10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց
12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան: Ի դեպ, տղամարդիկ ոչ պակաս հաճախ են ունենում ցանկության հետ կապված խնդիրներ։ Խուճապի մի մատնվեք։ Ստորև կներկայացնենք «երաշտի» 10 ամենահավանական պատճառները, որոնց հաղթահարումը ձեր զույգին կօգնեն նորից սկսել սեքսուալ բարձունքներ նվաճել։
Ամեն օր մենք ռմբակոծվում ենք տասնյակ հոդվածներով և տեսանյութերով, որոնք կոչ են անում բացահայտել մեր կանացի էությունը, ազատագրվել և գիշերը մոռանալ ամոթի մասին: Սակայն, ըստ ամերիկացի գիտնականների կատարած հետազոտության, կանանց մոտ մեկ երրորդը կանոնավոր կերպով սեռական ցանկության պակաս է զգում։ Այն դեպքում, երբ տղամարդիկ կարող են «լիցքավորվել» վիագրայով, թույլ սեռի ներկայացուցիչների բախտն այս առումով այնքան էլ չի բերել` նրանց համար կախարդական հաբ չկա: Բայց կա նաև լավ նորություն. ցածր լիբիդոյի հնարավոր պատճառի բացահայտումն այնքան էլ դժվար չէ: Պարզապես մի շտապեք մեղադրել ձեր զուգընկերոջը: Թերևս չեք հավատա, բայց այստեղ ոչ թե խոսելու ենք հոգեբանության, այլ թունաքիմիկատների ու քաղցկեղածինների մասին։ Այո, այո. դեղերը, կենցաղային քիմիկատները և նույնիսկ սեքս-խաղալիքները կարող են սպանել ձեր զույգի սեռական ցանկությունը՝ բացասաբար ազդելով երկու զուգընկերների հորմոնալ մակարդակի վրա: Կոնկրետ ինչի՞ց պետք է ազատվել, որպեսզի «վերադառնանք ճիշտ ճանապարհ»:
Գազավորված ըմպելիքներ
Մենք այնքան շատ ենք լսել գազավորված ըմպելիքների վտանգավորության մասին՝ դրանք ոչնչացնում են ատամի էմալը, պարունակում են հսկայական քանակությամբ շաքար, կոֆեին, ներկանյութեր և ֆոսֆորաթթու, որը օրգանիզմից լվանում է կալցիումը։ Թվում է՝ էլ ի՞նչը կարող է մեզ զարմացնել։ Սակայն անխոնջ գիտնականները թույլ չեն տալիս հանգստանալ. պարզվում է, որ գազավորված ըմպելիքներն ազդում են լիբիդոյի և վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէ. բրոմը, ավելի ճիշտ՝ դրա ածանցյալները՝ բրոմացված միջոցները, պարունակվում են նաև... գորգի վրա: Որպեսզի նյութը չկուտակվի տան փոշու մեջ, պարբերաբար խոնավ մաքրում կատարեք և գնեք լվացող փոշեկուլ։
Ձուկ
Ձկան միսն ընդունակ է կուտակել հսկայական քանակությամբ արդյունաբերական թունաքիմիկատներ, որոնք ընկնում են ջրի մեջ. դրանք ևս նվազեցնում են կանանց լիբիդոն: Արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ջրամբարներ նետվող պոլիքլորացված բիֆենիլները խախտում են հորմոնալ մեխանիզմը և առաջացնում էնդոկրին խանգարումներ: Սա բացասաբար է անդրադառնում վահանաձև գեղձի հորմոնների ձևավորման վրա, որոնք, իրենց հերթին, էական դեր են խաղում վերարտադրության մեջ։
Դրամարղային կտրոն
Թերևս սա մեր հավաքածուի ամենաանսպասելի «ցուցանմուշն» է:
«Ինչպե՞ս կարող է հասարակ թղթի կտորը վնաս հասցնել մեր լիբիդոյին», - արդարացիորեն կհարցնեք դուք։ Բանն այն է, որ կտրոնների ժապավենները պատված են բիսֆենոլ A-ով, որն առաջացնում է անպտղություն և սրտի հիվանդություն: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արյան մեջ այս նյութի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ սերմնահեղուկի ավելի վատ որակ ունեն, քան ցածր մակարդակ ունեցողները։ Դեն նետեք անհարկի անդորրագրերը, կտրոնները, ինչպես նաև սահմանափակեք պահածոների օգտագործումը, քանի որ արտադրողները բիսֆենոլ A-ն են քսում պահածոների տուփերի ներքին պատերին:
Սոյա
Այնուամենայնիվ, գենետիկորեն ձևափոխված մթերքները կարող են վտանգավոր լինել. Հարվարդի համալսարանում անցկացված հետազոտությունը ուղղակի կապ է ցույց տվել սոյայի սպառման (դրա 90%-ը գենետիկորեն ձևափոխված են), էրեկտիլ դիսֆունկցիայի և սերմնահեղուկի որակի միջև: Քանի որ սոյա կարելի է գտնել սուպերմարկետում առկա մթերքների մեծ մասում, փորձեք ձեր կերակուրները պատրաստել ամբողջական բաղադրիչներով՝ բանջարեղենով, մրգերով և հացահատիկով:
Սեքս-խաղալիքներ
Համաձայնվեք, որ առաջին հայացքից սա հակասում է տրամաբանության բոլոր օրենքներին. ինչպե՞ս կարող են սեքս-խաղալիքները նվազեցնել լիբիդոն: Այնուամենայնիվ, այստեղ ոչ մի հումոր չկա. վինիլային գաջեթներում պարունակվող քիմիական նյութերը խախտում են հորմոնների աշխատանքը և նվազեցնում տեստոստերոնի մակարդակը, որը պատասխանատու է լիբիդոյի համար: Ի դեպ, շատ գիտնականներ պնդում են, որ վինիլը վնասակար է նաև շրջակա միջավայրի համար։ Փնտրեք ապակե կամ սիլիկոնե տարբերակներ և համատեղեք օգտակարը հաճելիի հետ. բազմազանություն մտցրեք ձեր սեռական կյանքում ու նպաստեք շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Պոպկորն
Վաղուց չե՞ք համբուրվում կինոթատրոնի վերջին շարքում։ Այժմ մենք գիտենք, թե ինչու: Պոպկորնի տարաներից յուղի արտահոսքը կանխելու համար արտադրողները ներսի մակերեսին կիրառում են չբռնկվող քիմիական նյութեր (որոնք, ի դեպ, հանդիպում են նաև կաթսաների և թավաների ծածկույթներում):
Կուտակվելով օրգանիզմում՝ դրանք ազդում են սեռական ցանկության վրա, իսկ մեծ քանակությամբ նույնիսկ կարող են անպտղության և ամորձու քաղցկեղի պատճառ դառնալ։ Ո՞վ կարող էր մտածել, որ տղամարդիկ այդքան զգայուն են։
Բուրավետ մոմեր
Սեքս-խաղալիքները քիչ էին, հիմա էլ մոմերի՞ց հրաժարվենք: Եթե օգտագործում եք անուշաբույրը՝ այո: Բացի այն, որ դրանց արձակած բենզոլը և տոլուոլը ազդում են մաշկի վիճակի վրա և կարող են ասթմատիկների մոտ նոպա առաջացնել, այդ նյութերը նաև նվազեցնում են տեստոստերոնի մակարդակը:
Հակաբեղմնավորիչ հաբեր
Շատ կանայք խուսափում են հակաբեղմնավորիչ հաբեր ընդունել՝ վախենալով լիբիդոյի նվազումից: Իսկապես, հորմոնալ հակաբեղմնավորիչների կողմնակի ազդեցություններից մեկը ցանկության բացակայությունն է: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:
Հակաբեղմնավորիչ հաբերը խանգարում են ձվարանների աշխատանքին՝ պարբերաբար արյան մեջ էստրոգենի հզոր չափաբաժին արտազատելով: Լյարդը, արձագանքելով այս գործընթացին, սկսում է արտադրել մեծ քանակությամբ գլոբուլիններ, որոնք կապում են տեստոստերոնի մոլեկուլները: Այս գործընթացի արդյունքում դրա քանակությունը կտրուկ նվազում է, ինչը հանգեցնում է լիբիդոյի նվազմանը։
Շաքար
Վերջերս գիտնականները համեմատել են 2-րդ տիպի շաքարախտով 800 տղամարդկանց նույնքան առողջ տղամարդկանց հետ, իսկ հետո հարցրել են նրանց սեռական ակտիվության մակարդակի մասին։ Պարզվել է, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ էին տառապում էրեկտիլ դիսֆունկցիայից, քան առողջ տղամարդիկ։ Միգուցե սրանով է բացատրվում տղամարդկանց մոտ քաղցրակերների փոքր թիվը: Ձեր օգտագործած շաքարի քանակը նվազագույնի հասցնելու համար ընտրեք անվտանգ քաղցրացուցիչներ, ինչպիսիք են ստեվիան կամ մեղրը:
Քրոնիկ սթրես
Իսկ քրոնիկ սթրեսն ավելի մեծ ազդեցություն է ունենում կանանց լիբիդոյի վրա, քան տղամարդկանց: Լուրջ անհանգստության և հուզմունքի ժամանակ կանանց օրգանիզմը պրոգեստերոնը (տեստոստերոնի նախադրյալը) վերածում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի: Հանգիստ վիճակում պրոգեստերոնը վերածվում է տեստոստերոնի, որը պատասխանատու է սեռական ցանկության համար։ Մշտական սթրեսի դեպքում տեստոստերոնի մակարդակը գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա, ինչը ենթադրում է ոչ միայն լիբիդոյի նվազում, այլև մաշկի չորացում, մազաթափություն, հոգնածություն և ոսկորների նոսրացում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1382 անգամ
Читать на русском
|