| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
09-09-2024 08:25 Ամերիկացի դերասան Շոն Փենին, ով օգոստոսին դարձավ 64 տարեկան, լուսանկարել են երիտասարդ մոլդովացի դերասանուհի Վալերիա Նիկովի հետ համբուրվելիս։ Վալերիան իր կարիերան սկսել է 2018 թվականին և հասցրել է նկարահանվել փոքր թվով ֆիլմերում ու սերիալներում։ Նրա ստույգ տարիքը հայտնի չէ, սակայն, ինչպես գրում են լրատվամիջոցները, նա մոտ 20 տարեկան է։
|  |
|
|
09-09-2024 07:18 Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները նման են խոցի և գաստրիտի ախտանիշներին. ուտելիս ցավ ես զգում որովայնի հատվածում, փորկապություն կարող է առաջանալ։ Հաճախ այդ նշաններն ուղեկցվում են քաշի կորստով։ Բժիշկները նաև նշում են, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ կարող է ստամոքսի արյունահոսություն առաջանալ:
|  |
|
|
09-09-2024 02:36 38-ամյա Լեդի Գագան (Ստեֆանի Ջերմանոտա) դարձել է ամերիկյան Vogue-ի հոկտեմբերյան համարի աստղը։ Ֆոռոշարքը ցուցադրում է Գագայի կարիերայի և անձնական կյանքի փոխակերպման շրջանը, որը հազվագյուտ հնարավորություն է տալիս տեսնել այն զգեստների և արտաքինի փոփոխությունները, որոնք կրել են նրա կերպարը մեկ տասնամյակի ընթացքում:
|  |
|
|
08-09-2024 10:04 Ձմերուկն օգտակար է լյարդի հիվանդությունների, տարբեր թունավորումների դեպքում, այն օգնում է երիկամների քարերի հեռացմանը և ճառագայթային թերապիայից հետո բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Ձմերուկը ցուցված է նաև դանդաղ մարսողության, փորկապության, աղիներում փտման պրոցեսների դեպքում։ Այն օգտակար է աթերոսկլերոզի և գիրության դեպքում, քանի որ օգնում է օրգանիզմից հեռացնել խոլեստերինը։
|  |
|
|
08-09-2024 09:55 Մեքսիկական քաղաքներից մեկում տեղի է ունեցել Գինեսի ռեկորդի հաջող սահմանման փորձ. պատրաստվել է աշխարհում ամենամեծ պանրի գլուխը պանրի ժապավենից, գրել է UPI-ն։ Պանրագործներն օգտագործել են պտտվող սեղանը, որպեսզի ստեղծեն 636,1 կիլոգրամանոց պանրագունդ, որը հայտնի է նաեւ որպես Օահակայի պանիր։ Պահանջվել է 9 997 լիտր կաթ։
|  |
|
|
08-09-2024 09:51 Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Կանանց մենախաղի եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ եւ հաղթեց 7:5, 7:5 հաշվով։ 26-ամյա Սաբալենկան առաջին անգամ հաղթեց այս մրցաշարում։
|  |
|
|
06-09-2024 09:56 43-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դերասանական ոլորտում իր ուերը սկսեց փորձել ՝ նկարահանվելով «American Horror Story» հեռուստասերիալում և արդեն պատրաստվում է մեկ այլ դերի «American Horror Story»-ի ստեղծող Ռայան Մերֆիի նոր նախագծում։ Քիմը նույնիսկ պատրաստ է փոխել իր առոգանությունը գալիք աշխատանքի համար՝ հիմնականում սեփական ճանաչելի ձայնի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով։
|  |
|
|
06-09-2024 09:40 Hulu-ի «Սպանություններ նույն շենքում»/Only Murders In The Building սերիալը կունենա հինգերորդ եթերաշրջան: Հանրաճանաչ քրեական շոուն, որում նկարահանվել են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը եւ Մարտին Շորթը, բաղկացած կլինի 10 դրվագից, հայտնում է Variety-ն։
|  |
|
|
06-09-2024 09:32 Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
|  |
|
|
06-09-2024 03:00 Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաներին՝ Անտոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, տրվել են իրենց հոր կտակը` նրա մահից գրեթե երեք շաբաթ անց: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։ 2024 թվականի հունվարին դերասանի ավագ որդին՝ Էնթոնին ասել էր, որ իր քրոջը՝ Անուշկային կտրվի հոր ունեցվածքի 50%-ը, իսկ եղբայրներից յուրաքանչյուրը կունենա 25%-ը։
|  |
|
|
05-09-2024 10:18 Հայտնիները և հարուստ մարդիկ հաճախ գրանցվում են Raya ծանոթությունների բացառիկ ծառայութունում, երբ սեր են փնտրում: Սակայն այժմ Tinder-ը՝ ծանոթությունների աշխարհի ամենահայտնի հավելվածը, նպատակադրվել է ծառայութհուններ մատուցել նաև «A» դասի հայտնի մարդկանց համար:
|  |
|
|
05-09-2024 09:37 Ցանցը քննարկում է Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկի, ով մինչ այժմ պահպանել է Ռուսաստանի ամենահարուստ կնոջ կարգավիճակը, և Russ Outdoor-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանի հնարավոր սիրավեպի նոր մանրամասները։ Ըստ աղբյուրների՝ այս հարաբերություններն են հանգեցրել ընկերությունների միաձուլմանը և Տատյանա Բակալչուկի ամուսնալուծությանը:
|  |
|
|
05-09-2024 09:28 Անցյալ ամիս Ճապոնիայում 61-ամյա ավստրիացուն ձերբակալել են 40-ամյա ճապոնուհու հետ տաճարում սեքսով զբաղվելու համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Զույգին բռնել են օգոստոսի 22-ին՝ Տոկիոյից մոտ 500 կիլոմետր դեպի հյուսիս ընկած փոքրիկ ծովափնյա Կեսենումա քաղաքի տաճարի տարածքում սեքսով զբաղվելիս:
|  |
|
|
05-09-2024 09:17 ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչ Ահարոն Էնդրյուսը իր հոր նվիրած վիճակախաղի տոմսով շաբաթական ցմահ 1000 դոլար է շահել, հայտնում է UPI-ն։ Էնդրյուսը Վիրջինիայի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ ինքն ու իր կինը ապրիլի իրենց հարսանիքից անմիջապես հետո սկսել են ապրել հոր նկուղում:
|  |
|
|
05-09-2024 03:30 Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցի վրա նախկին ընկերը բենզին է լցրել և այրել. նրա մարմնի 75%-ը վնասվել է։ 33-ամյա վազորդուհի Ռեբեկա Չեպտեգեյը խաղերում մեդալակիր չդարձավ, բայց կարիերան շարունակելու հավակնոտ ծրագրեր էր կազմել։ Բժիշկները վախենում են խոսել այն մասին, թե արդյոք նա երբևէ կկարողանա՞ վերադառնալ մարզումներին։
|  |
|
|
04-09-2024 09:09 Թաիլանդում մարքետինգային ընկերությունը հոգացել է աշխատակիցների անձնական կյանքի մասին եւ որոշել է վճարել նրանց ժամադրությունները, տեղեկացրել է NYP-ը։ Whiteline Group-ը հայտարարել է, որ աշխատակիցներին վճարվող «Tinder leave» կտրամադրի՝ հավելվածում ծանոթությունների հնարավորությունների ուսումնասիրման համար։
|  |
|
|
04-09-2024 04:23 Շվեդիայի արքայադուստր Սոֆիան հղի է չորրորդ երեխայով։ Այս մասին հայտնում է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը։ Արքայազն Կարլ Ֆիլիպի 39-ամյա կինը իրեն «լավ է զգում», իսկ երեխան ծնվելու է 2025 թվականի փետրվարին։
|  |
|
|
04-09-2024 02:06 Ամերիկացի Ջոուի Չեսթնաթը Աշխատանքի օրվան նվիրված Netflix-ի հատուկ միջոցառման ժամանակ կերել է ռեկորդային 83 հոթդոգ՝ այդ ցուցանիշով գերազանցելով ճապոնացի իր մրցակից Տակերու Կոբայաշիին, հայտնում է UPI-ն։
|  |
|
|
04-09-2024 01:18 Դերասանուհի Ռեբել Ուիլսոնը շուտով կկանգնի խորանի առջեւ։ Ինչպես տեղեկացրել է DailyMail.com-ը, նա նախատեսում է ամուսնանալ իր 40-ամյա հարսնացուի՝ Ռամոնա Ագրումայի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Սարդինիայում։
|  |
|
|
03-09-2024 15:13 Պեդրո Ալմոդովարի «Հարեւան սենյակը» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ռեկորդային՝ 18 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների: Ալմոդովարը Վենետիկի կինոփառատոնում ցուցադրել է իր վերջին խաղարկային եւ առաջին անգլալեզու ֆիլմը՝ «Հարեւան սենյակը»-ը, հայտնում է Deadline-ը։
|  |
|
|