Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ժենգյալով հաց՝ ղարաբաղյան փունջ

23.10.2020

Փորձագետներն ասում են, որ հայ խոհարարական վարպետներն օգտագործում են 300 տարատեսակ վայրի խոտաբույսեր՝ որպես համեմունքներ կամ որպես առանձին ուտեստներ: Իսկ ղարաբաղյան ժենգյալով հացը, անկասկած, մրցակցությունից դուրս է:

«Ժենգյալ» Ղարաբաղի բարբառով նշանակում է «կանաչի: Տասնյակ տարբեր տեսակի վայրի և մշակովի կանաչիներ են ներառված այս համեղ փխրուն թխվածքի մեջ: Հագեցված տաք արևով, մաքուր ջրով և ղարաբաղյան լեռների ու ձորերի մաքուր օդով՝ որոnք հատուկ համ ու բույր են հաղորդում այս ուտեստին: Ուստի անհնար է աշխարհի որևէ վայրում ժենգյալով հաց պատրաստել այնքան համեղ, որքան նրա հայրենիքում` Արցախում:

Իհարկե, այժմ այն պատրաստում են տարբեր երկրներում և քաղաքներում, որպես կանոն, կանաչին գնելով շուկայում, բայց այն չունի համային այն զգացողությունները, այն լիարժեք փունջը, որը տալիս են հյութալի և կծու ղարաբաղյան խոտաբույսերը: Քաղաքում որտե՞ղ կգտնես կնձմինձուկ: Իսկ պառավի պո՞րտ: Իսկ ճռճռո՞ւկ, քյառն ակա՞նջ, սիմսիմո՞կ, մանուշակի տերևներ և այլն, և այլն։ Իսկ գուցե հարցը միայն կանաչին չէ՞, այլ այն հուզական մթնոլորտը, որը Ղարաբաղում ուղեկցում է ժենգյալովի հացի պատրաստմանը:

Ժենգյալովի հացը միայնակ չեն թխում. հավաքվում են հարազատները, ընկերները, հարևանները՝ օգնելու պատրաստելուն ու զրուցելու, ինամալու «ի՞նչ կա-չկա» ... Եվ եթե ինչ-որ մեկը վեճի մեջ է, ապա որտեղի՞ց գտնես հաշտություն կնքելու ավելի լավ միջոց, քան միասին ժենգյալով հաց ուտելն է: Իզուր չէ, որ Արցախում կա մի ուրախ նշանաբան. «Խաղաղություն: Ընկերություն։ Ժենգյալով հաց»:

Բաղադրությունը

- Լցոնման համար թարմ կանաչեղեն. (համեմ, սպանախ, թրթնջուկ, սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ, բազուկի տերևներ և այլն)՝ յուրաքանչյուրից 50-ից 100 գ (կախված անուշաբույր ծաղկեփնջից)։
- բուսական յուղ՝ 50 գ
- թարմ աղացած սեւ պղպեղ և աղ' ըստ ճաշակի
- խմորի համար՝ ալյուր 1,5 կգ
- խմելու ջուր՝ 500-700 մլ
-  աղ՝ 30 գր
- բուսական յուղ՝ 50 գ։

Պատրաստման եղանակը

600x580

Քայլ 1

Պատրաստում ենք խմորը. ալյուրը մաղել մի մեծ խորը ամանի մեջ, ավելացնել աղ, խառնել։ Ալյուրի մեջ փոս անել և մեջը լցնել ջուր և բուսական յուղ: Ալյուրն աստիճանաբար խառնել հեղուկի հետ՝ կենտրոնից դեպի եզրերը այնքան, մինչև ալյուրը կլանի ամբողջ հեղուկը: Դրանից հետո շարունակել հունցել այնքան, մինչև խմորը դառնա փափուկ, ճկուն, հարթ և դադարի կպնել ձեր ձեռքերին: Խմորին տալ գնդի ձև, ծածկել փայլաթիթեղով և կես ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում:

 

Քայլ 2

Լցոնի պատրաստում. ամբողջ կանաչեղենը մանրակրկիտ մշակել, հեռացնել կոպիտ հաստ կոթունները և լվանալ հոսող ջրի տակ, չորացնել թղթե սրբիչի վրա, մանր կտրատել և խառնել: Կանաչեղենին ավելացնել բուսական յուղ, բայց չափավոր, այնպես, որ կանաչին փայլի և ոչ թե լող տա յուղի մեջ: Ավելացնել թարմ աղացած սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի, բայց դեռ աղ չանել, հակառակ դեպքում կանաչիները կզրկվեն հյութից և կվերածվեն շիլայի:

600x580

600x580

Քայլ 3

Հանգստացած խմորը կրկին հունցել, բաժանել փոքր գնդիկների (յուրաքանչյուրը 50 գ), դնել ալյուրով պատված մակերեսի վրա, վերևից ցանել ալյուր և ծածկել սննդային թաղանթով: Յուրաքանչյուր կտորը գրտնակով հնարավորինս բարակ բացել՝ դրան տալով շրջանի ձև: Խմորի բացված շերտի մեջտեղում, եզրերից 2 սմ հեռավորությամն լցնել աղ արված և յուղով պատված կանաչ միջուկը՝ այն սկզբունքով, որ լցոնը երբեք շատ չի լինում: Զգուշորեն փակել եզրերը մեջտեղում: Միացման կարը սեղմել ափի եզրով:

600x580

600x580

600x580

600x580

Քայլ 4

Տապակել. Պատրաստված հացերը կարի կողմը դեպի ներքև դնել նախապես տաքացրած (առանց յուղի) չոր թավայի մեջ: Յուրաքանչյուր կողմը տապակել 1 րոպե՝մինչև կարմրելը: Անհանգստանալու կարիք չկա, եթե հացը տապակելիս այն սկսի ուռել, միաժամանակ անց՝ կնստի:

600x580

Քայլ 5

Եվ ահա ...ջերմությամբ լի և անհավանական բույրով հացերը պատրաստ են: Ասում են, որ դեռ չի գտնվել այնպիսի անձնավորության, որը երբևէ հագցել է ժենգյալով հացից: Եվ մի մոռացեք մատուցել սառը մածուն կամ երիտասարդ տնական գինի ... Համտեսեք երանությունը:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 654 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լահմաջո

11.11.2020
Լահմաջոն իրենից ներկայացնում է լոշիկ, որը լցոնված է աղացած միսով, սոխով, կանաչեղենով և տոմատի մածուկով կամ թարմ լոլիկով:

Ժենգյալով հաց՝ ղարաբաղյան փունջ

23.10.2020
Փորձագետներն ասում են, որ հայ խոհարարական վարպետներն օգտագործում են 300 տարատեսակ վայրի խոտաբույսեր՝ որպես համեմունքներ կամ որպես առանձին ուտեստներ: Իսկ ղարաբաղյան ժենգյալով հացը, անկասկած, մրցակցությունից դուրս է:

Կարկանդակ միսով և պանրով

26.09.2020
Կարկանդակը պատրաստվում է շատ արագ, այն ստացվում է հյութեղ, սննդարար և անչափ համեղ: Սեղանից կփախցնեն անմիջապես:

Փափուկ կեքսեր՝ հապալասով

17.09.2020
Հապալասի կեքսերը պարզ, աներևակայելի համեղ, նուրբ և, ամենակարևորը, առողջարար աղանդեր են:

Օստրի

29.08.2020
Վրացական «Օստրի» ուտեստը պատրաստվում է տավարի փափուկ մսից՝ ավելացնելով թթու վարունգ կամ կանաչ լոլիկ:

Բլիթներ շաքարավազային խմորից

15.08.2020
Սրանք համեղ փխրուն թխվածքաբլիթներ են: Սիրում են թե երեխաները, թե մեծահասակները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2020 11:03
Իսրայելական ոսկերչական ընկերության դիզայներները ստեղծել են իսկական արվեստի գործ․ նրանք պատրաստել են դիմակ 250 գրամ 18 կարատանոց ոսկուց՝ 3608 բնական սև և սպիտակ ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը մոտ 210 կարատ է: Աքսեսուարի արժեքը 1,5 միլիոն դոլար է:
23-11-2020 10:57
Ամերիկացի հեռուստաաստղ եւ գործարար կին Քիմ Քարդաշյանը Instagram-ում տարածել է գրառում, որը հիացրել էր օգտատերերին: Հեռուստատաստղը տեսախցիկի առջեւ հայտնվեց շատ գայթակղիչ հանդերձանքով, որը հիացրել է համացանցը:
23-11-2020 09:33
Նորաձեւության արդյունաբերության ամենամեծ հարթակներից մեկը՝ Farfetch-ը, կազմել է Եվրոպայի ամենաոճային կանանց ցուցակը: Քեյթ Միդլթոնը ճանաչվել է ամենաոճային արքայական կերպարը:
23-11-2020 07:26
People ամսագրի ընթերցողներն արքայազն Հարրիին անվանել են աշխարհում թագավորական ընտանիքների ամենագրավիչ ու ցանկալի ներկայացուցիչը:
21-11-2020 11:06
Թել Ավիվի համալսարանից գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կանգնեցնել ծերացումը հիպերբարիկ թթվածնային թերապիայի միջոցով, որը մեծացնում է տելոմերների երկարությունն ու օրգանիզմին օգնում ազատվել վնասված բջիջներից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․

01.11.2020
Նոյեմբերին պետք է պատրաստվել կյանքի փոփոխություններին: Դրանք կլինեն և՛ գլոբալ, և՛ նշանակալի: Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ ինքներդ եք ուզում ազատվել առօրյա սարդոստայնից, բայց հարկ է հիշել, որ ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.11.2020
Դիտվել է 16882 անգամ
23.11.2020
Դիտվել է 892 անգամ
17.11.2020
Դիտվել է 589 անգամ
19.11.2020
Դիտվել է 576 անգամ
18.11.2020
Դիտվել է 422 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster