Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-09-2024 07:58
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի կարողությունը գրեթե կրկնակի կրճատվել է Russ-ի հետ գործարքից հետո։ Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes-ը։ Հրատարակության տվյալներով՝ Բակալչուկի կարողությունը 7,9 միլիարդ դոլարից նվազել է մինչև 4,1 միլիարդ դոլար, չնայած դրան՝ նա շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահարուստ կինը։
19-09-2024 07:54
Պավել Դուրովի (որն այժմ Ֆրանսիայում հետաքննության տակ է գտնվում) երեք երեխաների ենթադրյալ մայրը՝ Իրինա Բոլգարը, Telegram-ը հայտարարել է որպես համատեղ ձեռք բերված գույք և դատարանի միջոցով որոշել նրանից խլել ընկերության կեսը։ Այս մասին Իրինան հայտնել է իր Instagram-ում։
19-09-2024 05:59
«Երևան կլասիկ ֆեստ». փառանոնի երկրորդ օրը Թումանյանի անվան զբոսայգում հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ։ Նվագախումբը ելույթ կունենա նաև սեպտեմբերի 19-ին, ժամը 20:00-ին:
19-09-2024 03:11
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո անցկացրել է իր առաջին աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքի շրջաբերականին։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում։ Դրան մասնակցել են Արքայազն Ուիլյամ բարեգործական հիմնադրամի անդամները։ Վերջին անգամ Միդլթոնը նման միջոցառումների է մասնակցել 2023 թվականի դեկտեմբերին։
18-09-2024 11:09
Կոլումբիացի երգչուհի Շակիրան լքել է բեմը՝ իր ելույթի ժամանակ հանդիսատեսի տգեղ արարքից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երգչուհին Soltera նոր սինգլով ելույթ է ունեցել Մայամիում: Շուուի ժամանակ Շակիրան նկատել է, որ մի քանի երկրպագուներ տեսախցիկներ են ուղղել իր զգեստի տակ։ Երգչուհին դադարեցրել է պարը և հասկացրել, որ նկատել է տղամարդկանց գործողությունները։
18-09-2024 10:01
Ճապոնիայում Տարեցների նկատմամբ ակնածանքի օրը հարգանքի տուրք են մատուցել աշխարհի ամենատարեց ապրող մարդուն: Այդ առիթով 116-ամյա Տոմիկո Իտոոկային հավաստագիր է հանձնվել: Նա դարձել աշխարհի ամենատարեց մարդը Մարիա Բրանյաս Մորերայի մահից հետո։ Մորերան 117 տարեկան էր։
18-09-2024 09:48
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկօրյա հանգստից հետո սեպտեմբերի 18-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները։ Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի ամերիկացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 4-12-րդ տեղերը։
18-09-2024 01:00
Լոնդոնում Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Burberry-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ներկա են եղել բրենդի հայտնի հյուրեր և ընկերներ: Նրանց թվում են՝ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, «Saltburn»-ի աստղ Բարի Քեոգանը, Աննա Վինտուրը, Այրիս Լոուն, մոդելներ և ամուսիններ՝ Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, Լոու Ռոուչը, «Բամբասողները»-ի աստղ Քելի Ռադերֆորդը և այլք։
18-09-2024 00:05
Սոֆի Թերները Instagram-ում հրապարակել է իր ընկերոջ՝ բրիտանացի արիստոկրատ Պերեգրին Փիրսոնի լուսանկարները, ինչը շատ է ուրախացրել իր երկրպագուներին։ «Վերջապես նա սիրահարվեց, և նույնիսկ իր հասակով տղամարդու»,- մեկնաբանություններում գրում են օգտատերերը:
17-09-2024 09:38
Քիմ Քարդաշյանը մինչեւ ականջների ծայրը սիրահարվել է ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմին՝ չնայած 20 տարվա տարբերությանը եւ այն փաստին, որ տղան ընկերուհի ունի։ Բելինգեմը մասնակցել է SKIMS-ի գովազդային քարոզչությանը։ Ինչպես տեղեկացրել է Life and Style-ը՝ հղում կատարելով ինսայդերներին, «Քիմն ուրախ է, որ Ջուդը իր թիմում է, եւ պարծենում է նրանով բոլորի առջեւ՝ լուսանկարներ ուղարկելով իր ընկերներին եւ քույրերին եւ ասելով, որ տղան դառնալու է իր բրենդի դեմքը, այն դուրս է գալու նոր մակարդակ»։
17-09-2024 05:40
Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը կրկին միացել են ամուսնալուծության ֆոնին: Առնվազն՝ մի քանի ժամով։ Հայտնի զույգին նկատել են նախորդ ամուսնություններից ունեցած երեխաների հետ Բևերլի Հիլզ հյուրանոցում (Կալիֆորնիա) նախաճաշելիս: 55-ամյա երգչուհին և 52-ամյա դերասանը ժամանել են նույն մեքենայով և իրենց չափազանց ընկերական են պահել։
16-09-2024 10:54
Դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել այրոց և մարսողության խանգարում, նշում են սննդաբանները: Ըստ Daily Mail-ի՝ սուրճը բարձր թթվային ըմպելիք է, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնել թթվային արտադրություն և առաջացնել տհաճ ախտանիշներ: Այս ազդեցությունից կարելի է խուսափել, եթե հրաժարվեք դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունից և այն օգտագործեք ինչ-որ ուտեստի հետ։
16-09-2024 10:38
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի թիմի հետ։ Հայաստանի թիմը 10 միավորով բաժանում է առաջինից երրորդ տեղերը Հնդկաստանի եւ Մոնղոլիայի հետ։ Առաջին 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5):
16-09-2024 10:32
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում բարձրացել է 49-րդ տեղ։ Նախորդ շաբաթ նա 50-րդն էր։ Դասակարգման առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։ Վերջինիս հաջորդում են Արինա Սաբալենկան (Բելառուս) և Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ)։
16-09-2024 05:04
Նյարդային համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև հղի կանայք պետք է իրենց սննդակարգում ներառեն ճակնդեղ, հայտնում է NEWS.ru-ն։ Այս ուտեստը պարունակում է ֆտոր, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, պղինձ, կալիում և երկաթ։ Ուստի այն օգնում է հորմոնալ և սրտանոթային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Կանխում է անեմիան, նշում են մասնագետները։
16-09-2024 01:12
Պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Chopard ոսկերչական ապրանքանիշի գովազդում բաց կերպարով։ Համապատասխան նկարները հրապարակել է Vogue-ը։ 27-ամյա մոդելը կեցվածք է ընդունել կապույտ ջինսե տաբատով և սպիտակ բաճկոնով, որը հագել է մերկ մարմնի վրա։
14-09-2024 11:41
Թեյլոր Սվիֆթին երեխա պարգեւելու Իլոն Մասկի առաջարկը, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում, անվանվել է սեռական ոտնձգություն։ Մասնավորապես, ռեփեր Ազիլիա Բենկսը Թեյլոր Սվիֆթին կոչ է արել  այս հարցով դատի տալ միլիարդատիրոջը։ Նրա կարծիքով՝ այս կերպ երգչուհին կարող է «շատ գումար ստանալ և բարձրանալ երաժշտության պատմության ամենահարուստ կանանց վարկանիշում»։
14-09-2024 11:21
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում սեպտեմբերի 14-ին Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ տուրում կմրցի Վիետնամի հետ։ Երկու թիմերն էլ երեք հաղթանակ են տարել։ Առաջին երեք տուրերում հայ շախմատիստուհիները պարտության են մատնել Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0) եւ Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
14-09-2024 10:32
Մելինդա Ֆրենչ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 11,3 միլիարդ դոլար, պատմել է, թե ինչ է նշանակում լինել միլիարդատեր՝ ասելով, որ իր հսկայական հարստությունը կապված է «մեծ պատասխանատվության հետ»: Vanity Fair-ին տված հարցազրույցում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի նախկին կինն ասել է, որ իր ֆինանսական վիճակը երբեմն «սյուրռեալիստական» է թվում: «Ամենադժվարն այն է, երբ տեսնում ես մարդկանց կարիքները»,-ասել է 60-ամյա Ֆրանս Գեյթսը:
14-09-2024 05:27
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի (UEF) գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին ճիշտ սնվելը և ֆիզիկական ակտիվությունը մեծ ազդեցություն են ունենում նյութափոխանակության և սրտանոթային առողջության վրա՝ նույնիսկ ապրելակերպի փոփոխությունից տարիներ անց: Գիտնականները նշել են, որ առավել նկատելի փոփոխությունները տեղի են ունեցել ճարպային ամիդներում, քաշի վերահսկմանը, ուտելու վարքի, քնի ինդուկցիայի, ցավի, տագնապի և զարկերակների աշխատանքի կարգավորմանը մասնակցող մոլեկուլներում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 977 անգամ
22.08.2026
Դիտվել է 399 անգամ
25.08.2026
Դիտվել է 280 անգամ
27.08.2026
Դիտվել է 201 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster