Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

8 մթերք՝ մազերի արագ աճի համար

22.05.2021

Որոշել եք երկարացնե՞լ մազերը: Ձեր սննդակարգին ավելացրեք այս մթերքները, և գործընթացն ավելի արագ կընթանա:

Կարմիր միս

Այն պարունակում է շատ երկաթ, որն անհրաժեշտ է առողջ մազերի համար: Հեմոգլոբինի պակասի պատճառով մազի արմատները քիչ են մատակարարվում սննդանյութերով և թթվածնով, ինչի արդյունքում դրանք ավելի դանդաղ են աճում:


Ոսպ

Եթե միս չեք սիրում կամ, ընդհանուր առմամբ, բուսակեր եք, ապա այն փոխարինեք ոսպով. երկաթի պարունակությամբ այն ոչնչով չի զիջում մսին:

Ձու

Դրանք հարուստ են բիոտինով՝ ջրում լուծվող B խմբի վիտամին, որն անհրաժեշտ է մազերի, եղունգների, մաշկի և ներքին օրգանների առողջության համար:

600x400

Խաղող

Պարունակում է բնական հակաօքսիդիչներ, որոնք բարելավում են արյան շրջանառությունը և նպաստում մազերի աճին: Այն կարելի է ընդունել ներսից կամ դրսից՝ դիմակ պատրաստելով. մեկ ողկույզի հյութը խառնեք մեկ գդալ ձիթապտղի յուղի և նույն քանակությամբ մեղրի հետ: Քսեք մազերին, պահեք 20 րոպե և լվացեք: Կրկնեք շաբաթը մեկ անգամ:

Արեւածաղկի սերմեր

Դրանք հարուստ են D վիտամինով, հագեցած ճարպաթթուներով, ֆոսֆորով, կալիումով և, ամենակարևորը, վիտամին E-ով: Վերջինս օգնում է մազի արմատի բջիջներին թթվածնով հագեցնելուն:

Ելակ

Այն ավելի շատ վիտամին C է պարունակում, քան կիտրոնը: Հենց այս նյութն է, որ մարմնին օգնում է կոլագեն արտադրել, որից կախված է մաշկի և մազերի առողջությունը:

600x400

Բրոկկոլի

Ինչպե՞ս կարելի է առանց սրա: Այս պարագայում այն լավ է, քանի որ պարունակում է կալցիում: Եվ վերջինս մասնակցում է կերատինի ձևավորմանը, որը մազերի համար ամենակարևոր շինանյութն է:

Ընկուզեղեն

Ճարպաթթուները և միկրոտարրերի գերազանց հավաքածուն օգնում է մազերին ուժեղ և առաձգական աճել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7457 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Ինչու պետք չէ արդուկել անկողնային սպիտակեղենը. գիտնականների ցնցող բացահայտումը

10.02.2026
Դուք դեռ լվանալուց հետո արդուկո՞ւմ եք ձեր անկողնային սպիտակեղենը՝ հետևելով ձեր մայրիկների և տատիկների խորհուրդներին:

Ձեր կենսագրականում ինչն է ստիպում գործատուին առաջինը զանգահարել ձեզ

20.01.2026
Ուղարկել եք ձեր ռեզյումեն, բայց հետադարձ զանգ չե՞ք ստացել: HR փորձագետները բացահայտել են այն նրբությունները, որոնց մասնագետները առաջին հերթին ուշադրություն են դարձնում:

Ինչ գույնի հագուստով դիմվորել 2026-ի Նոր տարին

25.12.2025
Գալիք 2026 թվականը Կարմիր հրե ձիու տարի է: Արևելյան փիլիսոփայության համաձայն՝ Ձին խորհրդանշում է էներգիա, ակտիվություն և լավատեսություն: Նրա տարերքը կրակն է, ուստի տեղին է ընտրել համապատասխան հագուստ՝ կարմիրի երանգներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-04-2026 10:04
Բժիշկների պնդմամբ՝ պելմենին և խինկալին հատկապես արգելված են սուր պանկրեատիտ կամ այս հիվանդության քրոնիկ ձևի սրացում ունեցող մարդկանց համար։ Ճարպոտ մսի և խիտ խմորի համադրությունը պահանջում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների ակտիվ արտազատում։ Եթե ենթաստամոքսային գեղձը բորբոքված է, դա կարող է առաջացնել ուժեղ ցավ, սրտխառնոց և զգալի փքվածություն։ Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել պելմենիից, հատկապես սրացման փուլում: 
03-04-2026 09:08
Ալեքսանդրա Գրիգորյանն ու Վարազդատ Լալայանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում․ այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։
02-04-2026 09:11
Մարդիկ, որոնք ավելի միապաղաղ են սնվում և հավատարիմ մնում կայուն կալորիականությանը, ավելի արդյունավետորեն են քաշգցում, քան նրանք, ովքեր մշտապես փոխում են իրենց օրաբաժինը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային թիմը։ 
02-04-2026 09:04
Դեռահասը խորհուրդ է հարցրել ChatGPT-ից ինքնասպանության մասին, իսկ հաջորդ օրն ինքնասպան է եղել, հայտնում է Daily Mail-ը։ 16-ամյա Լուկա Ուոքերը գնացքի գծերի վրա մահից մի քանի ժամ առաջ արհեստական բանականության չաթ-բոտին հարցրել է ինքնասպանության մասին։ Լուկան, որը վերջերս էր ավարտել հեղինակավոր մասնավոր դպրոցը և նկարագրվում էր որպես «նուրբ և բարի», կարողացել է հեշտությամբ «շրջանցել» ChatGPT-ի անվտանգության արձանագրությունները՝ պնդելով, որ ինքնասպանության մասին հարցնում է «հետազոտական» նպատակներով։
02-04-2026 08:22
Աննդաբանները նշել են անփոխարինելի սննդարար նյութերի մասին, որոնք պարունակվում են ձվերում: Ձվի սպիտակուցը պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար։ Ձվերը պարունակում են նաև բազմաթիվ վիտամիններ. վիտամին A, որը կարևոր է մաշկի և տեսողության համար, վիտամին B, որը կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին E, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասումից, և վիտամին D, որը կարևոր է իմունային համակարգի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.04.2026
Դիտվել է 1385 անգամ
30.03.2026
Դիտվել է 1153 անգամ
31.03.2026
Դիտվել է 380 անգամ
02.04.2026
Դիտվել է 167 անգամ
03.04.2026
Դիտվել է 84 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster