Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Դդմի խավիար

24.10.2024

Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Դդումի այս խավիարը կարելի է մատուցել որպես հավելում այլ ուտեստների կամ որպես քսուք`հացի կամ տոստերի վրա։

 


Բաղադրիչները 8 չափաբաժնի համար

- դդումի միջուկ՝ 800 գ
- սոխ՝ 200 գ
- գազար՝ 80 գ
- սխտոր՝ 2 պճեղ
- քաղցր պղպեղ՝ 100 գ
- բուսական յուղ ՝ 2 ճ.գ. լ.
- լոլիկի մածուկ՝ 300 գ
- աղացած սև պղպեղ
- աղ

Պատրաստման եղանակը.

Քայլ 1

Նախատրաստեք բաղադրիչները. դդմի միջուկը կտրատեք փոքր խորանարդիկների։ Կլպեք և կտրատեք սոխը։ Կլպեք գազարը, լվացեք և կտրատեք շերտերով։ Մաքրեք սխտորը և կտրատեք շերտերով: Կտրատեք քաղցր պղպեղը բարակ շերտերով:

600x400

Քայլ 2

Հաստ տակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը։ Դրա մեջ լցրեք սոխը և սխտորը։ Միջին կրակի վրա խառնելով կարմրացրեք երեք րոպե: Ավելացրեք գազարը և բուլղարական պղպեղը։ Խառնելով, տապակեք միջին կրակի վրա 5 րոպե:

600x400

Քայլ 3

Բանջարեղենով կաթսայի մեջ ավելացրեք դդումը։ Խառնեք և կրակը իջեցրեք նվազագույնի: Խառնելով տապակեք 7 րոպե: Այնուհետև փակեք կաթսան և բանջարեղենը մարմանդ կրակի վրա եփեք ևս 10 րոպե։

600x400

Քայլ 4

Ավելացրեք լոլիկի մածուկը: Համեմեք աղով և պղպեղով։ Միջին կրակի վրա եփեք մոտ 20 րոպե։ Ժամանակ առ ժամանակ խառնեք, որպեսզի խառնուրդը չայրվի: Հեղուկը պետք է գրեթե ամբողջությամբ գոլորշիանա։

600x400

Քայլ 5

Կաթսայի պարունակությունը հարեք ընկղմվող բլենդերով։ Պատրաստի խավիարը պետք է լինի համասեռ զանգված: Թողեք ամբողջովին սառչի և մատուցեք։ Այն կարող եք լցնել բանկաների մեջ և պահել սառնարանում:

600x400

Դդումի համեղ խավիարը կարելի է պատրաստել նաև ձմեռացման համար։ Դրա համար ստացված զանգվածը հարելուց հետո եռացրեք, ապա լցեք չոր, ստերիլիզացված բանկաների մեջ և կափարիչներով փակեք։ Ավելի լավ է խավիարը պահել սառնարանում։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3025 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2025 12:24
Դառը ուտելիքը կարող է կանխել արյան ճնշման բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը, ինչպես նաեւ շատ այլ հիվանդություններ։ Միեւնույն ժամանակ, դառը նյութերը պաշտպանում են ազատ ռադիկալների առաջացրած վնասումներից եւ անգամ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը։ Միեւնույն ժամանակ, դառը մթերքները ճնշում են բորբոքումները եւ ունեն հակաուռուցքային, հակաբակտերիալ եւ հակաօքսիդանտ ազդեցություն, հայտնել են գիտնականները։
18-03-2025 05:48
Ավստրալիայի դատարանը գեղեցկության թագուհուն մեղավոր է ճանաչել ինը տարի շարունակ ամուսնու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է Nine News-ը։ Դատարանի առաջ է կանգնել 49-ամյա Քեթրին Իզոբել Հեյը, որը ողջ երկրում հայտնի դարձավ 1999 թվականին, երբ հաղթեց «Միսս Թասմանիա», ապա «Միսս Ավստրալիա» մրցույթներում։ Նա նաև 2002-ից 2009 թվականներին եղել է Թասմանիայի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր նահանգի խորհրդարանում:
18-03-2025 02:27
Քայլի Ջենները ցուցադրել է իր հիասքանչ կազմվածքը կիպ լատեքսային մինի զգեստով՝ Instagram-ում ներկայացնելով իր «Khy-ի ամենասեքսուալ հավաքածուն»: Քայլին նշել է, որ սա իր «ամենասեքսուալ հավաքածուն է մինչ այժմ», և կարժենա 148-ից 278 դոլար:
18-03-2025 01:43
Երգչուհի Ռիհաննան, ում վերջերս կասկածում էին երրորդ անգամ հղիության մեջ, նոր լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում։ Նոր լուսանկարներում երգչուհին ներկայանում է նույն հանդերձանքով, ինչ վերջին միջոցառմանը։ Այնուամենայնիվ, լուսանկարում նա հարթ փորով է։ Սակայն երկրպագուները նկատել են նաև, որ Ռիհաննան այլ լուսանկարներ է ավելացրել այն դիրքերում, որտեղ նրա փորը չի երևում։
18-03-2025 00:45
Կարլի Քլոսը հայտարարել է, որ հղի է երրորդ երեխայով։ 32-ամյա մոդելը լուրով կիսվել է իր սոցցանցում՝ հրապարակելով ֆոտոշարք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.03.2025
Դիտվել է 640 անգամ
13.03.2025
Դիտվել է 610 անգամ
17.03.2025
Դիտվել է 544 անգամ
14.03.2025
Դիտվել է 478 անգամ
15.03.2025
Դիտվել է 443 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster