Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Դատարանը պարտավորեցրել է ամուսնուն վճարել իր նախկին կնոջը` տնային գործեր կատարելու համար

27.02.2021

Ամուսնալուծության գործընթացում Պեկինի դատարանը որոշում է կայացրել, որ նախկին ամուսինը պետք է իր կնոջը` տնային տնտեսուհուն, վճարի 50,000 յուան (մոտ 7500 դոլար) տնային աշխատանքի համար՝ իրենց ամուսնության հինգ տարվա ընթացքում: Իրադարձությունը մեծ արձագանք է գտել չինական սոցիալական ցանցերում, շատերն այն համարում են նախադեպային և պատմական:

Դատը վարող դատավորը լրագրողներին ասել է, որ ամուսնալուծության արդյունքում գույքի բաժանումը պետք է ազդի ոչ միայն նյութական արժեքների, այլև այնպիսի ոչ շոշափելի, բայց ակնհայտ արժեքի վրա, ինչպիսին տնային տնտեսության վարելն է:

Այս տարվա սկզբից ՉԺՀ-ում ուժի մեջ է մտել նոր քաղաքացիական օրենսգիրքը: Ըստ դրա, ամուսիններից նա, ում վրա ամենամեծ բեռն է եղել տնային գործերի, երեխաների խնամքի և ընտանիքի տարեց անդամների խնամքի դեպքում, ամուսնալուծության դեպքում փոխհատուցման իրավունք ունի:

Նախկինում դա հնարավոր էր միայն այն դեպքում, եթե այդպիսի փոխհատուցում նախատեսված էր նախօրոք կնքված ամուսնության պայմանագրով, որը հազվադեպ է Չինաստանում:

Այս պատմության հետ կապված հեշթեգը հանրահայտ Weibo միկրոբլոգային հարթակում հավաքել է ավելի քան 570 միլիոն դիտում: Որոշ օգտատերեր համարել են, որ ամսական հարյուրից մի քիչ ավելի դոլարը տնային տնտեսության վարման և երեխայի խնամքի համար բավարար չէ: «Ես պարզապես կորցնում եմ խոսելու ունակությունը: Տնային տնտեսուհիների աշխատանքը ակնհայտորեն թերագնահատված է: Պեկինում միայն երեխայի խնամքի համար դայակը տարեկան ստանում է 50 000 յուան»,- նկատել է օգտատերերից մեկը:

Մյուսները տղամարդկանց կոչ են անում ավելի շատ տնային գործեր վերցնել իրենց վրա: Ոմանք էլ ամուսնացող կանանց խորհուրդ են տալիս աշխատանքից դուրս չգալ: «Տիկնայք, հիշեք, ամեն դեպքում արժե, որ ֆինանսական առումով անկախ մնաք»,- գրել է մեկնաբաններից մեկը:

600x400

Զույգը, որնց չինական լրատվամիջոցներն անվանում են Չէն և Վան, ամուսնացել են 2015 թվականին: Ամուսինը ամուսնալուծության հայց է ներկայացրել մի քանի ամիս առաջ: Սկզբում նրա կինը հրաժարվել է, իսկ հետո դատարանում պահանջել է ֆինանսական փոխհատուցում՝ նշելով, որ այս ողջ ընթացքում Չենն ամբողջովին իր վրա է թողել տնային տնտեսության վարումը և նորածին որդու խնամքը:

Պեկինի Ֆանշանի շրջանային դատարանը բավարարել է հայցը՝ Չէնին պարտավորեցնելով ամսեկան վճարել 2000 յուան՝ որպես ալիմենտ, և ևս 50,000 յուան մեկանգամյա գումար:

Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ կանայք տնային աշխատանքներում տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են ներգրավված: Չինաստանում այդ ցուցանիշը 2,5 անգամ բարձր է:

Դիտվել է 643 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա ո՞ր օրն են ամենից հաճախ վիճում ամուսնական զույգերը

06.04.2021
Չգուշակեցիք, դա երկուշաբթին չէ։

Ինչպիսի՞ տեսք ունեն տարբեր տարիքի, բայց միևնույն չափսը կրող կանայք

13.03.2021
Կա թյուր կարծիք, թե տվյալ չափսը համապատասխանում է ստույգ քաշին և հասակին։

Դատարանը պարտավորեցրել է ամուսնուն վճարել իր նախկին կնոջը` տնային գործեր կատարելու համար

27.02.2021
Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ կանայք տնային աշխատանքներում տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են ներգրավված:

Կենդանակերպի երեք նշան, որոնք առաջիկա գարնանը կհանդիպեն իսկական սիրուն

09.02.2021
Միայնակներ, զգոն եղեք: 2021 թվականի գարունը կարող է չափազանց ռոմանտիկ լինել կենդանակերպի այս երեք նշանների համար:

Հետաքրքիր ու քիչ հայտնի փաստեր սուրճի մասին

04.02.2021
Սուրճը մի ըմպելիք է, որը տարածված է ամբողջ աշխարհում: Շատ երկրներ դրա հետ կապված ունեն սեփական ավանդույթներ:

Ինչպիսի՞ն կլինի 2021-ը՝ Սպիտակ մետաղյա Ցուլի տարին

25.12.2020
Նահանջ տարուն հաջորդող տարին խոստանում է լինել հանգիստ: Այն կանցնի աշխատելով՝ ինքներդ ձեր, գործերի, փոխհարաբերությունների վրա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-04-2021 09:39
Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Ժամանել են նաեւ շոուբիզնեսի աստղեր, հատկապես՝ Ռուսաստանից։ Ռուս երգիչներից ժամանել են Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, «Ա ստուդիո» խումբը, որոնք բավականին թանկ հաճույք են համարվում անգամ Ռուսաստանում։
10-04-2021 08:47
Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 7-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 227 կգ: Չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Ալինա Մարուշչակը՝ 236 կգ (109+127)։ Երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաելե Նայո Կեչատնկեն՝ 231 կգ (100+131)։
10-04-2021 07:51
Հայաստանիբակսետբոլի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչի զույգը հայտնի է: Միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:
10-04-2021 07:44
«Առաջին ալիքի» հաղորդավարուհի Ալլա Միխեեւան «Вечерний Ургант» շոուի նկարահանումների ընթացքում ծանրաձողով գլխին հարված է ստացել։ Միխեեւան ռեպորտաժ էր նկարահանում Եվրոպայի ծանր ատլետիկայի առաջնությունից, որն այս տարի անց է կացվում Մոսկվայում։ Հոլովակում նա մոտենում է մրցավար Ալեքսանդր Դմիտրիեւին եւ խնդրում իրեն ցույց տալ ծանրաձողի բարձրացման տեխնիկան։
10-04-2021 02:54
Սուպերմոդել Հայդի Քլումի դուստրը՝ Լենին, հայտնվել է Glamour ամսագրի գերմանական տարբերակի շապիկին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․

01.04.2021
Ապրիլին մեծ հաջողություն կունենաք այն ամենում, ինչ կանեք համախոհների թիմում, այն մարդկանց հետ, ովքեր շատ տարված են կատարվածով:

LADYNEWS TV
Սիրուշոն երաժշտասերների դատին է հանձնել «Nothing Matters» անգլերեն երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.04.2021
Դիտվել է 1733 անգամ
06.04.2021
Դիտվել է 546 անգամ
09.04.2021
Դիտվել է 525 անգամ
07.04.2021
Դիտվել է 469 անգամ
08.04.2021
Դիտվել է 328 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster