Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

5 հարց, որոնք կփրկեն ձեր հարաբերությունները

25.07.2018

Երջանիկ զույգերը գիտեն` որպեսզի հարաբերությունները ծաղկեն և միմյանց ուրախացնեն, պետք է լավ աշխատել: Եթե դա չանել, կարելի է ընկնել «ծույլ» հարաբերությունների թակարդը, որոնք ուղղակի գոյատևում են, այլ ոչ զարգանում:

Առաջացող խնդիրները լուծելու և ոչ թե քողարկելու համար, ժամանակ առ ժամանակ ձեր սիրած մարդուն տվեք հետևյալ հինգ հարցերը.

Կարո՞ղ եմ ես արդյոք մեր հարաբերություններ ավելի հարմարավետ դարձնել:

Այս հարցը կարող է դիպչել հոգու ներքին պահանջմունքներին և ստիպել ձեր սիրեցյալին պատմել իր ցանկությունների մասին: Միգուցե դա լինի հաճելի խնդրանք, օրինակ՝ համբույր առավոտյան, որը դրական լիցքեր կհաղորդի ողջ օրվա համար: Փորձեք լսել ցանկությունները և կտեսնեք, որ ձեր հարաբերություններն ավելի ամուր կդառնան դրանց ամեն իրականացումից հետո:

 Չե՞մ արել արդյոք ես որևէ բան, որը քեզ տհաճ էր:

Շատ մարդիկ նախընտրում են փակել աչքերը բացասական մանրուքների վրա, որպեսզի չխորացնեն բարդ իրավիճակը, սակայն խնդիրները հավաքվում են և մի պահ է գալիս, երբ դրանք այնքան շատ են, որ կարող է բացասական զգացմունքների պայթյուն լինել: Ամենալավ ելքը  բոլոր կուտակված խնդիրները քննարկելն է, քանի դեռ շատ ուշ չէ:

Արդյո՞ք քեզ ամեն ինչ դուր է գալիս մեր սեքսուալ կյանքում:

Շատ կարևոր հարց է: Շատ զույգեր խուսափում են այս թեմայից և խոսակցության ժամանակ չգիտեն ինչից սկսել, սակայն՝ իզուր: Վաղ թե ուշ, այդ խնդիրներն առաջ կգան և կանդռադառնան հարաբերությունների վրա: Պետք է այս հարցին նրբանկատորեն մոտենալ և իմանալ՝ արդյո՞ք սիրելին ուզում է որևէ բան փոխել: Հավատացեք, այդպիսի խոսակցությունները ձեր հարաբերությունները նոր մակարդակի կբերեն: 

600x580

Ինչպե՞ս ես կարող եմ օգնել քեզ:

Ամուր հարաբերություններում միասին են ուրախանում հաղթանակների համար և համատեղ հաղթահարում պարտությունները: Մի վախեցեք հարցնել, թե ի՞նչ է անհանգստացնում ձեր սիրելի մարդուն, լսեք նրան և կիսվեք ձեր անձնական անհանգստություններով: Միգուցե երկուսով դուք կարողանաք ելք գտնել իրավիճակից, եթե ոչ, ապա առնվազն միմյանց անփոխարինելի աջակցություն կցուցաբերեք:

Ի՞նչ ես կարծում արդյոք մենք բավականաչափ մտերիմ ենք:

Մեր անհատական պահանջմունքները կարող են օրից օր փոխվել: Հնարավոր է մենք ծանր աշխատանքային օր ենք ունեցել և կարիք ունենք հոգատարության և ուշադրության: Կամ հակառակը՝ կարիերան բարձունքների է գնում և մենք պետք է կենտրոնանաք ու փակվենք փոքր-ինչ:

Երբ դուք սովորեք զգացմունքային առումով աջակցել միմյանց և անկեղծորեն պատմել ապրումների մասին, ապա ձեր հարաբերությունները կդառնան ավելի խորը և վստահելի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6827 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 707 անգամ
01.05.2024
Դիտվել է 685 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 127 անգամ
04.05.2024
Դիտվել է 85 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster