Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025

Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ (գուցե նույնիսկ ձեր ամառանոցում): Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Դդմի ցուկատ

Սկսենք միջուկից, որը մի փոքր ջանք գործադրելով կարելի է վերածել հիանալի քաղցրավենիքի։


Բաղադրիչներ․

– 1 կիլոգրամ դդում,
– 1 նարինջ,
– 1 կիտրոն,
– 700-800 գրամ շաքարավազ։

Պատրաստման եղանակը

1. Լվացեք դդումը, մաքրեք այն և կտրեք շերտերով։

300x400

2. Լվացեք ցիտրուսային մրգերը և կտրեք շրջանակների։

3. Բոլոր բաղադրիչները դրեք կաթսայի մեջ, ցանեք շաքարավազը և թողեք մի քանի ժամ, որպեսզի հյութը դուրս գա։ Այնուհետև եռացրեք և եփեք 5-7 րոպե։

300x400

4. Դատարկեք հյութը, դդմի կտորները և ցիտրուսային մրգերը շարեք խոհանոցային թղթի վրա և թխեք ջեռոցում։ Չորացրեք 3-4 ժամ։

300x400

5. Թողեք սառչի և ցանեք շաքարի փոշի։ Ցուկատը պատրաստ է։

300x400

Առանց շաքարի դդմի ցուկատ պատրաստելու համար վերցրեք 500 գրամ դդմի միջուկ, կիտրոնի հյութ, դարչին և իմբիր (ըստ ճաշակի)։ Մաքրեք, կտրատեք և վրան ցանեք հյութը և համեմունքները։ Չորացրեք չորացուցիչում 50 աստիճան ջերմաստիճանում 8-9 ժամ։

300x400

Դդմի սերմեր

Դդումը կիսեք և սերմերն առանձնացրեք։ Դրանք քամոցով լվացեք սառը ջրի տակ։ Առավել առողջարար չորացման տարբերակը արևի տակ չորացնելն է։ Սերմերը տարածեք փայլաթիթեղով պատված սկուտեղի վրա հնարավորինս բարակ շերտով և դրանք երեք օր թողեք արևի ուղիղ ճառագայթների տակ, պարբերաբար խառնելով (գիշերը տեղափոխեք տուն՝ որպեսզի չխոնավանան)։

300x400

Սերմերը ջեռոցում չորացնելը շատ ավելի արագ է՝ 2-3 ժամ։ Ջեռոցը նախապես տաքացրեք մինչև 200 աստիճան և սերմերով թավան դրեք մեջը՝ կրակը նվազեցնելով։ Խառնեք յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2577 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2026 09:00
Շաբաթավերջին Ուելսի արքայադուստրը մասնակցեց արքայադուստր Աննայի որդու՝ Պիտեր Ֆիլիպսի հարսանիքին, որտեղ անսպասելիորեն հանդիպեց մի տղամարդու, որը մի ժամանակ հատուկ տեղ էր զբաղեցնում իր կյանքում: Հյուրերի թվում էր Ռուպերտ Ֆինչը՝ Քեյթի նախկին ընկերը, որի հետ նա հանդիպում էր դեռևս արքայազն Ուիլյամին հանդիպելուց շատ առաջ: Նրանց սիրավեպը սկսվել է 2001 թվականին Սուրբ Անդրեասի համալսարանում: Քեյթը նոր էր ընդունվել առաջին կուրս, իսկ Ռուպերտն արդեն ավարտում էր ուսումը: Երիտասարդները արագ մտերմացան և համարվում էին համալսարանի ամենագեղեցիկ զույգերից մեկը:
08-06-2026 08:56
Երկար ժամանակ հանրության ուշադրությունը կենտրոնացած էր միայն Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դստեր վրա։ Մինչ 21-ամյա Դևա Կասելը մոդելային կարիերա էր կառուցում, նկարահանվում նորաձևության ապրանքանիշերի համար և փորձում իր ուժերը դերասանական ասպարեզում, նրա կրտսեր քույրը նախընտրում էր մնալ ստվերում։ Սակայն իրավիճակը արագ փոխվում է։ 16-ամյա Լեոնի Կասելը լուրջ հայտ է ներկայացրել իր սեփական կարիերայի համար՝ որպես գլխավոր հերոսուհի հայտնվելով Madame Figaro-ի վերջին համարում։
08-06-2026 08:49
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան նվաճեց իր առաջին «Մեծ սաղավարտի» տիտղոսը։ Նա հաղթեց Ռոլան Գարոսի (Ֆրանսիայի բաց առաջնություն) կանանց մենախաղի եզրափակչում։ Անդրեևայի մրցակիցը 24-ամյա լեհ թենիսիստուհի Մայա Չվալինսկան էր։ Անդրեևան վստահ առավելություն ստացավ՝ առաջին սեթը հաղթելով 6-3 հաշվով, իսկ երկրորդը՝ 6-2 հաշվով։
08-06-2026 08:47
Բրեդ Փիթը հանրությանը ներկայացել է իր ընկերուհու՝ 33-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Զույգը ներկա է գտնվել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի թենիսի մրցաշարին։
08-06-2026 07:04
Լոնդոնում իրենց ամուսնության պաշտոնական գրանցումից ընդամենը մի քանի օր անց երգչուհի Դուա Լիպան և դերասան Թըրները կրկին ամուսնական երդումներ փոխանակեցին՝ այս անգամ Իտալիայի շքեղ առանձնատանը։ Մինչդեռ առաջին արարողությունը համոստ էր և տեղի ունեցավ նրանց ամենամտերիմների շրջապատում, նորապսակները երկրորդ տոնակատարության համար ընտրեցին բոլորովին այլ՝ շքեղ ձևաչափ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2026
Դիտվել է 1054 անգամ
08.06.2026
Դիտվել է 419 անգամ
04.06.2026
Դիտվել է 341 անգամ
05.06.2026
Դիտվել է 294 անգամ
06.06.2026
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster