Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

5 գեղեցիկ սիրային ավանդույթ ամբողջ աշխարհից

16.08.2024

Աշխարհում կան մեծ թվով տարբեր մշակույթներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Դրանցից մի քանիսը բավականին անսովոր, տարօրինակ և նույնիսկ վախեցնող են թվում, իսկ մյուսները, ընդհակառակը, ժպտիտ են առաջացնում։ Ներկայացնում ենք սիրո գեղեցիկ ավանդույթներ, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրույունը: Դրանք հեշտությամբ կարելի է ընդօրինակել:


Ամուսնության առաջարկ կնոջ կողմից

Այս հնագույն իռլանդական ավանդույթը հարմար է այն կանանց, ովքեր հոգնել են ճակատագրի բարեհաճություններին սպասելուց և պատրաստ են իրենք պայքարել երջանկության համար: Ամեն նահանջ տարի՝ փետրվարի 29-ին, նույնիսկ ամենահամեստ տիկինը կարող է առանց ամոթի զգացումի իր ձեռքն ու սիրտն առաջարկել սիրելի տղամարդուն։ Վերջինս, իր հերթին, իրավունք չունի հրաժարվելու։ Հակառակ դեպքում տղամարդը ստիպված է մեծ տուգանք վճարել՝ ըստ երևույթին բարոյական վնասի համար: Կարծում ենք, կատարյալ ավանդույթ է:

Չամուսնացածների օր

Այն գոյություն ունի Չինաստանում, և ոչ թե որպես առանձին իրադարձություն, այլ գրեթե որպես ազգային տոն: Ավանդաբար այն նշվում է նոյեմբերի 11-ին։ Ամսաթվի չորս մեկերը խորհրդանշում են «չզուգավորված» երիտասարդների միայնությունը: Փեսացուների իսկական շքերթ։

Համեմունքներ ամուրիության համար

600x400

Դանիայում դարեր շարունակ համոզված էին (և ոմանք դեռ շարունակում են հավատալ), որ 25 տարեկանում մարդն արդեն պետք է ամուսնացած լինի: Նրանք, ովքեր մինչ այդ չեն հասցրել պաշտոնականացնել հարաբերությունները, հայտնվել են անհաջողակների շարքում։ Այս «խնդիրը» լուծելու համար երիտասարդ տղամարդկանց և կանանց վրա համեմունքներ են լցնում: Ով գիտի, գուցե ավելի «համեմված» ձևով նրանք ավելի շատ ունակ լինեն գրավել պոտենցիալ զուգընկերներին։

«Կանխավճար» ժամադրության համար

Այս կանոնը գործում է Թաիլանդի Չիանգ Ռայ նահանգում։ Տղան, ով որոշում է աղջկան հրավիրել ժամադրության, պետք է վճարի նրա ծնողներին: Ընդ որում, նշված է ոչ միայն գումարի չափը, այլև թույլատրելի ժամադրությունների քանակը։ Միաժամանակ և տարօրինակ է, և սրամիտ:

Սիրո երեք ամիս

Վալենտինի օրը հենց այդքան են նշում Հարավային Կորեայում, որ ոչ ոք անմասն չմնա։ Կանայք տղամարդկանց քաղցր նվերներով են ուրախացնում, իսկ վերջիններս իրենց հերթին սիրելիներին «պատասխանում» են հաճելի և անսպասելի նվերներով: Միայնակներին նույնպես չեն անտեսում. նրանց հավաքում են մի տեղ ու սև լոբով շիլա հյուրասիրում։ Համոզված ենք, որ նման համախմբվածությունն օգնում է ավելի արագ զուգընկեր գտնել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1086 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բժիշկը թվարկել է մարմնի 3 մաս, որոնք բոլորը մոռանում են լվանալ լողանալիս

13.09.2024
Մարմնի մասերի ոչ բավարար խնամքը կարող է հանգեցնել ոչ միայն տհաճ հոտերի, այլեւ վարակների։

5 գեղեցիկ սիրային ավանդույթ ամբողջ աշխարհից

16.08.2024
Դրանցից որոշներն արժե փոխառել։

Ռիհաննան փառատոնին ներկայացել է հանդերձանքի փոխարեն մարմնին քարեր ամրացրած

09.08.2024
Երգչուհին այդպես հագնված ներկա է եղել Բարբադոսում տեղի ունեցած միջոցառմանը։

Ինչպես է քնելու դիրքն ազդում ուղեղի աշխատանքի վրա

30.07.2024
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն դիրքը, որում դուք քնում եք, կարող է ազդել ձեր մարմնի ամենօրյա գործառույթների վրա:

Տղամարդ ղեկավարները գտնում են, որ թխահերներն ավելի լավ են աշխատում, քան մյուսները

11.07.2024
Ամեն չորրորդ տղամարդ մենեջերը կարծում է, որ թխահերն ավելի արդյունավետ են աշխատում։ 

Ամառային 3 ոչ արդիական սանրվածք, որոնք արժե փոխել հենց հիմա

12.06.2024
Ամառը նորաձև սանրվածքի ժամանակն է։ Կարճ տարբերակները վերջին մեկ տարվա ընթացքում չեն լքել գեղեցկության թրենդների ցանկը, սակայն ոչ բոլորն են դեռ արդիական։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-09-2024 11:09
Կոլումբիացի երգչուհի Շակիրան լքել է բեմը՝ իր ելույթի ժամանակ հանդիսատեսի տգեղ արարքից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երգչուհին Soltera նոր սինգլով ելույթ է ունեցել Մայամիում: Շուուի ժամանակ Շակիրան նկատել է, որ մի քանի երկրպագուներ տեսախցիկներ են ուղղել իր զգեստի տակ։ Երգչուհին դադարեցրել է պարը և հասկացրել, որ նկատել է տղամարդկանց գործողությունները։
18-09-2024 10:01
Ճապոնիայում Տարեցների նկատմամբ ակնածանքի օրը հարգանքի տուրք են մատուցել աշխարհի ամենատարեց ապրող մարդուն: Այդ առիթով 116-ամյա Տոմիկո Իտոոկային հավաստագիր է հանձնվել: Նա դարձել աշխարհի ամենատարեց մարդը Մարիա Բրանյաս Մորերայի մահից հետո։ Մորերան 117 տարեկան էր։
18-09-2024 09:48
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկօրյա հանգստից հետո սեպտեմբերի 18-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները։ Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի ամերիկացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 4-12-րդ տեղերը։
18-09-2024 01:00
Լոնդոնում Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Burberry-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ներկա են եղել բրենդի հայտնի հյուրեր և ընկերներ: Նրանց թվում են՝ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, «Saltburn»-ի աստղ Բարի Քեոգանը, Աննա Վինտուրը, Այրիս Լոուն, մոդելներ և ամուսիններ՝ Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, Լոու Ռոուչը, «Բամբասողները»-ի աստղ Քելի Ռադերֆորդը և այլք։
18-09-2024 00:05
Սոֆի Թերները Instagram-ում հրապարակել է իր ընկերոջ՝ բրիտանացի արիստոկրատ Պերեգրին Փիրսոնի լուսանկարները, ինչը շատ է ուրախացրել իր երկրպագուներին։ «Վերջապես նա սիրահարվեց, և նույնիսկ իր հասակով տղամարդու»,- մեկնաբանություններում գրում են օգտատերերը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.09.2024
Դիտվել է 517 անգամ
13.09.2024
Դիտվել է 493 անգամ
14.09.2024
Դիտվել է 477 անգամ
12.09.2024
Դիտվել է 472 անգամ
14.09.2024
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster