Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աշնանային դդումի կարկանդակ ջեմով

22.10.2022

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշնանային ոսկեգույն դդմով կարկանդակ։ Պատրաստվում է շատ պարզ և արագ՝ առանց ձվի և կաթնամթերքի օգտագործման։ Պատրաստման ժամանակը` 60 րոպե:

Բաղադրիչները

• Դդում (մաքրած)` 500 գ
• Բուսական յուղ (առանց հոտի)` 160 գ
• Շաքարավազ՝ 200 գ
• Ընկույզ՝ 60 գ
• Եգիպտացորենի օսլա` 2 ճ.գ. լ.
• Ջուր` 4 ճ.գ.
• Ցորենի ալյուր՝ 400 գ
• Աղ՝ 0,5 թ.գ.
• Խմորի փխրեցուցիչ՝ 2 թ.գ.
• Կիտրոնի կեղեւ՝ 2 թ.գ.
• Դարչին ՝ 1 թ.գ.
• Կոճապղպեղ (աղացած)՝ 0,5 թ.գ.
• Հիլ՝ 1/4 թ.գ.
• Ջեմ՝ 400 գ:

Պատրաստման եղանակը

Դդումը նախ կտրատում ենք միջին չափի կտորների (որպեսզի ջեռոցում չչորանա) և եփում ենք ջեռոցի մեջ։

600x400

Փափուկ եփած դդումը հարում ենք բլենդերով մինչեւ ստացվի խյուս:

600x400

Առանձին օսլան բացում ենք ջրով և լավ խառնում։

600x400

Պատրաստի դդումի խյուսին ավելացնում ենք կիտրոնի կեղեւը, կտրատած ընկույզը, ձեթը և նախապատրաստած օսլան և լավ խառնում։

600x400

Ալյուրն անպայման մաղում ենք, խառնում փխրեցուցիչի հետ, ավելացնում մի քիչ աղ, շաքարավազ, վանիլին, դարչինը, կոճապղպեղը, հիլը և խառնում։

600x400

Դդմի զանգվածին մաս-մաս ավելացնում ենք բաղադրիչներով հագեցած ալյուրը և հունցում խմորը։ Կստացվի խիտ խմոր։

600x400

Խմորը դնում ենք թխվածքի թղթով պատված տարրայի վրա, հարթեցնում և դնում թխելու նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև ստացվի ոսկե-դարչնագույն երանգ:

600x400

Սառեցված տորթի վրայից կտրում ենք անհարթ եզրերը։

600x400

Տորթը բաժանում ենք 2 մասի։

 600x400

Տորթի մի կեսի վրա քսում ենք ջեմ և վերևից ծածկում երկրորդով կեսով։

 600x400

Վերևի շերտի վրա ևս ջեմ ենք քսում և վրան ցանում տորթերի մնացորդներից ստացված փշրանքը։

600x400

Թողնում ենք մի քիչ ներծծվի, ցանկության դեպքում զարդարում ընկույզով, կտրատում և վայելում անուշաբույր խմորեղենը։

600x400

Բարի ախորժակ։

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 470 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բանանով և նարնջի սոուսով նրբաբլիթներ

08.02.2023
Աղանդերային հրաշալի ուտեստ: LN-ը խորհուրդ է տալիս պատրաստել այն հատկապես երեկոյան, երբ աշխատանքային օրվա ավարտին ուզում եք թեթեւանալ, ուրախացնել ընտանիքի անդամներին: Նրբաբլիթները կզարմացնեն եւ գերագույն հաճույք կպարգեւեն Ձեր «հատուկ» հյուրերին:

Իմունիտետը բարձրացնող ըմպելիք

20.01.2023
Պատրաստվում  է տասը րոպեում, կարելի է օգտագործել ողջ օրվա ընթացքում: Իմբիրով թեյը շատ լավ միջոց է ֆիզիկական եւ մտավոր հոգնածության դեպքում:

Երշիկով աղցան' նախաճաշին

23.11.2022
Նախաճաշը պետք է հեշտ պատրաստվի, միաժամանակ լինի համեղ եւ գեղեցիկ: Ահա հետաքրքիր բաղադրատոմս' օրը լավ սկսելու համար: Բացի դրանից, որ բավականին հեշտ է պատրաստվում, նաև երկար ժամանակ ապահովագրում է Ձեզ քաղցից:

Աշնանային դդումի կարկանդակ ջեմով

22.10.2022
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշնանային ոսկեգույն դդմով կարկանդակ։ Պատրաստվում է շատ պարզ և արագ՝ առանց ձվի և կաթնամթերքի օգտագործման։ Պատրաստման ժամանակը' 60 րոպե:

Բլիթ կարտոֆիլով, լոլիկով և խոզապուխտով

08.10.2022
Խրթխրթան կեղևով համեղ և հյութալի այս բլիթը դուր կգա բոլորին: Կհագեցնի քաղցը, տրամադրությունը կբարձրացնի, կհաղորդի էներգիա, ինչը նշանակում է, որ օրը հաջող կանցնի։

Նման դդմիկն ուտում են գդալներով և խնդրում ավելացնել․ 5 րոպեում՝ 3 բաղադրիչով

29.09.2022
Սիրու՞մ եք դդմիկ: Այդ դեպքում անպայման պետք է փորձեք այս բաղադրատոմսը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-02-2023 10:41
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, գործարար Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ խոսել է ամուսնու` Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների մասին։ Օրեր շարունակ խոսակցություններից հետո, որ զույգը կռվի և բաժանման եզրին է, Լոպեսը խախտել է լռությունը՝ հրապարակելով տեսանութ «Գրեմմիի» ետնաբեմից և մակագրելով այն. «Լավագույն ժամանակը իմ սիրո հետ, ամուսնուս հետ»: Պատմությունը սկսվել է նրանից, որ «Գրեմմիի» արարողությունից հետո օպերատորներից մեկը նկարահանել է զույգի վիճաբանությունը։ Երկրպագուները ենթադրել են, որ հոլիվուդյան աստղերը բաժանման եզրին են:
08-02-2023 10:34
Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։ 
08-02-2023 10:30
Ամերիկահայ ոսկերիչ Ալեքս Մոսը թողարկել է «Cathedral of Dreams» զարդերի նոր հավաքածուն։ Այն ոգեշնչված է քրիստոնեական եւ գոթական կերպարներով: Առկա են ադամանդներով պարուրված թագի, խաչերի, խաչելության, հրեշտակների եւ Հիսուսի դեմքի կերպարներ։ Հայազգի ոսկերիչը նախկինում աշխատել է այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Դրեյքը, ASAP Rocky-ն, Tyler The Creator-ը, Chief Keef-ը: 
08-02-2023 03:52
Մեգան Մարքլի ավագ քույրը՝ 56-ամյա Սամանտան, դատի է տվել նրան` պահանջելով  60 հազար ֆունտ ստեռլինգ՝ որպես բարոյական վնաս։ Կինը պնդում է, որ իր հեղինակությունը խաթարվել է այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը «չարամիտ ստեր» է տարածել։ Սամանտան Սասեքսոնիայի դուքսին կոչ է արել երդման տակ մասնակցել Մեգանի դեմ  ցուցմունք տալու գործընթացին։
08-02-2023 02:47
Երգչուհի Իրու Խեչանովան, ով պետք է ներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում, մեղադրվում է The Voice նախագծի եզրափակչում ձայների կեղծման մեջ։ The Voice միջազգային նախագծի վրացական տարբերակի սեզոնի սկզբում հայտարարվել էր, որ հաղթողը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ»-ում։ Եզրափակչում Իրու Խեչանովան ստացել է հանդիսատեսի ձայների մեծամասնությունը՝ 21,88%: Սակայն վրացի հանդիսատեսի և արվեստագետների շրջանում սկսվել են մեկնաբանություններ հայտնվել, թե իբր Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ

01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։

LADYNEWS TV
Հարրի Սթալսի «As It Was» թրեքը ճանաչվել է 2022 թվականի աշխարհում ամենահայտնի երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.02.2023
Դիտվել է 3930 անգամ
06.02.2023
Դիտվել է 517 անգամ
04.02.2023
Դիտվել է 340 անգամ
03.02.2023
Դիտվել է 314 անգամ
07.02.2023
Դիտվել է 193 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster