Ամեն չորրորդ տղամարդ մենեջերը կարծում է, որ թխահերն ավելի արդյունավետ են աշխատում։ Սա ցույց է տվել SuperJob-ի հարցումը։
Տղամարդ ղեկավարների 23%-ի կարծիքով՝ թխահերն ավելի բարձր արդյունավետություն են ցուցաբերում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ համեմատած մազերի այլ գույն ունեցող կին գործընկերների հետ։
Տղամարդ ղեկավարների 12%-ը համոզված է, որ շիկահերներն ավելի արդյունավետ են, իսկ 8%-ը կարծում է, որ կարմրահերները լավագույն աշխատակցուհիներն են։
Միաժամանակ յուրաքանչյուր երկրորդ ղեկավար (49%) դժվարացել է միանշանակ գնահատական տալ, նշելով՝ «Գլխավորը գրագետ լինելն է», «Անընդհատ վերաներկվում են» և այլն։
Դատելով կանանց ղեկավարությամբ աշխատողների հարցումից՝ ղեկավարերի մեջ գերակշռում են թխահերը. այդ մասին հայտնել է հարցվածների 41%-ը։ Յուրաքանչյուր երրորդ հարցվածը, ով աշխատում է կնոջ հսկողության ներքո, ունի շիկահեր ղեկավար (34%), իսկ 6%-ը՝ կարմրահեր։
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։