Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Բլանշետ, Բրիջս, Բասեթ. Time ամսագիրը հրապարակել է «Տարվա կին 2023 թ» վարկանիշային ցանկը

04.03.2023

Հրատարակությունն ավանդաբար ընտրում է ամենահայտնի կին ներկայացուցիչներին։

Ամերիկյան Time ամսագիրն ընտրել է 2023 թ տարվա կանանց։ Ցանկը հրապարակվել է հինգշաբթի օրը հրատարակության կայքում։ Այն ներառել է նաև դերասանուհի, «Օսկար-2023»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում թեկնածու Քեյթ Բլանշեթին:

Ըստ հրատարակության՝ «նրա ամենամեծ պարգևը մարդասիրությունն է»։

600x400

Քեյթ Բլանշեթ

Բլանշեթի հետ միասին ցուցակում ընդգրկված են սոմալուհի բռնցքամարտիկ և փախստականների իրավունքների պաշտպան Ռամլա Ալին, ամերիկացի օսկարակիր դերասանուհի Անժելա Բասեթը, ինդի ֆոլկ-ռոք երգչուհի Ֆիբի Բրիջերսը:

Վարկանիշային ցանկում են նաև պակիստանցի էկո-ակտիվիստ Աիշա Սիդդիկան, ֆուտբոլիստուհի, կիսապաշտպան և OL Rain թիմի ավագ Մեգան Ռապինոնը, Բրազիլիայի ռասայական հավասարության նախարար Անիել Ֆրանկոն, ամերիկացի գրող Քուինտա Բրանսոնը, իրանցի լրագրող Մասիհ Ալինեջադը, մեքսիկացի իրավապաշտպան Վերոնիկա Կրուզ Սանչեսը, ուկրաինացի LGBTQ+ ակտիվիստ և Insight կանանց աջակցության կազմակերպության հիմնադիր Ելենա Շևչենկոն:

Time ամսագիրը նման վարկանիշներ կազմում է ամեն տարի։

600x400Ռամլա Ալի

600x400
Անժելա Բասեթ

600x400
Ֆիբի Բրիջերս

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3958 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է «Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի թագակրի անունը

11.06.2025
Անուշ Աղաբալյանը հունիսի 10-ին հռչակվեց «Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի հաղթող։

Հղի Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր հավաքածուի գովազդի համար

03.06.2025
Ռիհաննան, ով վերջերս հաստատել է, որ սպասում է իր երրորդ երեխային, նկարահանվել է իր Savage X Fenty ապրանքանիշի նոր գովազդային արշավում:

Երջանիկ ԴիԿապրիոն, վերափոխված Հադիդը և համարձակ Կլումը գեցեցիկ բացեցին Կաննի կինոփառատոնը

14.05.2025
Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվեց։ Մեզ սպասում են կինոյի տասնմեկ օր, գեղեցկություն կարմիր գորգի վրա և տասնյակ պրեմիերաներ։ 

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպելու գլխավոր կասկածյալը «հանկարծամահ է եղել»

29.04.2025
Գողության դեպքից անցել է գրեթե 9 տարի։ Շատ շուտով հանցագործները պատասխան կտան իրենց գործողությունների համար, բայց նրանցից ոչ բոլորն էր վիճակված ապրել մինչև դատավարությունը։

Արյունոտված Բելլա Հադիդին նկատել են Փարիզի կենտրոնում. ահա թե ինչ է պատահել

15.04.2025
Ջարդված մոտոցիկլետ, արյուն ասֆալտին, ցնցված ամբոխ և ձեռքերին ու ոտքերին կտրվածքներով թոփ-մոդել․ պատկեր, որը թույլ նյարդերով մարդկանց համար չէ, բայց այն է, ինչ փարիզեցիները տեսան իրենց պատուհաններից:

44-ամյա Քիմ Քարդաշյանը վարտիքով կանգնել է խանութի դրամարկղի հետևում

05.04.2025
44-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել է Լոս Անջելեսում իր Skims ապրանքանիշի առաջատար խանութի բացման մասին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-06-2025 09:48
Անջելինա Ջոլիի սիրելի դուստրը ամուսնանում է։ Վերջերս պապարացիները Զահարային լուսանկարել են մի երիտասարդի ընկերակցությամբ։ Թարմ լուսանկարները հուշում էին, որ աղջիկն արդեն նշանված է։ Զահարայի ուղեկիցը Էլայջա Քուփերն է։ Նա նկարահանվում է հեռուստասերիալներում, սովորում է Ատլանտայի Մորհաուս քոլեջում և ապրում Լոս Անջելեսում։ Նա նաև Tints Streetwear հագուստի ապրանքանիշի համահիմնադիրն է։
12-06-2025 09:42
Աշխարհում ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել են մինչև աննախադեպ մակարդակ, մոլորակի միլիոնավոր բնակիչներ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում: Այլ պատճառներից են կանանց համար երեխաների խնամքի և աշխատանքի համատեղման դժվարությունները, անարդյունավետ ժողովրդագրական քաղաքականությունը, առողջության խնդիրները և քաղաքական անկայունությունը:
12-06-2025 09:40
Հոլանդական գահի ժառանգորդ՝ արքայադուստր Ամալիան, չորեքշաբթի հիվանդանոցում ապաքինվում էր՝ ձեռքերից մեկի վիրահատությունից հետո, որը նա կոտրել էր նախորդ օրը ձիուց ընկնելիս, գրում է Associated Press գործակալութունը՝ վկայակոչելով թագավորական արքունիքին։ Օրանժի 21-ամյա արքայադուստրը վնասվածք է ստացել երեքշաբթի և նույն երեկոյան վիրահատվել է Ուտրեխտի Համալսարանական բժշկական կենտրոնի հիվանդանոցում:
12-06-2025 09:38
32-ամյա Աննա Սահակյանը հաջողությամբ հաղթահարել է քաղցկեղը և բալիկ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։ «Քաղցկեղը դատավճիռ չէ։ 32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։ Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ հաղթահարելով քաղցկեղն ու երկրորդային անպտղությունը։
12-06-2025 02:45
Վիտամին D-ի պակասը տարեց հասակում ավելի քան երկու անգամ մեծացնում է ծերունական թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, պարզել է հետազոտողների միջազգային խումբը, որի աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.06.2025
Դիտվել է 881 անգամ
07.06.2025
Դիտվել է 402 անգամ
11.06.2025
Դիտվել է 358 անգամ
12.06.2025
Դիտվել է 320 անգամ
13.06.2025
Դիտվել է 164 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster