Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-09-2024 05:20
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է, որ իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո երկարատև ստեղծագործական ընդմիջում կանի։ Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ այդ մասին երգչուհին հայտնել է Մյունխենում ելույթի ժամանակ։
03-09-2024 02:55
Մոդել Էլ Մակֆերսոնը պատմել է, որ 20 տարի կանոնավոր կերպով հաճախում է Անանուն ալկոհոլիկների հանդիպումներին: Սուպերմոդելը հրաժարվել է ալկոհոլից 40 տարեկան դառնալուց քիչ առաջ։
03-09-2024 02:54
Թոբի Մագուայրի նախկին կինը՝ 47-ամյա Ջենիֆեր Մեյերը, ամուսնանում է։ Ոսկերչական դիզայների ընտրյալը նիգերիացի միլիարդատեր Ջեֆրի Օգյունլեսիի 33-ամյա որդին էր։
02-09-2024 09:41
60-ամյա Բրեդ Փիթն առաջին անգամ է կարմիր գորգի վրա հայտնվել իր սիրելիի՝ 34-ամյա Ինես դե Ռամոնի հետ. նրանք մասնակցել են «Գայլեր» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։
02-09-2024 09:35
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Е վիտամինի օգտագործումը սննդի հետ կարող է իջեցնել ատոպիկ դերմատիտի հավանականությունը։ Եվ հակառակը, վիտամին С-ի, ռետինոլի եւ կարոտինի օգտագործումը, ըստ երեւույթին, պատճառահետեւանքային կապ չունի ատոպիկ դերմատիտի հետ: Այս եզրահանգման են եկել հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են Skin Research & Technology–ում։
02-09-2024 09:32
Ռեժիսոր Լի Դենիելսը պատմել է «Ազատում» (The Deliverance) սարսափ-ֆիլմի նկարահանման ժամանակ տարօրինակ եւ առեղծվածային իրադարձությունների մասին' հիմնված իրական պատմության վրա։ Ֆիլմը, որում նկարահանվել են Անդրա Դեյը, Գլեն Քլոուզը, Օնժանյու Էլիս-Թեյլորը եւ Մո՛Նիկը, պատմում է միայնակ մայր Էբոնի Ջեքսոնի (Դեյ) մասին, որը պայքարում է իր անձնական դեւերի դեմ եւ ընտանիքի հետ տեղափոխվում է նոր տուն, որպեսզի նոր կյանք սկսի։
02-09-2024 09:31
Սիրուշոն ներկայացել է իր արծաթյա զարդերի բրենդի՝ «ՊռեԳոմեշի» միանգամից մի քանի նորույթ։ «Արեգա»՝ այսպես է կոչվում զարդերի նոր շարքը, որոնք, ինչպես հուշում է անվանումը, արեւի տեսք ունեն։ Հավաքածուն կազմված է ականջօղերից, չոկերից եւ մատանիներից։
02-09-2024 02:45
Նշանադրությունից երկու տարի անց Նորվեգիայի 52-ամյա արքայադուստր Մարթա Լուիզան և նրա սիրելին՝ 49-ամյա ինքնահռչակ շաման Դուրեկ Վերեթն ամուսնացել են։ Շատերի համար երկար սպասված այս իրադարձությունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։
31-08-2024 09:34
Չնայած բջջանյութի և C և K վիտամինների մեծ պարունակությանը, մոշը կարող է լուրջ ալերգիա առաջացնել: Մասնագետները զգուշացնում են, որ ընդհանուր առմամբ ալերգիա ունեցողները պետք է զգույշ լինեն այս հատապտուղի հետ։ Նման նախազգուշացումը վերաբերում է նաև գաստրիտով և խոցով հիվանդներին. մոշը կարող է վատթարացնել վիճակը սրման ժամանակ:
31-08-2024 09:20
Overnight Glasses հետազոտության համաձայն՝ աչքերի գույնը փոխելու վիրահատությունը, որը ներառում է ծիածանաթաղանթի կոսմետիկ իմպլանտներ, պիգմենտի լազերային հեռացում եւ կերատոպիգմենտացիա, գլխավորում է ամենավտանգավոր կոսմետիկ վիրահատությունների տասնյակը։ Պացիենտները վտանգում են կորցնել իրենց տեսողությունը, քանի որ վերականգնման ժամանակը մեկից ութ շաբաթ է, իսկ միջին արժեքը կազմում է 12 000 դոլար:
31-08-2024 07:11
28-ամյա Անյա Թեյլոր-Ջոյը, ով «ոսկե հարաբերակցությամբ» ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, կեցվածք է ընդունել ավստրալական Elle-ի համար։ Մինիմալիստական նկարահանման ժամանակ դերասանուհին փորձել է բացառապես Dior նորաձեւության տան հանդերձանքները:
31-08-2024 06:19
Ջիջի և Բելլա Հադիդների 60-ամյա մայրը աղջիկներից շուտ հայտարարել է իր նշանադրության մասին։ Սուպերմոդելների մայրը՝ Յոլանդա Հադիդն ամուսնանում է Ջոզեֆ Գինգոլիի հետ։ 60-ամյա Յոլանդա Հադիդը համաձայնել է ընկերոջ առաջարկին նրա առաջին փորձից երկու տարի անց։
31-08-2024 02:30
Ամերիկացի մոդել և դերասանուհի Բրուկ Շիլդս Գրիր Հենչիի դուստրը դպրոցական երեկոյին կրել է 27 տարի առաջվա մոր հարսանեկան զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակել է People-ը։ 18-ամյա աղջիկը տոնակատարությանը ներկայացել է փղոսկրյա ատլասե կորսետով մաքսի զգեստով՝ համադրված բարակ բարձրակրունկներով կոշիկների հետ։
30-08-2024 10:58
Անջելինա Ջոլին արտասվել է Վենետիկի կինոփառատոնում «Մարիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ութ րոպեանոց բուռն ծափահարությունների ժամանակ. այն Պաբլո Լարաինի կենսագրական դրաման է՝ օպերային երգչուհի Մարիա Կալլասի մասին:
30-08-2024 10:56
Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության 10 մետրից վազող թիրախ մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղից դուրս եկավ կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
29-08-2024 10:01
Մուգ հատապտուղները, ինչպիսիք են հապալասը և մոշը, պարունակում են ռեկորդային քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են քաղցկեղի կանխարգելմանը։ Բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել նաև բանջարեղեն և մրգեր, որոնք ներառում են լիկոպին և բետա-կարոտին: Դրանք կան ծիրանի, դդումի, գազարի մեջ: Լիկոպինը կանխում է շագանակագեղձի քաղցկեղը, իսկ բետա-կարոտինը՝ կրծքագեղձի քաղցկեղը։
29-08-2024 09:55
Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն է արժանացել Գոհար Հարությունյանը։ Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 6:2, եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
29-08-2024 09:47
Ցյուրիխի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտը նոր շոկոլադ է մշակել, որն օգտագործում է կակաոյի ամբողջ պտուղը՝ միջուկ, հյութ և կեղև: Շաքարավազը նույնպես պարտադիր չէ։ Իսկ օրգանական սննդի ընկերությունները հետաքրքրված են, հայտնում է BBC-ն։
29-08-2024 05:35
Վենետիկում, որտեղ վերջին օրերին հավաքվել են հոլիվուդյան աստղերը, բացվել է միջազգային կինոփառատոնը։ Կարմիր գորգի վրա շատ աստղեր են հայտնվել, բայց երեկոյի գլխավոր հերոսներն էին Վայնոնա Ռայդերը, Մոնիկա Բելուչին, Ջեննա Օրտեգան (կարմիր Dior զգեստով), Ջասթին Թերուն և «Beetlejuice Beetlejuice» ֆիլմի այլ աստղեր. հենց այս ֆիլմին էր վիճակված բացել փառատոնը։
29-08-2024 02:18
Սուպերմոդել Բելլա Հադիդն ապրել է թրեյլերում իր սիրելիի՝ պրոֆեսիոնալ ձիավարորդ Ադան Բանուելոսի հետ։ Այս մասին մարզիկը խոսել է Along For the Ride փոդքաստում։ Ադան Բանուելոսը Բելլա Հադիդին անվանել է «պարզ մարդ» և ասել, որ իրենց սիրավեպի սկզբում մոդելը տեղափոխվել է իր շարժական տուն: Հեծանվորդը հավել է, որ «նյութականն իր համար կարևոր չէ, կամ գոնե ոչ առաջին տեղում է»: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 985 անգամ
22.08.2026
Դիտվել է 412 անգամ
25.08.2026
Դիտվել է 292 անգամ
27.08.2026
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster