Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Խոզապուխտով եւ շամպինիոնով աղցան

10.05.2012

Այս եղանակին ամենահաճելի և օգտակար ուտեստները թարմ աղցաններն են: Գարնանային այս գունեղ աղցանը նաեւ հագեցնող է. փորձեք այն հենց այսօր՝ ճաշին կամ ընթրիքին:

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

շամպինիոններ' 300գ,
լոլիկ' 300գ,
խոզապուխտ' 200գ,
հավկիթ' 3հատ,
պինդ պանիր' 50-70գ,
սոխ' 1 գլուխ,
սերուցքային կարագ,
բուսական յուղ ' 2 ճ. գդալ
մայոնեզ,
աղ,
աղացած պղպեղ:

Պատրաստման եղանակը.

Խոզապուխտը կտրատել խորանարդիկների: Լվանալ լոլիկները, հանել կեղևը և նորից կտրատել խորանարդիկների: Հավկիթները խաշել, մաքրել կճեպից և անցկացնել քերիչի մեծ անցքերով: Պանիրը նույնպես քերել միջին չափի անցքերով: Լվանալ շամպինիոնները և կտրատել խորանարդիկների:

Մաքրել սոխը և շատ մանր կտրատել: Թավայի մեջ լցնել բուսական յուղ, սերուցքային կարագ և կտրատված սոխը: Ավելացրեք նաև աղ և պղպեղ: Տապակել մինչև թույլ կարմրելը: Հանեք սոխը թավայի մեջից այնպես,որ ինչքան հնարավոր է շատ յուղ մնա թավայի մեջ:

Թավայի մեջ լցրեք շամպինիոնները, ավելացրեք աղ և տապակեք մինչև հեղուկի գոլորշանալը: Երբ հեղուկը կգոլորշանա, թուլացրեք կրակը և տապակեք մինչև սնկի՝ բաց ոսկեգույն դառնալը: Տապակած շամպինիոնները լցրեք սոխի վրա: Նույն տարայի մեջ լցրեք նաև լոլիկը, ձուն, խոզապուխտը և պանիրը: Ցանկության դեպքում աղցանին կարող եք ավելացնել խորանարդիկների կտրատված բուլղարական պղպեղ:

Ավելացրեք մայոնեզը, աղը, պղպեղը' ըստ ճաշակի: Լավ խառնել աղցանը և թողնել սառնարանում 4-5 ժամ:

Բարի ախորժակ:

Դիտվել է 5281 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Աղցան «Աշուն» (հավով, սնկով և թթու վարունգով)

16.10.2024
Բազմաշերտ աղցան հավի մսով, պահածոյացված եգիպտացորենով, թթու վարունգով, գազարով, ձվով և սնկով։ Յուրաքանչյուր շերտը պատում ենք խոտաբույսեր և սխտոր խառնած մայոնեզով։

Ժուլիեն հավով և սնկով

18.09.2024
Շատ սիրված նախուտեստը՝ հավի մսով և սնկով ժուլիենը, կարելի է պատրաստել թավայի մեջ մոտ կես ժամվա ընթացքում՝ ընդհանրապես չանհանգստացնելով ձեզ՝ գնելով հատուկ տարաներ և օգտագործելով ջեռոցը։

Ամառային թեթեւ աղցան «Ավել»

19.07.2024
«Ավել»–ը, որը հայտնի է նաև որպես «Խոզանակ», թեթև, դիետիկ, վիտամինային աղցան է, որն իր անվանումն ստացել է օրգանիզմը տոքսիններից և թափոններից արդյունավետ մաքրելու ունակության համար՝ դրանով իսկ նպաստելով քաշի կորստին և վերականգնելով մարմնի բնականոն գործունեությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-12-2024 14:11
Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
25-12-2024 14:10
Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07
Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01
Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59
New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.12.2024
Դիտվել է 748 անգամ
20.12.2024
Դիտվել է 636 անգամ
21.12.2024
Դիտվել է 563 անգամ
24.12.2024
Դիտվել է 389 անգամ
25.12.2024
Դիտվել է 281 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster