6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում
08.02.2024
Դուք կարող եք ձեզ միայնակ զգալ տարբեր պատճառներով, օրինակ՝ մի քանի ամիս հեռավոր աշխատանքից, մեկ այլ քաղաք կամ երկիր տեղափոխվելուց և, վերջապես, զուգընկերոջ հետ հարաբերությունները խզելուց հետո։ Եվ եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։
«Միայնությունը կապված է ոչ թե ֆիզիկական վիճակի հետ, այլ այն զգացողության, որ քեզ մոտ սերտ շփումների պակաս կա: Դուք կարող եք ունենալ շատ ընկերներ, բայց ոչ նրանց, ում հետ դուք կարող եք կիսվել ինչ-որ շատ անձնական բանով», - ասում է, հոգեբույժ և մի քանի ինքնօգնության ու հոգեբանության գրքերի հեղինակ Գեյլ Սալցը՝ Self-ի իր հոդվածում: Գեյլը նաև խորհուրդներ է տվել, թե ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ:
1. Ընդունեք, որ միայնակ եք
Բժիշկ Սալցն ասում է, որ մենակության թեման վերջին տարիներին ավելի բաց քննարկվում է ամբողջ աշխարհում, բայց այն դեռ կարող է բավականին ցավոտ լինել:
«Որոշ մարդկանց համար դժվար է նույնիսկ իրենք իրենց խոստովանել, որ միայնակ են: Սա կարող է թվալ սեփական թուլության կամ անհաջողությունների գիտակցում,- նշում է փորձագետը։ -Բայց կարևոր է հասկանալ, որ ժխտումը չի ստիպի ձեզ ավելի լավ զգալ»:
Գեյլը խորհուրդ է տալիս օրագրում գրի առնել սեփական զգացմունքները կամ խոսել նրանց հետ, ում վստահում եք: Սա կլինի առաջին քայլը հասկանալու համար, թե ինչպես վարվել:
2. Պլան կազմեք, թե ինչպես կարող եք սոցիալականացվել
Փորձագետի խոսքով, մենք սկսել ենք չափազանց հաճախ շփվել առցանց, սակայն ավելի լավ զգալու համար կարևոր է ժամանակ գտնել իրական հանդիպումների համար։ Մտածեք, թե ձեր ծանոթներից ու ընկերներից ում կարող եք տեսնել մոտ ապագայում, ինչպես կարող եք միասին ժամանակ անցկացնել, օրինակ՝ ճաշել ռեստորանում կամ հետաքրքիր ֆիլմ դիտել։
Եթե հանդիպման հրավիրելու մարդ չունեք, փորձեք հոբբի գտնել, որտեղ կարող եք հանդիպել համախոհների: Եվ գործեք հենց հիմա, մի սպասեք, որ ընկերներն ինքնուրույն հայտնվեն:
3. Պլանավորեք տեսազրույցներ հեռվում ապրեք ընկերների հետ
Համաճարակը մեր կյանքում իր ուրույն շտկումներն է արել, և այժմ գիտենք, թե ինչպես պահպանել հարաբերությունները առցանց: Կլինիկական հոգեբան Ջինջեր Վիլյառեալ Արմասի կարծիքով՝ հեռվից սիրելիների հետ Facetime-ով շփվելն ավելի լավ է, քան ոչինչը: Իսկ միայնակ չզգալու համար կարող եք պարբերաբար վիդեո չաթեր վարել։ Օրինակ՝ ամեն հինգշաբթի ժամը 20։00-ին, նախօրեին մարդուն հիշեցնելով այդ մասին։ Նույնիսկ 20 րոպե զրույցը կբարձրացնի ձեր տրամադրությունը և կբարելավի ձեր օրը:
4. Գտեք այնպիսի գործունեություն, որտեղ կարող եք հանդիպել մարդկանց
Նկարչություն, վազք՝ գտեք ինչ-որ բան, որը ձեզ դուր է գալիս, բայց դա արեք ոչ միայնակ, այլ ուրիշ մարդկանց հետ: Պարզապես պատկերացրեք, թե որքան օգտակար կապեր կարող եք ձեռք բերել, եթե պարբերաբար մասնակցեք ստեղծագործական սեմինարների կամ միանաք վազքի ակումբին: Միշտ հաճելի է զրուցել մարդկանց հետ ձեզ հարազատ թեմաներով և, ով գիտի, միգուցե ընդհանուր հետաքրքրությունների ֆոնին դուք կարողանաք հանդիպել ձեզ ամենամոտ մարդուն:
5. Օգտագործեք ձեր միայնակ ժամանակը նոր բան փորձելու համար
Հիշեք այն, ինչ վաղուց էիք ուզում փորձել, բայց այդպես էլ չեք ձեռնարկել: Գուցե ֆրանսերենի դասե՞րն են, թե՞ ֆիթնեսի նոր թրենդը։ Թող ձեր մենակությունը լինի այդ փոքրիկ մղումը՝ նոր հմտություն սովորելու համար: «Խնդիրը նպատակ դնելն է, որը կստիպի ձեզ երջանիկ և բավարարված զգալ, որպեսզի կարողանաք ինքներդ ձեզ ասել. «Ես վայելում եմ իմ միայնության ժամանակը», - ասում է Գեյլ Սալցը:
6. Դարձիր կամավոր
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ուրիշներին օգնելն անհրաժեշտ է ոչ միայն կարիքավորներին, այլ նաև նրանց, ովքեր դա ապահովում են: Սա օգնում է, որ ձեզ զգաք օգտակար և անհրաժեշտ:
Դոկտոր Սալցը խորհուրդ է տալիս լսել ինքներդ ձեզ և հասկանալ, թե ում կցանկանայիք օգնել: Դուք կարող եք դառնալ կամավորական ակումբի կազմակերպիչ և խրախուսել մարդկանց միանալ ձեզ, կարող եք միանալ որևէ մեկին: Եթե կասկածում եք, որ կարող եք դա անել, փորձեք փրկել կենդանիներին կամ խնամել շների ու կատուների. վաղուց արդեն ապացուցված է, որ ընտանի կենդանիներն օգնում են մեզ ավելի լավ զգալ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2311 անգամ
Читать на русском
|