ՄԵԿ ՏՈՂՈՎ 20-08-2024 15:52 Քլոե Քարդաշյանը դեռեւս խելահեղորեն սիրահարված է Տրիստան Թոմփսոնին, թեեւ նա նրան պահում է «ընկերական գոտում», հայտնում է In Touch-ը՝ վկայակոչելով ինսայդերին։ «Քլոեն մերժել է շատ տղամարդկանց։ Նա փորձել է ժամադրության գնալ, բայց պարզապես չի կարողանում որեւէ մեկի հետ շփվել այնպես, ինչպես անում է Տրիստանի հետ»,-ասել է աղբյուրը:
19-08-2024 14:35 Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փողով կարելի է երջանկություն գնել, իսկ աղքատության մեջ ապրելը եռապատկում է դեպրեսիայի և տագնապի զարգացման հավանականությունը: Մյուս կողմից, հանկարծակի հաջողությունը մեծապես կբարելավի մեր կարճաժամկետ երջանկությունը: Ըստ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի ավագ գիտաշխատող Քիլինգսվորթի, հոգեբանությն լեզվով ասած, կանոնավոր աշխատավարձը ջեքփոթ է, իսկ ավելի բարձր տարեկան եկամուտը փոխկապակցված է մարդու ընդհանուր երջանկության և բարեկեցության հետ:
19-08-2024 14:29 Երգչուհի Kesha-ն ձանձրացել է հագուստ կրելուց։ 37-ամյա երգչուհին ինսթագրամում հրապարակել է իր մերկ լուսանկարները, այդ թվում մեկը, որտեղ նա աղցան է ուտում՝ նստած բազկաթոռին, մյուսում նստած է մահճակալին սպիտակ սավանով, որը նետված է նրա կրծքին։ «...Ձանձրացել եմ շոր հագնելուց»,- հանդուգն մակագրել է նա։
17-08-2024 08:55 Ամերիկյան Vogue-ը հոդված է նվիրել հայ շեֆ-խոհարարուհիներին, որոնք վերաիմաստավորում են ազգային խոհանոցը՝ դրա մեջ ժամանակակից շեշտադրումներ մտցնելով։ «Հայաստանը հայտնի է իր հոյակապ հյուրընկալությամբ»,- գրում է Vogue-ը։ «Մտեք ցանկացած հացի փուռ, և նրանք հաճույքով ձեր պայուսակի մեջ երեք լրացուցիչ հաց կդնեն որպես նվեր: Եվ եթե արշավի եք գնացել, մի զարմացեք, եթե ձեզ հրավիրեն խորովածի:
17-08-2024 08:45 Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:0, 6:3 հաշվով։
16-08-2024 09:21 Pirelli-ի նոր օրացույցի հետեւում կանգնած լուսանկարիչը խոստացել է այն կրկին սեքսուալ դարձնել այն բանից հետո, երբ #MeToo շարժումը «բոլորին ստիպեց դադար վերցնել», գրում է The Guardian-ը։
16-08-2024 05:28 Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:
16-08-2024 03:38 «Մեծ պայթյունի տեսության» աստղ Քեյլի Կուոկոն ամուսնանում է երրորդ անգամ։ 38-ամյա Քեյլին հայտարարել է 42-ամյա դերասան Թոմ Փելֆրիի հետ նշանադրության մասին։
16-08-2024 01:32 Այժմ Մեծ Բրիտանիայում 12-55 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, նախքան պրոցեդուրան կհարցնեն՝ արդյո՞ք նրանք հղի են: Պատճառը վերջերս տեղի ունեցած միջադեպն է կապված տրանսգենդերի հետ, ով համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն է անցնելիս եղել։ Սկսելով հետազոտությունը՝ ռենտգենաբանները էկրանին տեսել են արգանդում գտնվող պտուղը, իսկ հետո պարզվել է, որ պացիենտը նույնիսկ չի էլ կասկածել, որ հղի է։
16-08-2024 01:24 ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ։ Հայաստանի ներկայացուցիչն առավելության հասավ երեք սեթում՝ 2:6, 6:2, 6:2 հաշվով։
14-08-2024 13:20 Մարկ Ցուկերբերգը պատվիրել է իր կնոջ արձանը, որը քանդակված է հին հռոմեացիների ոճով։ Facebook-ի հիմնադիրը Instagram-ում կիսվել է կնոջ՝ Պրիսցիլա Չանի արձանի լուսանկարով։ «Վերադարձնում են կնոջը քանդակելու հռոմեական ավանդույթը»,-հրապարակումը մակագրել է Ցուկերբերգը:
14-08-2024 10:25 Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 166-րդ ռակետ, կանադացի Բիանկա Անդրեեսկուի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։
12-08-2024 07:48 Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ Հայաստանի քաղաքացիությունը ստանալուց հետո առաջին մրցախաղում նախկին ռուսաստանցի թենիսիստուհին որակավորման փուլում մրցեց աշխարհի 410-րդ ռակետ, ամերիկացի Լորեն Դեւիսի հետ եւ հաղթեց 6:3, 6:1 հաշվով։
12-08-2024 06:18 Ադելը հաստատել է, որ շուտով ամուսնանալու է իր սիրելիի՝ 42-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։ 36-ամյա երգչուհին անսպասելի խոստովանությունն արել է Մյունխենում՝ համերգի ժամանակ։
12-08-2024 02:51 Քրիստինե Պեպելյանը հուզել է ինստագրամյան իր հետեւորդներին ու գործընկերներին։ Երգչուհին իր էջում գեղեցիկ հոլովակ է տեղադրել իր եւ որդու՝ Արեգի մասնակցությամբ, որում նրանք միասին կատարում են Արամ mp3-ի «Կուզես» երգը։
12-08-2024 01:01 Սելենա Գոմեսը լուսանկար է հրապարակել, որը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։ Աստղն ակնարկել է իր սիրելիի՝ Բենի Բլանկոյի հետ նշանադրության մասին։ Երկրպագուները նման եզրահանգումներ են արել այն բանից հետո, երբ տեսել են, որ Գոմեսը ձախ ձեռքի մատնեմատին սրտի էմոջի է ավելացրել, կարծես փորձել է թաքցնել նշանադրության մատանին։
12-08-2024 00:09 Փարիզի Օլիմպիական խաղերն իսկական իրադարձություն էին դարձել բոլոր մարզասերների համար։ Բայց հատուկ ուշադրություն է գրավել նորվեգացի երիտասարդ ու տաղանդավոր մարզուհի Մաթիլդա Նջերվեն։ 17-ամյա այս աղջիկն իր արտաքին տեսքի համար արդեն ստացել է «Նորվեգական Բարբի» մականունը, որը հիշեցնում է հայտնի տիկնիկին։
09-08-2024 09:38 Թեյլոր Սվիֆթը չեղարկել է Վիեննայում կայանալիք իր երեք համերգներն ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Այս որոշումն ընդունվել է հարձակումները նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալությունից հետո։
09-08-2024 09:19 ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ համակարգչի դիմաց ամենօրյա աշխատանքը, երկարատև ընթերցանությունը կամ էկրաններից օգտվելու չարաշահումը կարող են հանգեցնել աչքերի լարվածության, «չոր աչքերի համախտանիշի» և գլխացավի: Ի՞նչ անել` պարբերաբար կատարել ընդմիջումներ' կիրառելով «20 -20-20» կանոնը:
09-08-2024 09:13 Հղիության ընթացքում կնոջ հասակը փոքրանում է ողնաշարի կորության ավելացման պատճառով, և դա, ըստ բժիշկների, միանգամայն բնական գործընթաց է։ Պտուղն անընդհատ աճում է, և նրան բավարար տարածք ապահովելու համար կինը ստիպված է ակամա թեքել մեջքի ստորին հատվածը։ Ժամանակի ընթացքում շեղումը մեծանում է, գլուխն ու պարանոցը առաջ են շարժվում, իսկ մեջքի վերին մասը պտտվում և կազմում է «կուզ»։ Բժշկության այս երևույթին առանձին տերմին են հորինել՝ «հղի կեցվածք»։ Միջին հաշվով, կեցվածքային դեֆորմացիան ապագա մորից «գողանում է» մեկից երկու սանտիմետր։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։ 27-08-2026 10:41 Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 27-08-2026 10:34 Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։ 27-08-2026 08:55 39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար: 27-08-2026 02:52 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026 Դիտվել է 985 անգամ 22.08.2026 Դիտվել է 412 անգամ 25.08.2026 Դիտվել է 292 անգամ 27.08.2026 Դիտվել է 208 անգամ