Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կանայք շատ ավելի հավատարիմ զինվորներ են. ԼՅՈւԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

27.04.2012

Մինչեւ մայիսի 6-ը՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, LN-ը հարցազրույցներ կներկայացնի կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին կին ներկայացուցիչների հետ...

Հայաստանում կանանց խնդիրների, խորհրդարանական կյանքում նրանց ներգրավվածության, կնոջ քաղաքական կարիերայի մասին LN-ը զրուցեց «Հայ ազգային կոնգրես»-ի համամասնական ցուցակի առաջին կին ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

 


-Եթե գանք սկզբից, ինչպե՞ս որոշեցիք մտնել քաղաքական դաշտ և ինչպե՞ս հասաք կարիերայում արդեն իսկ գրանցած ձեռքբերումներին:

-Ճիշտն ասած, չեմ որոշել: Լինելով գիտակից քաղաքացի' երբեք ինձ հեռու չեմ պահել քաղաքականությունից, քանի որ մի ասացվածք կա. «Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով»: Ես, կիրթ ու գիտակից լինելով, հետաքրքրվում էի երկրի վիճակով, տեղի ունեցող իրադարձություններով ու նկատում էի, որ օր օրի մեր երկիրն ու ժողովուրդը ավելի ընչազուրկ է դառնում: Իմ բնույթով այնպիսին եմ, որ երբեք չեմ կարողանում ստվերում մնալ, սոցիալիստի հոգեբանություն ունեմ և, երբ հասկացա, որ կարող եմ ինչ-որ բան փոխել, 2003 թվականին անդամագրվեցի Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցությանը, որովհետև այն շատ հին պատմություն ունի: Տեսակով հեղափոխական եմ, որովհետև չեմ համակերպվում անարդարության հետ ու գտնում եմ, որ անելիք ունեմ:

Կուսակցության ներքին շրջանակներում ես միանգամից նկատվեցի, աչքի ընկա ու շուտով' 2004 թվականի հուլիսին, ընտրվեցի ՍԴՀԿ-ի ատենապետ: Բնականաբար, սկզբնապես ինձ առաջ մղողը կամքն ու ձգտումն էր, քանի որ չունեի քաղաքական փորձ: Ու, հետևաբար, առաջ էի գնում փոքր, բայց վստահ քայլերով: Այդպես էլ կայացա քաղաքական դաշտում, ինչը կանանց դեպքում հազվադեպ է լինում: Այսօր ես Հայաստանում որևէ կուսակցության միակ կին ղեկավարն եմ:


-Բոլորովին վերջերս հարցականի տակ էր' կկարողանաք Դուք առաջադրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով, թե' ոչ: Այնուամենայնիվ' առաջադրվեցիք: Դժվա՞ր է, լինելով կին, պայքարել, երբ խոչընդոտներ են ստեղծում տղամարդիկ:

 

-Գիտեք, զարմանալի կլիներ, եթե նման խոչընդոտներ չստեղծեին, քանի որ կնոջն այսօրվա մեր քաղաքական դաշտում հեշտ չէ առաջ գնալ: Միշտ լինում են մարդիկ, ովքեր ուզում են քեզ մի կողմ հրել ու, հանուն դրա, գնում են ամեն տեսակ խարդավանքների: Ինձ այդ ամենը չի վախեցնում: Հիմա պետռեգիստրում իմ անունը չի նշված իբրև ՍԴՀԿ ատենապետ, բայց դա ծիծաղելի է, քանի որ ողջ դաշտը որպես այդպիսին ճանաչում է ինձ: Բայց վստահ եմ, որ կհասնեմ իմ նպատակին, ու այդ ապօրինի գրանցումը ատենապետի պաշտոնում չեղյալ կհայտարարվի:


-Արդեն գործող քվոտավորմամ համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր կուսակցության համամասնական ցուցակի առաջին 5 տեղերից մեկում պետք է կին լինի: Խորհրդարանում կանանց քանակը քվոտաներով ապահովելը չի՞ վնասի որակական գործոնին:

-Չեմ բացառում, որ կարող է վնասել, բայց ով է ասել, թե համամասնական ցուցակներով առաջադրված տղամարդիկ որակ են ապահովում:Իհարկե, ես ուրախ կլինեի, որ կանանց իրավունքները այնքան հարգված լինեին, որ քվոտավորում չլիներ: Սակայն այսօր, քանի որ մեր երկրում «ժողովրդավարություն» ասվածն ընդամենը բառ է, քվոտավորումը դեռ անհրաժեշտ է: Կարծում եմ' ինչքան շատ լինեն քաղաքական դաշտում կանայք, որոնք չեն «տառապում» ֆեմինիզմով, այլ հետապնդում են կոնկրետ նպատակներ, այնքան ավելի դրական փոփոխություններ կարձնագրվեն: Առայժմ տղամարդիկ պիտի սովորեն կանաց ներկայությանը, համակերպվեն ու գնահատեն կնոջն ըստ արժանվույն:


-Բայց արդյո՞ք ներկայում քաղաքական ասպարեզում գործող բոլոր կանայք են բարձր գնահատանքի արժանի:

 

-Ես կարող եմ տարբել կուսակցությունների կանանց տարբեր կերպ վերաբերվել, բայց եթե այդ հայացքները մի կողմ դնենք, ակնհայտ է, որ կանայք շատ ավելի հավատարիմ զինվորներ են իրենց կուսակցություններում: Չի կարելի չգնահատել նրանց նվիրվածությունն իրենց գործին: Ես ՕԵԿ-ն ընդհանրապես, որպես կուսակցություն չեմ դիտարկում, բայց Հեղինե Բիշարյանը անդամագրվել է այդ կուսակցությանն ու առ այսօր հավատարմորեն ծառայում է: Սա արժանի է բարձր գնահատականի:


-Մի առիթով ասել եք. «Այն կանայք, ովքեր փորձ են անում «դուրս գալ իրենց խոհանոցներից» եւ նպատակաուղղված առաջ են գնում, շատ բաների են հասնում»: Այդ ճանապարհին կին տեսակը' կանացիությունը, չի՞ տուժում:

 

-Եթե կարծում եք, որ իմ կանացիությունը տուժել է, ուրեմն տուժում է (ծիծաղում է - LN): Ասելով «դուրս գալ խոհանոցից»' նկատի չեմ ունեցել «մոռանալ խոհանոցը»: Ուղղակի ցանկացել եմ ընդգծել, որ պետք չէ սահմանափակվել դրանով, այլ գիտակցել դերդ երկրի զարգացման գործընթացում, կարևորել ինքդ քեզ, որ դիմացինն էլ կարևորի:

-Եթե մտնեք խորհրդարան, ի՞նչ օրինագծերի նախագծեր կառաջարկեք կանանց խնդիրների հետ կապված:

-Մեր կուսակցության առաջնային խնդիրը սոցիալական բնույթի խնդիրները լուծելն է: Նույնը վերաբերում է նաև կանանց խնդիրներին: Կենսամակարդակի բարձրացումն ու արժանապատիվ կյանք ապահովելն այսօր առաջնայինն է:


-Հայ քաղաքական դաշտում ընդունված է, որ քաղաքական գոործիչները մի տեսակ փակ են պահում իրենց անձնական կյանքը: Իսկ Դո՞ւք:

-Ես գաղտնիքներ չունեմ, բայց և շատ բացվել էլ չեմ ուզում, ի վերջո, դա իմ անձնականն է: Ունեմ 2 դուստր, որոնց շատ եմ սիրում: Նրանք ևս այժմ մեր կուսակցության շարքերում են, և ես ուրախ եմ, որ կարողացել եմ գաղափարապես կայացած ու սկզբունքային այդպիսի աղջիկներ դաստիարակել: Ուրախ եմ, որ նրանք ազատ են ու կաղապարված չեն ավանդույթներով: Ավանդույթը, իհարկե, բացասական բան չէ, բայց այն ևս պետք է փոփոխվի ու զարգանա, այլ ոչ թե շրջանակի մեջ առնի մարդուն: Ես կողմ եմ ազատ ու առողջ մտածելակերպին:

-Շատերին է հետաքրքիր' կայացած կին քաղաքական գործիչը հաջողակ է նաև ընտանիքու՞մ:

-Ինձ մի անգամ հարցրեցին. «Հե՞շտ է արդյոք քաղաքական գործչի կերպարից դուրս գալ ու մտնել ընտանիքի կնոջ կերպարի մեջ»: Ես ասացի, որ ես երբեք չեմ մտնում ու դուրս գալիս այս կամ այն կերպարից: Այն եմ, ինչ կամ ու երբեք չեմ փորձում կեղծել: Կարողանում եմ համատեղել հասարակական ու ընտանեկան կյանքը: Իմ միակ թերությունը ծխելն է (ժպտում է-LN), ինչից փորձում եմ ազատվել, բայց դեռ կոնկրետ քայլեր չեմ անում, ավելի ճիշտ, որոշում չեմ կայացրել: Բայց ծխելուս քաղաքականությունը չի նպաստել, մինչ դաշտ մտնելն էլ էի ծխում: Մի խոսքով' եթե կինը գտնում է իր երջանկությունը, քաղաքականությունը կամ ցանկացած այլ աշխատանք այն փչացնել չեն կարող ու հակառակը, եթե կինը չի կարողանում երջանիկ լինել, պատճառը կարիերան չէ:

Լարա Առաքելյան

Դիտվել է 5001 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 769 անգամ
29.04.2024
Դիտվել է 725 անգամ
30.04.2024
Դիտվել է 261 անգամ
03.05.2024
Դիտվել է 137 անգամ
04.05.2024
Դիտվել է 94 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster