Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ մթերքներ չպետք է ուտել նախաճաշին և ինչու

25.08.2021

Առավոտյան նախաճաշը մեզ էներգիա է հաղորդում, ուստի կարևոր է սննդի առաջին ընդումնան համար մանրակրկիտ ընտրություն անել:

Ապացուցված է, որ ամեն ինչ չէ, որ օգտակար է դատարկ ստամոքսին ընդունելը: Ի՞նչ մթերք է նախընտրելի ընդունել նախաճաշին: Օրինակ՝ խմորեղենը քնկոտություն է առաջացնում, ցիտրուսային մրգերը սպառնում են գաստրիտին, իսկ կաթով սուրճը՝ երիկամներում քարեր կառաջացնի:

Ի՞նչ մթերք խորհուրդ չի տրվում ընդունել նախաճաշին:

Խմորիչ (խմորիչով թխվածքներ)

Փաստն այն է, որ խմորիչն ազդում է ստամոքսում գազերի արտադրության վրա: Դատարկ ստամոքսով խմորիչով խմորեղեն ուտելը կհանգեցնի փքվածության և անհանգստության:

600x400

Յոգուրտ

Այս կաթնամթերքը պարունակում է օգտակար բակտերիաներ: Դրանք ստամոքսին օգնում են մարսել սնունդը: Երբ յոգուրտի օգտակար բակտերիաները մտնում են դատարկ ստամոքս, դրանք անմիջապես ներծծվում են ստամոքսահյութի կողմից (իսկ առավոտյան այն հատկապես խիտ է):

Յոգուրտը պետք է օգտագործվի միայն խորտիկների հետ կամ ուտելուց հետո, իսկ նախաճաշել դրանով խորհուրդ չի տրվում:

600x400

Սուրճ

Կոֆեինը գրգռիչ է ստամոքսի լորձաթաղանթի համար: Այն արտազատում է ստամոքսի հյութ, որը մաշում է լորձաթաղանթը, եթե այլ սնունդ չի ստանում: Արդյունքում կարող եք ձեռք բերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գաստրիտը և ստամոքսի խոցը:

Բացի այդ, սուրճը վնասակար է լեղապարկի համար: Այն արտադրում է լեղի, որն օգնում է սննդի մարսմանը, այլ ոչ թե սուրճի: Սուրճին կաթ ավելացնելը խորացնում է իրավիճակը: Սուրճից ստացված նյութերը, կաթի հետ համադրվելով, կազմում են դժվար լուծվող միացություններ: Հետագայում դրանք ձևավորվում են որպես երիկամների քարեր:

600x400

Շաքար և շաքար պարունակող սնունդ

Այս խումբը ներառում է բոլոր քաղցրավենիքները՝ կոնֆետներ, թխվածքներ, շոկոլադներ և այլն: Ստամոքսն արագ ներծծում է շաքարը: Այն գրգռում է ենթաստամոքսային գեղձը, ինչը հանգեցնում է ինսուլինի արտադրության: Հետեւաբար, օրգանիզմում շաքարի մակարդակը նախ կտրուկ բարձրանում է, հետո նույնքան կտրուկ նվազում, և գալիս է ապատիայի, հոգնածության ու քաղցրավենիք ուտելու նոր ցանկություն:

600x400

Ցիտրուսայիններ

Դրանք պարունակում են մեծ քանակությամբ թթու, որն ազդում է ստամոքսի լորձաթաղանթի վրա: Մարդիկ, ովքեր չեն զգում այրոց, կարող են նախաճաշել ցիտրուսով: Բայց աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների դեպքում (գաստրիտ, խոց, բարձր թթվայնություն) ավելի լավ է սահմանափակել ցիտրուսային ուտեստների սպառումը:

600x400

Խուրմա

Խուրման (հատկապես թերհասը) պարունակում է շատ դժվարամարս մանրաթելեր: Նրանք դանդաղեցնում են ստամոքսի և աղիների աշխատանքը: Այս երևույթը կոչվում է «ստամոքսի կանգ»:

600x400

Սխտոր

Սուր համեմունքներն ու սխտորը գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և լեղապարկը:

Եթե այս սննդամթերքները չավելացնեք ձեր նախաճաշին, ապա վերջինս, իսկապես, ավելի առողջ և սննդարար կլինի:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2276 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 627 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 190 անգամ
17.04.2024
Դիտվել է 140 անգամ
18.04.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster