Սթեյք ծաղկակաղամբից
30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։
Կաղամբը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր, որոնք ամրացնում են իմունային համակարգը և բարձրացնում օրգանիզմի դիմացկունությունը։ Այս հատկությունների շնորհիվ այն նույնիսկ ներառված է նորածինների սննդակարգում։
Համեղ սթեյք կարելի է պատրաստել ոչ միայն մսից կամ ձկից, այլ նաև բանջարեղենից, օրինակ՝ ծաղկակաղամբից:
Ներկայացնում ենք ծաղկակաղամբի սթեյքի բաղադրատոմսը։
Կալորիաներ 100 կկալ/100 գ Պատրաստման ժամանակը' 10ր.:
Բաղադրիչները․
- Ծաղկակաղամբ՝ 1կգ - Բուլղարական պղպեղ՝ 1 հատ - Թթվաքաղցր սոուս (ասիական) 100 մլ
- Կանաչիներ (մատուցելու համար) ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
Ա) Պատրաստել բաղադրիչները
Բ) Միացրեք ջեռոցը 200 աստիճան տաքացնելու համար։
Գ) Գրիլի տապակը յուղել բուսայուղով և տաքացնել։
1. Լվացեք բուլղարական պղպեղը, հանեք ցողունը և սերմերը։ Կտրեք օղակների՝ 0,5-1 սմ հաստությամբ։
2. Լվացեք ծաղկակաղամբը և կտրատեք՝ 2-2,5 սմ հաստությամբ կտորների։
3. Կաղամբին ու պղպեղին քսեք ասիական սոուս և դրեք թավայի մեջ:
4. Տապակեք երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույն շերտեր ստանալը։
5․ Տեղափոխեք ջեռոցի տապակի մեջ, նորից քսեք սոուս։ Թխեք նախապես տաքացրած ջեռոցում՝ 15 րոպե։
6. Պատրաստ է. զարդարեք թարմ կանաչեղենով:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2806 անգամ
Читать на русском
|