Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026

Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Ներկայացնում ենք բրիտանական բլոգերից մեկում տեղ գտած բաղադրատոմսը. ահա թե ինչպիսին պիտի լինի գեղեցկուհու  աղանդերը:

 

 

Շաքարով ու կարագով պուդինգ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են․

300x400

–1 բաժակ մանր կտրտած ծիրանաչիր
–1 թեյի գդալ սոդա
–1 բաժակ շագանակագույն շաքարավազ
–1 ոչ լրիվ բաժակ կիսահալ կարագ
–8 ճաշի գդալ ցածր յուղայնության սերուցք
–1 / 2 բաժակ շաքարավազ
– 1 բաժակ ալյուր
– 1 թեյի գդալ թխվածքափոշի
– 1 պտղունց աղ։

Պատրաստման եղանակը.

Մանր կտրտած ծիրանաչիրը լցրեք կաթսայի մեջ և վրան լցրեք եռացրած ջուր: Հասցրեք եռման աստիճանի, ապա ավելացրեք սոդա (խառնուրդը կսկսի ուժեղ փրփրել): Եփեք թույլ կրակի վրա մոտ 10 րոպե: Վերցրեք կրակի վրայից և թողեք մի փոքր սառչի:

300x400

Շագանակագույն շաքարավազը, կարագը, և սերուցքը եփեք մեկ այլ կաթսայում՝ թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Թուլ չտաք, որ խառնուրդը եռա: Եփեք սոուսն այնքան ժամանակ, մինչև շաքարավազն ամբողջությամբ հալվի:

Ստացված սոուսը լցրեք կաղապարի մեջ: Ջեռուցիչը տաքացրեք մինչև 175°С:

Կարագի մնացած մասը մինչև սպիտակելը խառնեք շաքարավազի հետ: Ավելացրեք վանիլինը և ձուն: Խառնեք ամբողջը մինչը միասեռ զանգված ստանալը:

Ստացվածի մեջ աստիճանաբար ավելացրեք ալյուր, աղ և թխվածքափոշի:

300x400

Ստացված զանգվածին խառնեք նախօրոք ջրից հանած ծիրանաչիրը: Խմորը լցրեք կաղապարի մեջ:

300x400

Կաղապարը ծածկեք նրբաթիթեղով (ֆոլգա): 30 րոպեով դրեք ջեռոցը:

300x400

Ստացված ուտեստը կարելի է մատուցել ցանկացած կրեմով (շոկոլոդե կամ անգլեզ): Քեյթ Միդլթոնը նախընտրում է անգլեզ կրեմով պատրաստած պուդինգ:

300x400

Նրանց, ովքեր չեն ցանկանում գիրանալ և ում վախեցրեց այս բաղադրատոմսի կալորիաների քանակը, խորհուրդ ենք տալիս ոչ թե վախենալ այլ չընդդիմանալ գայթկղությանը և անհապաղ պատրաստել պուդինգ:

Իսկ վստահություն ներշնչելու համար ձեզ ենք ներկայացնում նաև այս ուտեստի սիրհար գեղեցկուհու լուսանկարը: Դատեք ինքներդ:

Բարի ախորժակ:

 

                                                                                                                                  

Դիտվել է 13078 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հնդկացորենի թխվածքաբլիթներ

22.10.2026
Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01
Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03
Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 672 անգամ
27.10.2026
Դիտվել է 515 անգամ
28.10.2026
Դիտվել է 458 անգամ
29.10.2026
Դիտվել է 417 անգամ
30.10.2026
Դիտվել է 362 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster