Այս դիմակներից հետո մազերը խելագարի պես են աճում
12.09.2018
Մազերը մարդու արտաքինի հիմնական մասն են կազմում: Հենց նրանք են հարստացնում կերպարը, կնոջը պարգևում գեղեցկություն և գրավչություն: Եթե դուք ունեք երկար և խիտ մազեր, ուրեմն տղամարդկանց ուշադրության հետ կապված խնդիր չեք ունենա:
Մազերի կառուցվածքը վերականգնելու համար գոյություն ունի դիմակ, որը ոչ միայն գերազանց խնամում է մազերը, այլև ակտիվացնում արմատների սոխիկները և նպաստում մազերի արագ աճին: Այս դիմակի կարճատև օգտագործումից հետո, դուք կզգաք դրական փոփոխությունը:
Այն պատրաստելու համար ձեզ հարկավոր են․
-1 ձվի դեղնուց -1 թեյի գդալ կիտրոնի հյութ
Խառնեք բաղադրիչները մինչև միանման զանգված ստանալը և քսեք մազերին: Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով և վրայից՝ սրբիչով: Դիմակը լվացեք 30 րոպեյից՝ օգտագործելով սովորական շամպուն:

Հաջորդ դիմակը մազերին ոչ միայն էներգիա այլև թարմություն կպարգևի․
Վերցրեք 1 բաժակ նարինջի հյութ և մեկ բաժակ կեֆիր: Խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը, ապա կիրառեք այնպես, ինչպես նկարագրված է նախորդ դեպքում։
Այս դիմակին նույնպես բավական է 30 րոպե, մազերի վրա ակտիվորեն ազդելու համար:
Շաբաթը երկու անգամ օգտագործեք այս դիմակները և դուք գոհ կլինեք արդյունքից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8595 անգամ
Читать на русском
|