Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

4 պատճառ, թե ինչու են ատամները ձմռանը փչանում 

19.01.2023

Ձմռանն ատամները հատուկ խնամքի կարիք ունեն՝ ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք կարող են ավելի զգայուն դառնալ։

Ատամնաբույժները նշել են այն գործոնները, որոնք խնդիրներ են առաջացնում ձեր ատամների համար։

Դուք ճիշտ չեք շնչում

Եթե ցրտին շնչում եք միայն բերանով, ապա ներշնչված օդը պարզապես տաքանալու ժամանակ չի ունենում։ Սա հանգեցնում է ցավոտ զգացողությունների, էմալի վրա միկրոճաքեր են առաջանում: Հետեւաբար, ցուրտ եղանակին ավելի լավ է շնչել քթով:

Եթե քթով շնչառությունը դժվարանում է, խորհուրդ է տրվում նախքան դուրս գալը ռնգային սփրեյ օգտագործել։

Դուք խախտում եք սնվելու ռեժիմը

Ձմեռը կորպորատիվ երեկույթների, երկար հանգստյան օրերի և այլ տոնակատարությունների ժամանակաշրջան է, որոնք ուղեկցվում են տոնական խնջույքներով: Այդ ընթացքում մեզ թույլ ենք տալիս շեղվել սովորական սննդակարգից, դրանում ավելանում են թթու մրգեր (օրինակ՝ մանդարին, արքայախնձոր) և քաղցր ուտեստներ՝ շոկոլադ և քաղցրավենիք։

Իսկ բերանի խոռոչում հայտված շաքարն ու ֆրուկտոզան, այս ժամանակահատվածում զգալիորեն մեծանում են կարիեսի առաջացման վտանգը։ Վիտամին D-ի, հանքանյութերի պակասը, անհավասարակշիռ սննդակարգը հանգեցնում են ատամի էմալի բարակելուն, իսկ անհրաժեշտ քանակությամբ մանրաթելերի բացակայությունը խանգարում է ատամների բնական մաքրմանը։

Ցրտին տաք ըմպելիքներ եք խմում

600x400

Ձմռանը կարևոր է ատամները պաշտպանել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից։ Ցրտին տաք ըմպելիքներ խմելը կարող է առաջացնել էմալի բարակում և ճաքճքեր, որնք իրենց հերթին հանգեցնում են ատամների զգայունության բարձրացման:

Ձեր դիմադրողականությունը նվազում է

Ցուրտ եղանակին սկսվում է մրսածության սեզոնը, ինչի պատճառով դիմադրողականությունն ընկնում է։ Սա սրում է բերանի խոռոչի քրոնիկ հիվանդությունները։ Հետեւաբար, ցանկացած, նույնիսկ առաջին հայացքից ամենաաննշան, ցավի դեպքում, կարեւոր է անհապաղ դիմել ատամնաբույժին:

Կարևոր է

Որպեսզի ձեր ատամներն ու բերանի խոռոչն առողջ մնան ողջ ձմռանը, սովորություն դարձրեք լավ տնային խնամքը: Իսկ դա ատամների կանոնավոր լվացումն է օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան ու ողողող հեղուկի օգտագործումը, որը կմաքրի շփման հատվածները և կկանխարգելի պարոդոնտալ հյուսվածքային հիվանդությունները։ Բացի այդ, կարևոր է ճիշտ ատամի մածուկ ընտրելը: Որպես կանոն, ձմռանն ավելի լավ է ընտրել հատուկ մածուկներ՝ զգայուն ատամների համար։ Դրանք կարող են սնուցել և պաշտպանել էմալը՝ փակելով բաց ատամնաբուժական խողովակները, որոնց միջով արտաքին գրգռիչները կարող են ներթափանցել և ցավ պատճառել:

Տաք հագուստը, շատ հեղուկները, հավասարակշռված սննդակարգը, վիտամինները, սննդամթերքները և կանոնավոր սպորտն ամրացնում են իմունային համակարգը, օգնում վերացնել մարմնի թերությունները և, հետևաբար, մեր ատամները դարձնում են առողջ և դիմացկուն ձմեռային ցրտերին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 332 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 կազդուրիչ ըմպելիք, որոնք կարող են փոխարինել սուրճին

24.03.2023
Բազմազանություն ավելացնելու և նախաճաշն ավելի առողջ դարձնելու համար առաջարկում ենք առավոտյան սուրճի 5 այլընտրանք։

Քնի խնդիրները մեկընդմիշտ լուծելու գիտական ուղիներ

02.03.2023
Փաստն այն է, որ ամեն օր հայտնվում են ինքներդ ձեզ անուղղակիորեն վնասելու նոր եղանակներ: Հեռախոսներ, ինտերնետ, աշխատանք, ալկոհոլ՝ ահա բաների այն ոչ ամբողջական ցանկը, որոնք խանգարում են ձեզ վերջապես բավականաչափ քնել:

Աղի սենյակների բուժիչ հատկությունները

07.02.2023
Մարդու օրգանիզմի համար աղի օգտակարության մասին մարդիկ սկսել են կռահել շատ վաղուց, երբ հայտնաբերվեցին տարօրինակ քարանձավներ, որոնց պատերը ծածկված էին աղից և որոշ նստվածքներից (սիլվինիտից) կազմված սպիտակ հաստ շերտով։

Սեքսը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

25.01.2023
Դեռ հայտնի չէ' առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ:

4 պատճառ, թե ինչու են ատամները ձմռանը փչանում 

19.01.2023
Ձմռանն ատամները հատուկ խնամքի կարիք ունեն՝ ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք կարող են ավելի զգայուն դառնալ։

Հորդոր ծնողներին․ փոքրիկների առողջ ժպիտը վստահեք մասնագետին

30.12.2022
Մանկական ատամնաբուժության առանձնահատկությունների և երեխաների յուրահատուկ վարքի շուրջ է մեր հարցազրույցը մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-04-2023 14:44
Չինաստանի ինը մասնագիտական քոլեջներ իրենց ուսանողներին կուղարկեն գարնանային արձակուրդի, որպեսզի նրանք կարողանան զուգընկեր գտնել: Այսպիսով, իշխանությունները հույս ունեն բարձրացնել ծնելիությունը երկրում:
01-04-2023 14:43
Ավստրալիայի 94-ամյա բնակչուհին, որը նույնիսկ դպրոցական կրթություն չի ստացել, 14 տարեկանից վարել է կարդացած գրքերի ցանկ։ Նրա թոռը Twitter-ի իր հետեւորդների հետ կիսվել է իր տատիկի օրագրի մի մասով։ Այն ունեցել է 1658 վերնագիր։
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023
Այս ամիս սիրո մոլորակը' Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 781 անգամ
28.03.2023
Դիտվել է 385 անգամ
30.03.2023
Դիտվել է 271 անգամ
29.03.2023
Դիտվել է 264 անգամ
01.04.2023
Դիտվել է 261 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster