Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Չիզքեյք՝ մրգերով

12.05.2012

Այս դասական ամերիկյան թխվածքը շատ հեշտ է պատրաստել: Այն իսկապես համեղ է և առանձնահատուկ: Փորձեք. հաստատ կգոհացնեք Ձեր սիրելիներին:

Անհրաժեշտ է'

քիչ յուղայնությամբ կաթնաշոռ' 1.25 կգ,
չորահաց' 200գ,
շաքարավազ' 400 գ,
սերուցք' 100 մլ,
սերուցքային կարագ' 150գր,
ձու' 6հատ+ 2 հատ դեղնուց,
օսլա' 40գր,
1կիտրոնի կեղև,
աղ' կես թեյի գդալ,
մրգեր, հատապտուղներ՝ զարդարելու համար:

Պատրաստման եղանակը.

Չորահացը փշրում եք և խառնում շաքարավազի հետ: Ավելացրեք նաև գոլորշու վրա հալեցրած կարագը: Զանգվածը լցրեք թխելու համար նախատեսված թղթի վրա և տարածեք մակերեսով:

Միևնույն ժամանակ պատրաստեք միջուկը կաթնաշոռից, որին ավելացրեք նաև օսլա: Առանձին հարեք ձվերը և դեղնուցները մնացած շաքարավազի հետ: Ավելացրեք աղը, կիտրոնի կեղևը: Առանձին հարեք նաև սերուցքը և այս բոլորն ավելացրեք կաթնաշոռային զանգվածին: Լավ խառնեք, մինչև միասեռ զանգված ստանաք: Լցրեք այն չորահացի վրա, հարթեցրեք գդալով և դրեք ջեռոցում' 180 աստիճան տաքությամբ:

Թխեք մոտ մեկ ժամ: Այնուհետև անջատեք ջեռոցը, բայց չիզքեյքը մի հանեք, թողեք հենց ջեռոցի մեջ, որ սառչի: Պետք է ջեռոցն անջատել այն ժամանակ, երբ չիզքեյքի ծայրամասերը ամրանում են, իսկ մեջտեղի մասը կարծես «դողացող» լինի: Հենց անջատված ջեռոցում էլ այն կթխվի: Իսկ եթե շատ թխվի, հանրավոր է՝ կտրատելուց փշրվի: Թխվածքը մատուցում են կիսատաք վիճակում: Մատուցելուց առաջ զարդարեք այն նաև մրգերով և հատապտուղներով:

Դիտվել է 4925 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
08-05-2024 05:26
Անգլիացի գրող Բեքի Հոլմսը դաժան հաշվեհարդար է տեսել մի տղամարդու հետ, ով նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը, որը կինը չէր խնդրել: Բեքին տղամարդուն համոզել, որ նա լուրջ հիվանդություն ունի։ Հոլմսն ունի հայտնի X հաշիվ՝ ավելի քան 100,000 հետևորդներով:
08-05-2024 02:39
Հիլարի Դաֆը չորրորդ անգամ մայր է դարձել: 36-ամյա դերասանուհին Instagram-ում հրապարակել է ծննդաբերության լուսանկարները և բացահայտել երեխայի սեռը։ «Թաունս Մեդոու Բարե, հիմա մենք գիտենք, թե ինչու նա ստիպեց մեզ այդքան երկար սպասել... Նա կատարելագործում էր այս այտերը: Ես երազել եմ քեզ իմ գրկում պահելու մասին ամիսներ շարունակ: Մենք բոլորս սիրում ենք քեզ այնպես, կարծես, թե դու ամբողջ ժամանակ այստեղ էիր, գեղեցկուհի: 2024 թվականի մայիսի 3»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։
08-05-2024 01:43
Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին՝ ռուս մոդել Վալերիա Կաուֆմանը, ամուսնացել է։ 29-ամյա մոսկվացին ամուսնացել է միլիարդ դոլարի հարստության ժառանգորդի՝ Դմիտրի Վարսանոյի հետ. զույգը հարաբերությունների մեջ է 2022 թվականից։ Կաուֆմանը լուսանկարներ է հրապարակել հարսանիքից, որը տեղի է ունեցել մայիսի 3-ին Փարիզում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 441 անգամ
03.05.2024
Դիտվել է 217 անգամ
04.05.2024
Դիտվել է 166 անգամ
07.05.2024
Դիտվել է 109 անգամ
08.05.2024
Դիտվել է 68 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster