ։
23-07-2024 09:10
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքը՝ 173 քաղաքներից, որոնք ներառված են The Economist-ի ամենամյա Համաշխարհային Կենսունակության Ինդեքսում։
23-07-2024 08:25
Գաստրոէնտերոլոգները ցրել են դատարկ ստամոքսին սուրճի վտանգավորության մասին առասպելը․ կարելի է սուրճ խմել դատարկ ստամոքսին, եթե այն տհաճ ախտանիշներ չի առաջացնում։ Նաև նշել են, որ թթու պտուղները չեն վնասում մարսողությունը, քանի որ ստամոքսի լորձաթաղանթը հարմարեցված է նյութերի լայն տեսականու։
23-07-2024 02:55
Պաղեստինա-հոլանդական ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը որոշել է դատի տալ Adidas ապրանքանիշին` հակասեմական մեղադրանքների համար։ X սոցիալական ցանցում Իսրայելի իշխանությունների պաշտոնական էջը քննադատել է Adidas-ին` Բելլա Հադիդին գովազդային արշավում ներառելու համար, որի ընտանիքը պաղեստինամետ հայացքներ ունի։ Բացի այդ, ամերիկյան հրեական կոմիտեն նույնպես դժգոհել է ընկերությունից։ Սրանից հետո բրենդը ներողություն է խնդրել և սոցցանցերից հեռացրել է մոդելի լուսանկարով գովազդը։
19-07-2024 10:07
Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 58-ամյա Չժիին Ցզենը։ Չիլիի ներկայացուցիչը հանդես կգա սեղանի թենիսի մրցաշարը՝ նորամուտը նշելով Օլիմպիական խաղերում: Չժիին Ցզենը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2019-ին։ 2023-ին բրոնզե մեդալակիր է դարձել Պանամերիկյան խաղերում։ Նա ծնվել է Չինաստանում, 1989-ից բնակվում է Չիլիում։
19-07-2024 07:39
Անջելինա Ջոլին իր փաստաբանների միջոցով խնդրել է նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին «դադարեցնել կռիվը» և «վերջացնել վեճը»՝ հետ վերցնելով իր դեմ դատական հայցը իրենց Château Miraval գինու գործարանի համար: «Անջելինա կրկին դիմում է պարոն Փիթին: Նա խնդրում է նրան դադարեցնել կռիվը և վերջապես թույլ տալ, որ իրենց ընտանիքը գնա ապաքինման ճանապարհով: Եթե պարոն Փիթը հետ չվերցնի իր հայցը, նրա նախկին կինը այլ ելք չի ունենա, քան տեղեկատվություն հավաքել՝ ապացուցելու համար, որ իր դեմ մեղադրանքները կեղծ են»,- ասել է Ջոլիի փաստաբանը։
19-07-2024 07:26
Իսրայելում դեռահասը Կարմել լեռան մոտ զբոսանքի ժամանակ հայտնաբերել է 1800 տարվա վաղեմության մատանի՝ պատերազմի աստվածուհու պատկերով։ Պարզվել է, որ մատանու վրա պատկերված է հռոմեական դիցաբանության աստվածուհի Միներվան և այն թվագրվում է հին հռոմեական ժամանակներից:
19-07-2024 05:23
Բնական դիմահարդարման միտումները, որոնք ընդօրինակում են տոսկանյան արեւի տակ արեւայրուքի ազդեցությունը, ինչպիսիք են՝ «Srawberry girl»-ն ու «Tmato red»-ը, գրավել են շատերի ուշադրությունը: Այժմ այս կատեգորիայում հայտնվել է նոր թրենդ՝ «Նռան դիմահարդարում»/Pomegranate makeup։ Վերջինս վերը նշվածների բարելավված տարբերակն է:
19-07-2024 02:43
Ամերիկացի քանթրի երգչուհի Ինգրիդ Էնդրեսը բեյսբոլի խաղից առաջ հարբած երգել է ԱՄՆ հիմնը։ Աստղը դա խոստովանել է սոցիալական ցանցերի իր էջում։ «Գրեմմի» մրցանակի քառակի հավակնորդուհին ասել է, որ ինքը հարբած է մասնակցել Home Run Derby-ին և անցնում է վերականգնողական փուլի:
18-07-2024 10:46
Բժիշկների հավաստմամբ՝ կարելի է բարելավել տրամադրությունը պարզ ճանապարհով՝ ճիշտ սննդով։ Հուզական վիճակը կարող եք բարելավել ոլոռի, սպանախի, ձկան և ձվի դեղնուցի օգնությամբ, քանի որ դրանք պարունակում են ացետիլխոլին։ Այն հանգստացնում է նյարդերը և ուժ է հաղորդում։ Ուրախության ևս մեկ հորմոն՝ դոֆամին, կարելի է ստանալ բանանից, խնձորից, ընկույզից և ավոկադոյից։
18-07-2024 10:32
Ջոն Ֆ. Քենեդի-կրտսերը աղմկալի սիրավեպեր է ունեցել Մադոննայի եւ Բրուք Շիլդսի հետ, բայց, նոր գրքի համաձայն, փլեյբոյն իրականում չի քնել նրանցից ոչ մեկի հետ. «Մադոննան պարզապես ինտրիգների սիրահար էր»,- ասում է Քենեդիի ընկերներից մեկը Ռոզմարի Տերենցինոյի եւ Լիզ ՄակՆիլի «Ջոն Քենեդի-կրտսեր. ինտիմ բանավոր կենսագրություն» գրքում։
18-07-2024 07:34
Փարիզցի 23-ամյա դիզայները խորասուզվել է թվային եւ ֆիզիկական աշխարհների միջեւ սահմանային տիեզերքում։ Ռոհան Միրզայի 2025թ. «NUKETOWN» գարուն/ամառ հավաքածուն հենց դրա մասին է, գրում է Hypebae-ը։ «NUKETOWN»-ը անփայլ տիեզերք է, որտեղ խաղային պերսոնաժները, հերոսները եւ չարագործները կարող են գոյակցել միասին։
18-07-2024 02:37
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Փարիզ-2024-ի ջահի փոխանցումավազքի մասնակից Էլմիրա Կարապետյանը կիսվել է առաջին տպավորություններով: «Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները: Մարմինդ ամբողջապես փշաքաղվում է այդ պահին: Հրաշալի էր կազմակերպված ամեն ինչ, գերպրոֆեսիոնալ: Շատ տպավորված եմ»,-նշել է Կարապետյանը:
18-07-2024 01:43
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը բաց են թողել իրենց ամուսնության տարեդարձը։ Զույգն այդ օրն անցկացրել է միմյանցից առանձին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և հրապարակելով հայտնիների թարմ լուսանկարները, որոնք արվել են այդ օրը։
17-07-2024 10:12
«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 10-11-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում, նպատակ ունի հանրության լայն շրջանակին ներկայացնել հայկական ազգային հագուստը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։ Նախատեսված է նաև ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։
17-07-2024 10:07
Սմոքինգը, որը Մարլոն Բրանդոն կրել է 1972 թ-ի «Կնքահայրը» ֆիլմում, հանվել է աճուրդի։ Այն նախկինում երբեք աճուրդի չի հանվել, եւ ակնկալվում է, որ Studio Auctions աճուրդում կվաճառվի ավելի քան 200 000 դոլարով:
17-07-2024 09:17
Վահանաձև գեղձի առողջության համար անհրաժեշտ են յոդ, սպիտակուց, ցինկ և այլ միկրոտարրեր: Բժշկների խոսքով՝ վահանաձեւ գեղձի առողջությանը կարելի է աջակցել ծովամթերքով ու յոդացված աղով։ Անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել, որպեսզի օրգանիզմը ստանա թիրոզին՝ բջիջների շինանյութը։
17-07-2024 05:21
Էմմա Ռոբերտսը Instagram-ում հայտարարել է, որ ամուսնանում է իր ընկերոջ՝ Քոդի Ջոնի հետ։ Ջուլիա Ռոբերթսի զարմուհին համատեղ լուսանկար է հրապարակել, որում նրա մատին երեւում է մատանի։ Ինչպես նշում է Daily Mail-ը, մատանու վրա հինգ կարատանոց ադամանդ է, իսկ նման զարդերի արժեքը մոտ 100 հազար դոլար է։
17-07-2024 02:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության C լիգայի ընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացրեց՝ Բուխարեստում մրցելով չորրորդ խմբի առաջատար Ռումինիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։ Ռումինիան 6 խաղում վաստակեց 18 միավոր եւ գրավեց առաջին տեղը՝ նվաճելով B լիգայի ուղեգիր։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 990 անգամ
22.08.2026
Դիտվել է 416 անգամ
25.08.2026
Դիտվել է 299 անգամ
27.08.2026
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster