Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026

Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Հավանաբար պատահել է, երբ դուք տուն եք բերել տոնային կրեմ կամ շրթներկ, որը խանութում կատարյալ տեսք ուներ, բայց հայելու մեջ նայելուց հետո որոշակի հիասթափություն եք ապրել։ Տոնային կրեմը ձեր դեմքին մոխրագույն տեսք է ստացել, իսկ շրթներկն ընդգծել է դեմքի կարմրությունը։ Խնդիրն այն է, որ դուք ընտրել եք այնպիսի միջոցներ, որոնք համապատասխան չեն ձեր մաշկի ենթաերանգի համար։

Ենթաերանգը ձեր մաշկի գույնը չէ, այլ դրա խորը հիմքը, որը չի փոխվում արևի ճառագայթների ազդեցության, ցուրտ եղանակի կամ ցաների հետ։ Իմանալով ձեր ենթաերանգը, դուք կսովորեք, թե ինչպես ճիշտ ընտրել հիմքը, ստեղծել դիմահարդարում, որը ձեր դեմքը կփայլեցնի, և թույլ կտա ամեն առավոտ վստահ տեսք տեսնել հայելու մեջ։

Մաշկի ի՞նչ ենթաերանգներ են լինում

• Տաք․ մաշկ՝ մեղմ ոսկեգույն փայլով։ Ձեզ կհամապատասխանեն դեղձի և ձիթապտղի երանգներ՝ ոսկեգույն հայլայթերներ, տաք նյուդ շրթներկեր, շագանակագույն և բրոնզե ստվերաներկ։

• Սառը․ մաշկը հաղորդում է վարդագույն, կապույտ կամ սառը ձիթապտղի երանգներ։ Ձեզ կգեղեցկացնեն վարդագույն և սալորի շրթներկները, արծաթագույն և պլատինե հայլայթերները, ինչպես նաև գրաֆիտային-մոխրագույն ստվերաներկը։

• Չեզոք․ այս երանգի ենթամաշկ ունեցող կանանց ամեն ինչ սազում է։ Բայց․․․ Նույնիսկ նրանք միշտ հակված են կամ տաք, կամ սառը երանգին։ Հետևաբար, հայելու մեջ վերջնական ստուգումը ամենահուսալի քայլն է։

5 ճշգրիտ թեստ՝ ձեր ենթաերանգը որոշելու համար

600x400

1. Երակների թեստ։ Ցերեկային լույսի ներքո նայեք ձեր դաստակի երակներին։ Կանաչը՝ տաք ենթաերանգն է, կապույտը կամ մանուշակագույնը՝ սառի դեպքում է, խառի պարագայում գործ ունենք չեզոքի հետ։

2. Թեստ մետաղով։ Ո՞ր մետաղն է ձեր դեմքին առավել սազում։

— Ոսկին՝ տաք ենթաերանգն է,
— Արծաթը՝ սառը,
— Երկուսն էլ՝ չեզոքը։

3. Արևի նկատմամբ ռեակցիան։ Եթե ձեր մաշկը սկզբում արևայրուք է ստանում, ապա կարմրում է, ապա այն տաք ենթաերանգ ունի։ Եթե այն սկզբում կարմրում է, ապա արևայրուք է ստանում, ապա այն սառը ենթաերանգի է։

4. Թեստ սպիտակ կտորով։ Դեմքին մոտեցրեք սպիտակ կտոր կամ մարզաշապիկ։ Եթե ձեր մաշկը դեղձագույն երանգ ստանա, ապա գործ ունեք տաք ենթաերանգի հետ, վարդագույն կամ կապտավուն՝ սառը։

5. Թեստ շրթներկով։ Փորձեք երկու նյուդ երանգ՝ դեղձագույն՝ տաք ենթաերանգի համար, վարդագույն՝ սառը ենթաերանգի համար։ Ո՞ր դեպքում է ձեր մաշկը ավելի պայծառ նայվում։ Դա էլ հենց ձեր ենթաերանգն է։

Ինչպես անցկացնել թեստը.

600x400

Դա արեք ցերեկային լույսի ներքո, կատարյալ է պատուհանի մոտ՝ ամպամած օրը: Արհեստական լույսը խեղաթյուրում է ընկալումը: Գույնը կետերով կամ շերտերով քսեք փոքր հատվածի վրա՝ այտոսկրի վրա, պարանոցի և ծնոտի սահմանին կամ կոպի վրա: Գնահատեք արդյունքները. եթե ձեր դեմքն ավելի հարթ է, աչքերը՝ ավելի պայծառ, վերացե՞լ է «մոխրագույն» կամ հոգնած տեսքը: Ապա այդ երանգը ձեզ համար է: Մի փորձեք ամեն ինչ գնահատել միանգամից: Ընտրեք երկու կամ երեք տարբերակ և հերթով փորձարկեք դրանք:
Անցեք այս մինի-թեստը, և վերջապես կհասկանաք, թե դիմահարդարման որ գույներն են իսկապես թարմ տեսք հաղորդում ձեր կերպարին, և որոնցից է պետք խուսափել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 532 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 586 անգամ
20.10.2026
Դիտվել է 39 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster