Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-07-2024 09:51
Տղամարդիկ ավելի մեծ սթրես են առաջացնում կանանց մոտ, քան երեխաները։ Մայրերի 46 տոկոսի համար զուգընկերները սթրեսի ավելի լուջ աղբյուր են, քան երեխաները։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մայրերն ամենից շատ տառապում են ժամանակի պակասից. զուգընկեր ունեցող մայրերի երեք քառորդը տեղեկացրել է, որ նրանք կատարում են ծնողական եւ ընտանեկան պարտականությունների մեծ մասը։
16-07-2024 09:49
Ճապոնիայի Յամագատա պրեֆեկտուրայի ժողովը բանաձև է ընդունել, որը «ֆիզիկական և մտավոր առողջությունն ամրապնդելու նպատակով» բնակիչներին խրախուսում է օրական առնվազն մեկ անգամ ծիծաղել:
16-07-2024 07:27
People հրատարակության ինսայդերներից մեկը մանրամասներ է պատմել 61-ամյա դերասան Ջոնի Դեփի և 29-ամյա ռուս մոդել Յուլիա Վլասովայի սիրավեպի մասին, ում ցանցում «Էմբեր Հերդի կրկնօրինակն» են անվանում։ Հանգստյան օրերին նրանց հարաբերությունների մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը հանրության մեջ հայտնվել է իր նոր ընկերուհու հետ: Ըստ լուրերի՝ նրանք հանդիպում են մոտ երկու տարի։
16-07-2024 02:46
Reflex խմբի նախկին մենակատար Ժենյա Մալախովան հայտարարել է ուրախալի իրադարձության մասին՝ նա երկրորդ անգամ մայրացել է։ Աստղը փոքրիկի ծննդյան մասին անմիջապես չի հայտնել, այլ միայն մի քանի օր անց։
16-07-2024 02:34
Քննադատության ալիքը հանկարծակի փլվեց երգչուհի Շակիրայի վրա, ով ելույթ ունեցավ Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում՝ Ամերիկայի գավաթի 2024 թվականի եզրափակիչ խաղի ընդմիջման ժամանակ։ Երգչուհու ելույթի պատճառով ընդմիջումը երկարաձգվեց մինչև 25 րոպե՝ ավանդական 15–ի փոխարեն, ինչը շատերին դուր չեկավ։
15-07-2024 11:57
Անվանվել է ամառվա ամենաոճային մատնահարդարման երանգը։ Մուգ լաքերն ավելի արդիական են ձմեռային մատնահարդարման համար։ Սակայն այս ամառ սմբուկի գույնը գերազանցում է ժողովրդականության բոլոր ռեկորդները: Մուգ սմբուկի լաքը կընդգծի արևայրուքը, իսկ վառը կհամապատասխանի բաց մաշկ ունեցողներին: Եթե այն ընտրեք ըստ ձեր եղունգների ձևի, ապա ցանկացած մանուշակագույն լավ տեսք կունենա կարճ եղունգների վրա, իսկ երկար եղունգների վրա այն կարող է դառնալ դիզայնի տարր։
15-07-2024 11:51
Մի շարք մթերքներ չափազանց բացասաբար են ազդում մաշկի վրա՝ հանգեցնելով վաղ ծերացման։ Սա առաջին հերթին վերաբերում է շաքարին։ Քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը հրահրում է այսպես կոչված շաքարային ծերացումը։ Նաև չպետք է չափից շատ սուրճ խմել, խոսքն օրական մեկ-երկու բաժակից ավելիի մասին է։ Այս դեպքում մաշկը կդառնա չոր և ջրազրկված, քանի որ այս ըմպելիքն ունի միզամուղ ազդեցություն:
15-07-2024 10:37
Մահացել է դերասանուհի Շենեն Դոհերթին՝ հայտնի «Բևերլի Հիլզ», «90210» և «Հմայվածները» հեռուստասերիալների աստղը։ Նա 53 տարեկան էր և վերջին 9 տարիների ընթացքում պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ։
15-07-2024 07:39
Հետազոտության համաձայն, որը ներկայացվել է Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի (EAN) 10-րդ կոնգրեսում, միջին տարրքի եւ տարեց մարդկանց տագնապալի երազները կարող են մատնանշել ապագայում կոգնիտիվ ունակությունների եւ բոլոր պատճառներով դեմենցիայի առաջացման ավելի մեծ վտանգի մասին:
15-07-2024 05:15
90-ականներին սիրված պորտի վրայի պիրսինգը վերադառնում է նորաձևության՝ շնորհիվ երիտասարդ արտիստների և բլոգերների: Երիտասարդների շրջանում հռչակ վայելող հայտնիները, ինչպիսիք են Բիլլի Այլիշը, Doja Cat–ը, Ice Spice–ը, Ադիսոն Ռեյը, Tyla–ն, Վանեսա Հաջենսը և Ջուլիա Ֆոքսը, աջակցում են պիրսինգի վերադարձի միտումը:
11-07-2024 08:31
Սուրճի սիրահարների մոտ կարող են մաշկային խնդիրներ առաջանալ այս ըմպելիքը շատ հաճախ օգտագործելու հետևանքով: Սուրճը միզամուղ հատկություն ունի և կարող է հանգեցնել մաշկի չորացման, ջրազրկման: Ուստի այս ըմպելիքի սիրահարներին անհրաժեշտ է անընդհատ լրացնել ջրային հաշվեկշիռը։ Օրինակ՝ յուրաքանչյուր բաժակ սուրճից հետո կարելի է մեկ բաժակ ջուր խմել։
11-07-2024 08:27
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակչուհին, որն աշխարհում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամով փոխպատվաստված երկրորդ հիվանդն էր, մահացել է օրգանների փոխպատվաստման վիրահատությունից գրեթե երեք ամիս անց, հայտնում է UPI գործակալությունը։
11-07-2024 08:23
Շարլիզ Թերոնը նոր բան է փորձում իր կարիերայում. «Վերջերս ես մի փոքր հեռու էի ռադարից, բայց լավ արդարացում ունեմ: Դա պայմանավորված է նրանով, որ ես պարի ստուդիա եմ բացել»,-օսկարակիր դերասանուհին կիսվել է Instagram-ում: «Լատրինա Բոլջեր-Վաշինգտոնի eu Թայրել Վաշինգտոնի հետ միասին մենք ստեղծեցինք «The Six Compound»-ը»:
11-07-2024 07:53
Բրիթնի Սփիրսն ակնարկել է, որ բաժանվել է Փոլ Սոլիզից՝ իր նախկին տնային աշխատակցից ով, ինչպես պարզվել է, նաև հանցագործ է։ Աստղը նրա հետ ժամանակ էր անցկացնում այն բանից հետո, երբ ձախողվեց իր հոր հետ դատական գործընթացում, ինչը անհանգստություն էր առաջացրել ոչ միայն երկրպագուների, այլև նախկին ամուսնու՝ Սեմ Ասղարիի շրջանում:
11-07-2024 06:41
60-ամյա դերասան Նիկոլաս Քեյջը «Հոգիների կոլեկցիոներ» ֆիլմի պրեմիերային ներկայացել է կնոջ՝ Ռիկո Շիբատայի հետ, ով իրենից փոքր է 31 տարով։
10-07-2024 10:18
Պորտի պիրսինգը, որը նորաձեւ էր 1990-ականների վերջին-2000-ականների սկզբին, նորից թրենդում է։ Z սերնդի հանրահայտ մարդկանց, այդ թվում Բիլի Այլիշի, Doja Cat-ի, Ice Spice-ի, Էդիսոն Ռեյի, Թայլի եւ այլոց մոտ նկատվել է պորտի պիրսինգ։ Միլենիալների ֆավորիտներ Ջուլիա Ֆոքսը եւ Վանեսա Հաջենսը նույնպես նախընտրում են այդ թրենդը։
10-07-2024 10:15
22-ամյա մոդել եւ ինֆլյուենսեր Միքայելա Լաֆուենտեն հայտնել է, որ Քանիե Ուեսթը իրեն «անտեղի» հաղորդագրություններ է ուղարկել ինսթագրամում՝ նրան հրավիրելով «միասին ժամանակ անցկացնել» եւ լսել իր նոր ալբոմը։ Աղջկա խոսքով՝ այս տարվա մարտին Քանիեն իրեն հաղորդագրություններ է ուղարկել, թեեւ իրենք ծանոթ չէին եւ անձամբ չէին շփվել։
09-07-2024 08:06
Չիպսերը, քաղցր գազավորված ըմպելիքները, թխած ուտեստները և էներգետիկ ըմպելիքները պարունակում են «վատ» ածխաջրեր, որոնք միայն վնասում են ուղեղի առողջությանը։ Ավելորդ գլյուկոզան նույնպես վնասում է ուղեղին։ Դրա պատճառով կարող է նվազել կենտրոնանալու և սովորելու կարողությունը։ Մասնագետները նշում են, որ «լավ» ածխաջրեր կան ընկույզում, ձավարեղենում և բանջարեղենում: Ուղեղի առողջության համար պետք է նաև ուտել անյուղ խաշած միս, ձուկ, կաթնամթերք և չանտեսել առողջ քունը։
09-07-2024 08:02
Ջենիֆեր Լոպեսը նշել է իր հիթերից մեկի տարեդարձը Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծության լուրերի ֆոնին։ Երգչուհին ինսթագրամում ներկայացրել է վառ երաժշտական տեսանյութ 2021թ. «Cambia el Paso» երգի համար այն մասին, թե ինչպես պետք է վերահսկողության տակ վերցնել ու փոխել կյանքը։
09-07-2024 07:54
Երազկոտությունը, «արթուն ժամանակ երազներ տեսնելու» հակումը, կենտրոնանալու անկարողությունը և ընդհանուր «թուլությունը» կարող են ազդարարել կոգնիտիվ անջատման համախտանիշի մասին (CDS): Սինդրոմի պատճառները կարող են կապված լինել գենետիկայի և շրջակա միջավայրի գործոնների հետ։ Վարքագիծը շտկելու համար հիվանդներին սովորաբար նշանակվում է կոգնիտիվ վարքային հոգեթերապիա և հանձնարարվում ապահովել կայուն առօրյա ռեժիմ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 990 անգամ
22.08.2026
Դիտվել է 416 անգամ
25.08.2026
Դիտվել է 299 անգամ
27.08.2026
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster