Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ամառային թեթեւ աղցան «Ավել»

19.07.2024

«Ավել»–ը, որը հայտնի է նաև որպես «Խոզանակ», թեթև, դիետիկ, վիտամինային աղցան է, որն իր անվանումն ստացել է օրգանիզմը տոքսիններից և թափոններից արդյունավետ մաքրելու ունակության համար՝ դրանով իսկ նպաստելով քաշի կորստին և վերականգնելով մարմնի բնականոն գործունեությունը:

Պատրաստման բազային տարբերակում աղցանը բաղկացած է միայն երեք հիմնական բաղադրիչներից՝ սպիտակ կաղամբ, ճակնդեղ և գազար։ Որպես սոուս ավելացվում է մի քիչ անուշաբույր չզտված արևածաղկի ձեթ և կիտրոնի հյութ։ Ցանկության դեպքում հիմնական բաղադրիչներին ձեր ճաշակով կարող եք ավելացնել մի քիչ սխտոր, թարմ խոտաբույսեր, խնձոր կամ նեխուր։

Չնայած իր թեթև, մի փոքր ասկետիկ բաղադրությանը՝ աղցանը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, օգտակար միկրոէլեմենտներ և մանրաթելեր, հիանալի հագեցնող է ու ստացվում է հյութալի և գունեղ։ Փորձեք:

Բաղադրիչները

600x400

Սպիտակ կաղամբ՝ 300 գ
Բազուկ՝ 100 գ
Գազար՝ 100 գ
Չզտված բուսական յուղ՝ ըստ ճաշակի
Կիտրոնի հյութ՝ ըստ ճաշակի
Խնձոր՝ 1 հատ. (ըստ ցանկության)
Սխտոր՝ 1 պճեղ (ըստ ցանկության)
Թարմ կանաչեղեն՝ ըստ ցանկության
Աղ՝ ըստ ցանկության
Աղացած սև պղպեղ՝ ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատեք բարակ շերտերով։

600x400

Բազուկն ու գազարը քերեք կամ կտրատեք բարակ երկար խորանարդիկների։

600x400

Բանջարեղենը լցրեք ամանի մեջ, խառնեք և ձեռքերով թեթև սեղմեք, որպեսզի հյութը դուրս գա և մի փոքր փափկի։

600x400

Ավելացրեք բուսական յուղն ու կիտրոնի հյութն ըստ ճաշակի և ամեն ինչ նորից լավ խառնեք։

600x400

Ցանկության դեպքում աղցանին կարող եք ավելացնել նաև քերած խնձոր, մանր կտրատած սխտոր և մի քանի թարմ կանաչեղեն։

600x400

Եթե «Ավել» աղցանը պատրաստում եք որպես վիտամիններով հարուստ, առողջ հավելում ձեր հիմնական սննդակարգին կամ թեթև կողմնակի ճաշատեսակին, ապա կարող եք աղցանը համեմել մի քիչ աղով ու աղացած սև պղպեղով և նույնիսկ շաղ տալ մի բուռ դդումի, արևածաղկի կամ քնջութի սերմեր։ Աղցանի դիետիկ տարբերակը խորհուրդ է տրվում պատրաստել առանց աղի և այլ հավելումների։

Բանջարեղենային «Ավել» աղցանը պատրաստ է։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3602 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-04-2025 10:53
Չինացի գիտնականները պարզել են, որ տավարի մսի սպիտակուցը մարդու օրգանիզմը շատ ավելի լավ է կլանում, եթե միսը եփվում է վակուումում, համեմատած ավանդական շոգեխաշման և տապակման հետ: Հետազոտությունը հրապարակված է Journal of Agricultural and Food Chemistry-ում:
02-04-2025 10:49
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել և այժմ առաջատարներից է: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Աննա Խաչատրյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Սոնա Կրկյաշարյանը: Պարտվել են Գաբրիելա Հարությունյանը և Անի Նահապետյանը:
02-04-2025 10:46
Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ իր որդու մերկ տեսարանները «Սպիտակ լոտոս» ֆիլմում ծիծաղելի և անհեթեթ են։ Տերմինատորի դերասանը Պատրիկի կուլիսային լուսանկարին պատասխանել է իր հերոսներից մեկի մեմով, որը երկու անգամ ցնցված նրան է նայում:
02-04-2025 10:40
Մելանյա Թրամփը 11 000 դոլար արժողությամբ ընձառյուծի պրինտով վերարկուով հանդես է եկել Պետդեպարտամենտի International Women of Courage Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ Վերարկուն առաջին տիկնոջը նվիրել են երկու այլ հատուկ իրերի հետ 2024 թվականի դեկտեմբերին, ասել է Պարկը WWD-ին։ «Ես շատ շոյված և ցնցված եմ, որ առաջին տիկինը այսօր կրեց իմ հագուստը: …Սա տոնելու բան է», - ոգևորված ասել է դիզայները:
02-04-2025 01:55
Ժիզել Բունդհենը, ով վերջերս երրորդ անգամ մայր է դարձել, դարձել է Marc O'Polo-ի գարնանային գովազդային արշավի դեմքը։ Լուսանկարիչ Լաչլան Բեյլիի կողմից արված նկարներում 44-ամյա սուպերմոդելն առանց կրծկալի կեցվածք է ընդունել օվկիանոսի ֆոնին՝ բեժ անձրևանոցով, սպիտակ տաբատով և տրիկոտաժե հագուստով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.03.2025
Դիտվել է 1034 անգամ
31.03.2025
Դիտվել է 698 անգամ
01.04.2025
Դիտվել է 584 անգամ
27.03.2025
Դիտվել է 471 անգամ
29.03.2025
Դիտվել է 458 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster