| Բրաունի կաթնաշոռով և բալով 
     21.07.2018 
 Գրեթե յուրաքանչյուր տանտնտեսուհի, ով սիրում է խոհանոցում աշխատել, կյանքում գոնե մեկ անգամ պատրաստել է բրաունի: Այս աղանդերը այնքան մեծ ճանաչում է ստացել, որ ոչ մեկն այն այլևս չի համարում էկզոտիկ և անսովոր: Եվ այս ամենը այն պատճառով, որ այս թխվածքը հեշտ է պատրաստել: Հիմնական բաղադրատոմսում գրված է, որ բրաունին պետք է ունենա հարուստ շոկոլադե համ և խոնավ մեջնամաս: Բացի այդ այն ունի ծիրանե շերտ և ընկույզ: Սակայն կա նաև այլ համեղ տարբերակներ: Պատրաստելու համար անհրաժեշտ են․ - Սև շոկոլադ` 100գր- Սերուցքային` կարագ` 120 գր
 - Շաքարավազ` 150 գր
 - Ձու` 4 հատ
 - Ցորենի ալյուր` 150 գր
 - Փխրեցուցիչ` 1թեյի գդալ
 - Կաթնաշոռ` 300 գր
 - Վանիլինին` 2 գր
 - Բալ` 400 գր
 - Աղ` մեկ պտղունց:
 Պատրաստման եղանակը. 
 1. Շոկոլադը հալեցրեք սերուցքային կարագի հետ ջրային բաղնիքի վրա: 2. Այլ տարայում հարեք 2 ձու և 50 գր շաքարավազ: Ավելացրեք աղ և վանիլին: 3. Պատրաստեք կրեմը. խառնեք կաթնաշոռը 100 գր շաքարավազի և 2 ձվի հետ: Հարեք բլենդերով մինչև նուրբ զանգված ստանալը: 4. Շաքարավազով հարած հավկիթներին ավելացրեք հալեցրած շոկոլադը, այնուհետև ավելացրեք փխրեցուցիչը և մաղած ալյուրը: Խառնեք: 5. Վերցրեք բարձր պատերով kaxapa8 և վրան սերուցքային կարագ քսեք, լցրեք խմորի 1/3: 6. Հարթացրեք մակերեսը, վրան լցրեք կաթնաշոռային զանգվածի կեսը: Այնուհետև վրան հավասարաչափ տեղադրեք բալը: 7. Կրկին լցրեք խմորը, կաթնաշոռային զանգվածը, բալը և կրկին խմորը: 8. Տաքացրեք ջեռոցը մինչև 180 °C: Եփեք աղանդերը 40-50 րոպե: 9. Սպասեք թող սառի, հանեք կաղապարից: Այն կարող եք մատուցել սուրճի կամ թեյի հետ: Բարի ախորժակ: Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10176 անգամ
 Читать на русском
 |