Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Այս խմիչքը կփրկի ձեզ երեք «լուռ մարդասպաններից»

19.06.2024

Առողջությունը երբեմն կարող է մեզ տհաճ անակնկալներ մատուցել, նույնիսկ, եթե նախկինում նախազգուշացնող նշաններ չեն եղել։ Պարզվում է, որ փրկությունը կարող է գալ բոլորովին անսպասելի կողմից։

Առողջությունը մի բան է, որը հաճախ «մեր տեսադաշտից դուրս է մնում» կյանքի խառնաշփոթ եռուզեռի պատճառով: Իրավիճակը հատկապես տագնապալի է «թաքնված մարդասպանների» դեպքում՝ զարգացող և ասիմպտոմատիկ հիվանդություններ։ Օրինակ՝ արյան բարձր ճնշումը, ինսուլտը և շաքարախտը։

Պարզվում է, որ այս նենգ հիվանդությունների կանխելուն կարող է օգնել սովորական թեյը։

The Sun-ը տեղեկացրել է նոր հետազոտության մասին, որը ցույց է տալիս, որ այս շատ սիրված ըմպելիքը կարող է օգնել նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների ախտանիշները և օգնել բարձրացնել իմունային համակարգը:

Արևմտյան Ավստրալիայի Էդիթ Քաուանի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 800 կանանց և պարզել, որ թեյի մեջ պարունակվող ֆլավոնոիդների բարձր մակարդակ ունեցողների մոտ շատ ավելի քիչ հավանական է աորտայի կալցիֆիկացումը, որը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և ինսուլտի:

Էլ ինչի՞ն կարող է օգնել շատ օգտակար նյութեր պարունակող բուրավետ ըմպելիքը։

600x400

Բարձր արյան ճնշում

Շատերն ապրում են՝ չիմանալով, որ արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունեն։ Նշանները կամ ախտանիշները հազվադեպ են լինում, ուստի որոշ մարդիկ առաջին անգամ գիտակցում են իրենց արյան բարձր ճնշման մասին, երբ ունենում են ինսուլտ կամ սրտի կաթված: Այդ իսկ պատճառով այս հիվանդությունը կոչվում է «լուռ մարդասպան»։

Դիետոլոգ Քիմ Փիրսոնը բացատրում է. «Թեև թեյի և արյան ճնշումն իջեցնելու գիտական կապը ակնհայտ է, թեյ խմելը հանգստացնող ծեսի վերածելը նաև կնվազեցնի ձեր սթրեսի մակարդակը»:

Կաթվածի ռիսկ

Կաթվածը կարող է մահացու լինել, իսկ նրանք, ովքեր ողջ են մնացել, կարող են անդամալույծ մնալ, չկարողանալ խոսել և տառապել մի շարք այլ թուլացնող կողմնակի ազդեցություններից:

Բայց հաշվի առնելով, որ ինսուլտների 80%-ը կանխարգելելի է, լավ նորությունն այն է, որ օրական մեկ կամ երկու բաժակ թեյը կարող է օգնել նվազեցնել ռիսկը:

Չինաստանի Տյանցզին բժշկական համալսարանի գիտնականները 11 տարվա ընթացքում ուսումնասիրել են 50-ից 74 տարեկան ավելի քան 365,000 մասնակիցների: Նրանք պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական երկու-երեք բաժակ թեյ են խմում, ինչպես նաև երկու-երեք բաժակ սուրճ, ինսուլտի ռիսկը 32%-ով ցածր է եղել:

Շաքարային դիաբետ

Լուրջ հիվանդություն, որի դեպքում մարմինը չի կարող արտադրել ինսուլին հորմոնը, կամ արտադրած ինսուլինը ճիշտ չի աշխատում շաքարի մշակման համար, տառապանք է պատճառում միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Թաիլանդի Մահիդոլ համալսարանում անցկացված փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ նախադիաբետով և առանց դրա կամավորների մոտ, որոնք սև թեյ են խմել, արյան շաքարի մակարդակն ավելի ցածր է եղել, քան պլացեբոյի խմբում (խումբ, որը ենթարկվել է օրգանիզմի գործընթացներին ֆիկտիվ միջամտությունների):

«Շաքարախտի և թեյի կապը վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա է դարձել։ Արդյունքները ցույց են տալիս, որ այն նվազեցնում է արյան շաքարը և խթանում ինսուլինի արտադրությունը, ինչը նշանակում է, որ այն կրկնակի օգուտ է բերում շաքարախտի ռիսկի նվազեցման հարցում: Բայց գլխավորը, որ պետք է հիշել այն է, որ կարևոր է առողջ սննդակարգ ունենալ և նվազագույնի հասցնել շաքարի ազդեցությունն առողջության վրա, ինչը նշանակում է խմել թեյ, բայց խուսափել թխվածքաբլիթներից և ավելորդ քաղցրավենիքից»–, բացատրում է սննդաբան Քիմ Փիրսոնը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4317 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականները նշել են սիրահարվածների չորս տեսակ. դրանցից ո՞րն եք դուք

30.10.2025
Կարելի է ենթադրել, որ բոլորը տարբեր կերպ են սիրում՝ կախված իրենց անհատական հատկանիշներից և, հնարավոր է, հոգեբանական տրավմայից։ Այնուամենայնիվ, ավստրալիայից փորձագետները հարցում են անցկացրել սիրահարվածների շրջանում և նրանց բաժանել խմբերի։

Գրպաններով զուգագուլպաներ

08.10.2025
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Coperni-ի ցուցադրությանը Դեմի Լովատոն ապշեցուցրեց ներկաներին՝ սև բոդիով և 467 դոլար արժողությամբ յուրօրինակ զուգագուլպաներով։

Բրազիլական գեղեցկության մրցույթների 16-ամյա աստղը գտնվել է մահացած

26.09.2025
Ողբերգությունը ցնցել է տեղի բնակիչներին։ Երիտասարդ գեղեցկուհուն մահացած գտել են կիսակառույց տանը։ Նախորդ օրը նա ընկերների հետ գնացել էր բար։

Սուրճի գույնի կենսունակություն. ինչպես կրել կարամել, կապուչինո, էսպրեսո և մոկա

10.09.2025
2025 թվականին սուրճի գույները դառնում են աշնանային զգեստապահարանի հիմնական գույները՝ առաջարկելով թարմ հայացքով և բազմակողմանիությամբ անդրադառնալ դասականին:

ԱՄՆ դատարանն արգելել է քանդել այն տունը, որտեղ Մերիլին Մոնրոն ապրել է մահից առաջ

04.09.2025
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մերիլին Մոնրոյի Լոս Անջելեսի տան քանդումը՝ մերժելով տան նոր սեփականատերերի խնդրանքը։

Ջենիֆեր Լոպեսը երեւանյան համերգին ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին 

04.08.2025
Համաշխարհային ճանաչում վայելող փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը օգոստոսի 3-ին առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2025 11:36
Տարվա ամենաանսպասելի հակամարտություններից մեկում Քիմ Քարդաշյանը «տիեզերական վեճի» մեջ է մտել ՆԱՍԱ-ի հետ։ Այն բանից հետո, երբ 45-ամյա ռեալիթի շոուի աստղը «Քարդաշյանները» հաղորդման նոր թողարկման ժամանակ հայտարարեց, որ 1969 թվականի Լուսնի վրա վայրէջքը «կեղծ էր», տիեզերական գործակալությունը որոշել է միջամտել։ ՆԱՍԱ-ի ժամանակավոր ադմինիստրատոր Շոն Դաֆին X-ում գրել է. «Այո, մենք եղել ենք Լուսնի վրա... վեց անգամ!»՝ «թեգ» անելով Քիմին։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել. Դոնալդ Թրամփը անսպասելիորեն միջամտել է քննարկմանը՝ պնդելով, որ իր «ղեկավարության» շնորհիվ է, որ ՆԱՍԱ-ն կրկին պատրաստվում է վերադառնալ Լուսին։
31-10-2025 11:35
Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդեռլանդների խորհրդարանում։ Այս մասին հայտնում է «Նիդեռլանդական օրագիր» կայքը։
31-10-2025 10:49
Շուկայական տեսքը պահպանելու համար մանդարինները և մյուս ցիտրուսային մրգերը մշակվում են քիմիական նյութերով, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար: Սննդաբանները զգուշացրել են որ իմազալիլը և թիաբենդազոլը, որոնցով պատում են ցիտրուսային մրգերը, ազդում են լյարդի և էնդոկրին համակարգի վրա: Քիմիական նյութերը կարող են այլ տհաճ ախտանիշներ ևս առաջացնել, ինչպիսիք են մաշկի գրգռումը և նյութափոխանակության և նյարդաբանական խանգարումները։ Առողջությունը պաշտպանելու համար սննդաբանը խորհուրդ է տվել մանրակրկիտ լվանալ մրգերը նախքան օգտագործելը: 
31-10-2025 10:39
Բիլլի Այլիշը չի ամաչում իր կարծիքը հայտնելուց, նույնիսկ երբ դահլիճում նստած են աշխարհի ամենահարուստ մարդիկ։ WSJ ամսագրի նորարար մրցանակաբաշխության ժամանակ 23-ամյա երգչուհին ստացել է «Տարվա երաժշտական նորարար» մրցանակը և հուզիչ ելույթ ունեցել։ «Աշխարհն այժմ շատ մութ և դժվարին վիճակում է։ Մարդիկ ավելի շատ կարեկցանքի և օգնության կարիք ունեն, քան երբևէ։ Եթե փող ունեք, օգտագործեք այն բարօրության համար, տվեք այն նրանց, որոնք իսկապես դրա կարիքն ունեն», - բեմից ասել է Բիլլին։
31-10-2025 05:44
Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր սիրեցյալի՝ Սաթոն Ֆոսթերի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 57-ամյա Հյու Ջեքմանը և 50-ամյա Սաթոն Ֆոսթերը ներկա են գտնվել «Երգը տխուր է հնչում» ֆիլմի պրեմիերային, որտեղ դերասանը խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, AFI կինոփառատոնի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.10.2025
Դիտվել է 2087 անգամ
25.10.2025
Դիտվել է 423 անգամ
28.10.2025
Դիտվել է 387 անգամ
29.10.2025
Դիտվել է 278 անգամ
30.10.2025
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster