Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-08-2024 09:22
Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենիտիկի 81-րդ միջազգային կինոպառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում:
28-08-2024 09:05
Նիկոլ Քիդմանը ակնարկել է, որ իր մասնակցությամբ «Փոքրիկը» առաջիկա էրոտիկ դրաման մինչ այժմ ամենառիսկային ֆիլմն է իր կարիերայում: Ֆիլմում դերասանուհին խաղում է նյույորքյան բիզնեսի հզոր մենեջերի դերը, ով սկսում է վտանգավոր սիրավեպ իր շատ ավելի երիտասարդ պրակտիկանտի հետ, որին մարմնավորում է Հարիս Դիկինսոնը:
28-08-2024 08:58
Գիտնականները մագնիսառեզոնանսային շերտագրության հետազոտության արդյունքում ուղեղում հայտնաբերել են սիրո աղբյուրը. պարզվել է, որ այդ զգացողությունը հիմնականում կենտրոնացած է ուղեղի սոցիալական ազդանշանների մշակմանն առնչվող հատվածներում, հայտնում են գիտնականները: Նրանք պարզել են, որ ռոմանտիկ սերը նաև ուղեղի ակտիվության բարձրացում է հարուցում, սակայն այդ գործունեությունը սահմանափակվում է ուղեղի սոցիալական տարածքներով։
28-08-2024 02:56
Ալսուն և Յան Աբրամովը պաշտոնապես ամուսնալուծվեցին։ «Ալսուի և Յանի ամուսնալուծությունը հանգեցրեց մեծ ողբերգության (երեխաներ, ունեցվածք, մամուլ): Ցավոք, վերջերս ի հայտ եկավ մի հանգամանք, որն անհնարին է դարձնում ամուսնական հարաբերությունների շարունակությունը», - ասել է Աբրամովների ընտանիքը փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։
28-08-2024 01:11
70-ամյա մոդել Քրիստի Բրինկլին և 80-ամյա դերասան Շևի Չեյզը («Արձակուրդ» կուլտային ֆիլմից) 37 տարի անց վերամիավորվել են։ Երկուշաբթի օրը 70-ամյա սուպերմոդելին և Saturday Night Live-ի 80-ամյա վետերանին միասին նկատել են ավտոմեքենայում։
27-08-2024 11:23
Լիլի Քոլինզը նոր պաստառ է թողարկել, որը ներկայացնում է «Էմիլին Փարիզում»-ի չորրորդ եթերաշրջանի երկրորդ մասը: Նախկինում Լիլին Փարիզում Էմիլիի երկրպագուներին առաջարկել էր դիտել չորրորդ սեզոնի երկրորդ մասը: 35-ամյա դերասանուհին մի քանի նոր լուսանկարներ է հրապարակել՝ հետևորդներին տալով պատկերացում այն մասին, թե ինչ է սպասվում Netflix-ի հիթային շոուում: «Տեսնենք, թե ինչ կլինի, երբ Էմիլին մի փոքր հռոմեական արձակուրդի գնա...»,- գրել է «Էմմի»-ի հավակնորդը:
27-08-2024 10:47
Մրայա Քերիի մայրն ու քույրը մահացել են նույն օրը։ «Իմ սիրտը կոտրված է, որ անցյալ շաբաթավերջին կորցրի մորս: Ցավոք սրտի, իրադարձությունների ողբերգական շրջադարձի արդյունքում քույրս նույն օրը հրաժեշտ տվեց կյանքին»,- ասել է երգչուհին։ Փոփ աստղը մանրամասներ չի հայտնել Պատրիսիա Քերիի և Էլիսոն Քերիի մահվան պատճառների մասին։ Պատրիսիա Քերին 87 տարեկան էր, իսկ Էլիսոն Քերին՝ 63 տարեկան։
27-08-2024 10:33
54-ամյա Նաոմի Քեմփբելն արձակուրդի ընթացքում նոր սիրավեպ է սկսել՝ նրա ընտրյալը գերմանացի դիջեյ Ռամպան է (Գրեգոր Սյուտերլին)։
27-08-2024 02:44
Մոդել և ռեալիթի հեռուստաաստղ Քայլի Ջենները հրաժարվել է շփվել իր ընկերների մեծ մասի հետ՝ դերասան Թիմոտի Շալամեի դավաճանության մասին լուրերի ֆոնին։ Աստղին մոտ կանգնած ինսայդերը պատմել է, որ Քայլի Ջենները հեռացել է իր ընկերներից և վերածվել «տան տիկնոջ»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մոդելն իր ազատ ժամանակի մեծ մասը տրամադրում է Թիմոթի Շալամետին և ընտանիքին։
26-08-2024 12:39
Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի երեք օրերի առաջատարը: Այդպիսով, Անահիտը հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգեւատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
26-08-2024 12:37
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Մադրիդում հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ Քիմ Քարդաշյանը որդու հետ ներկա է եղել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Ռեալ» - «Վալյադոլիդ» հանդիպմանը, որից հետո էլ տեղի է ունեցել նրա հանդիպումը Ֆլորենտինո Պերեսի հետ։
24-08-2024 10:33
Անջելինա Ջոլին Tom Ford Beauty-ի նոր դեմքն է։ Հոլիվուդյան դերասանուհին դարձել է Tom Ford Beauty-ի առաջին դեսպանը՝ համաձայնելով նկարահանվել Runway Lip Color շարքի նոր արշավում, որը կթողարկվի սեպտեմբերին։
24-08-2024 08:01
Ջենիֆեր Լոպեսը խնդրել է վերադարձնել իր հին ազգանունը՝ որպես նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծվելու միջնորդագրի մաս։ 55-ամյա աստղը ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել առանց փաստաբանի օգնության՝ դերասանի հետ ամուսնության երկրորդ տարեդարձի օրը։ Դատելով լրատվամիջոցների կողմից ձեռք բերված նյութերից՝ Լոպեսը ցանկանում է վերադառնալ իր նախկին անվանը՝ «Ջենիֆեր Լին Լոպես»՝ ամբողջությամբ հրաժարվելով Աֆլեքի ազգանունից։
24-08-2024 06:42
Գերմանիայում արգելվել է նիկաբով ավտոմեքենա վարել: Կոբլենցի բարձրագույն վարչական դատարանը վճռել է, որ ավտոմեքենա վարելիս նիկաբ (ավանդական մահմեդական կանանց գլխաշոր, որը ծածկում է դեմքը՝ աչքերի հատվածում նեղ բացվածքով, որպես կանոն, պատրաստվում է սև գույնի կտորից) կրելը վտանգում է ճանապարհային բոլոր մասնակիցների անվտանգությունը: 
24-08-2024 01:05
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը դարձել է Dolce & Gabbana շքեղ ապրանքանիշի նոր գովազդային արշավի հերոսուհին։ Լուսանկարներով նա կիսվել է սոցիալական ցանցերի իր անձնական էջերում։ Երգչուհին նկարահանվել է ապրանքանիշի դիզայներների կողմից ստեղծված մի քանի բաց կերպարներում:
22-08-2024 08:34
117-ամյա ամերկյան իսպանուհի Մարիա Բրանյասի մահից հետո «Աշխարհի ամենատարեց մարդու» կոչումը կփոխանցվի նախկինում լեռնագնացությամբ զբաղված 116-ամյա ճապոնուհուն։ Ճապոնիայի արևմտյան Աշիա քաղաքում ապրող Տոմիկո Իտոոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին։
22-08-2024 02:40
63-ամյա Ջուլիանա Մուրը դարձել է իսպանական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Դերասանուհին կեցվածք է ընդունել նրբագեղ զգեստներով, որոնցից մի քանիսը բավականին բացահայտ էին։ Այսպես, Մուրը մերկ մարմնի վրա փորձել է Saint Laurent վերարկու՝ մերկացնելով կուրծքը։
21-08-2024 15:27
Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվում են՝ համաձայն Լոս Անջելեսի գերագույն դատարանի ռեեստրի գրանցման, տեղեկացրել է CNN-ը։ Նախօրեին Լոպեսը ապահարզանի հայց է ներկայացրել Լոս Անջելեսում, ինչը համընկել է 2022թ. Ռայսբորոյում նրանց հարսանեկան արարողության տարեդարձին։
21-08-2024 15:24
Ալ Պաչինոյի ընկերուհին՝ Նուր Ալֆալլահը, որն անցյալ տարի դերասանին որդի է պարգեւել, նրան «ցնցող» հայր է անվանել։ Լեգենդար դերասանը 84 տարեկանում դարձել է աշխարհի ամենահայտնի հայրերից մեկը, երբ Նուրը լույս աշխարհ է բերել նրա որդուն՝ Ռոմանին 2023թ. հունիսին։
20-08-2024 16:11
Գերմանիայի դաշնային դատարանը երեքշաբթի վճիռ կկայացնի 99-ամյա կնոջ՝ Իրմգարդ Ֆուրշների հանդեպ, որը մեղավոր է ճանաչվել ավելի քան 10 000 սպանությունների մասնակցության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա եղել է ԷսԷս-ի հրամանատարի քարտուղարը Շտուտգոֆ նացիստական համակենտրոնացման ճամբարում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 985 անգամ
22.08.2026
Դիտվել է 412 անգամ
25.08.2026
Դիտվել է 292 անգամ
27.08.2026
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster