Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ընտրեք ձեզ դուր եկած կախազարդը և իմացեք ինչպիսի կին եք դուք

26.03.2018

Ցանկացած կին սիրում է տարբեր տեսակի զարդեր:

Ահա շատ գեղեցիկ և հետաքրքիր թեստ:

Ընտրեք ձեզ ամենաշատ դուր եկած կախազարդը և ձեր մասին հետաքրքիր բան իմացեք:


 

600x580

Կախազարդ 1

Դուք բավականին կանացի եք, սիրում եք գեղեցիկ հագնվել, քսվել, սանրվածքներ անել: Առաջին հերթին դուք ձեր բյուջեից գումար կհատկացնեք նոր կոսմետիկիայի կամ խնամքի միջոց ընտրելու համար, այլ ոչ թե սննդի կամ տան իրերի: Ձեր համար մեծ նշանակություն ունի ընտանիքը, դուք ավելի շատ ուշադրություն եք հատկացնում ամուսնուն, քան երեխաներին:

Խորհուրդ. գնահատեք ձեր մեջ եղած այս հիանալի գծերը: Այժմ շատ դժվար է գտնել կնոջ, ով կարողացել է պահպանել իր կանացիությունը: Փորձեք չլինել պասիվ և չծուլանալ, սակայն մնացեք հանգիստ և նրբաճաշակ:

 Կախազարդ 2

Ձեր մեջ զգացմունքները հավասարապես ապրում են փայլուն ինտելեկտի հետ: Ձեզ նայելով, մտքին գալիս է «Մարդու մեջ ամենասեքսուալը նրա հոգին է» արտահայտությունը: Ձեր կյանքի յուրաքանչյուր պահ արժեք ունի, և դուք ամեն մեկը ապրում եք էլ ավելի խորը և զգացմունքային, քան նախորդները: Դուք շատ լավ հաղթահարում եք դժվարությունները: Ունեք շատ յուրահատուկ մտածելակերպ, ոճ և սկզբունքներն առաջ տանելու կարողություն:

Խորհուրդ. օգտագործեք ձեր հնարավորությունները ի օգուտ ձեզ և մարդկանց: Մի ընկեք վատատեսության ճիրանները, ձեր ամբողջ խորությունը ներքին հասունության ցուցանիշ է:

Կախազարդ 3

Դուք ընտրում եք լակոնիկութնունը և մինիմալիզմը: Ինչպես հագուստում, այնպես էլ կյանքում չեք ընդունում որևէ ավելորդ բան: Դուք շատ կենսուրախ եք, ակտիվ, միշտ շարժման մեջ եք: Հենց այդ պատճառով նույնիսկ հասուն տարիքում դուք մնում եք մարդ, ով «չունի տարիք» և ապրում է թեթև հոգով:

Խորհուրդ. մեծ ակտիվության և ինքնաճանաչման միջև հավասարակշռություն պահեք:

Կախազարդ 4

Դուք ամենաիսկական դիցանուշն եք: Սիրում եք ձեռքի աշխատանքով զբաղվել, հասարակ կտորներից կարողանում եք շքեղ կոստյում կարել երեխայի համար: Ամեն ինչին ունեք ստեղծագործական մոտեցում: Այսպիսի կնոջն իրենց կողքին ուզում են տեսնել լավ ընտանիք ցանկացող տղամարդիկ:

Խորհուրդ. ձեզ անհրաժեշտ է անձնական տարածություն: Ոգեշնչվել կարելի է լռության մեջ: Հեռացրեք ավելորդ գործերը և ավելորդ մարդկանց ձեր կյանքից և ձեզ ժամանակ հատկացրեք:

Կախազարդ 5

Դուք ունեք պողպատե բնավորություն և երկաթյա նյարդեր: Անհագ ցանկություն եք զգում տնօրինելու և լայնացնելու սեփական սահմանները: Դուք ունեք շատ սուր ուղեղ, կայծակնային արձագանք և աշխատանքային բռունցք: Մարդկանց հանդեպ հարաբերություններում բավականին լուրջ պահանջներ եք դնում: Միգուցե իզուր չէ դա, քանի որ առաջնորդվում եք կյանքի փորձով:

Խորհուրդ. մի աշխատեք առանց ձեզ խնայելու, ժամանակին կանգ առեք և հանգստացեք: Այդ ժամանակ կարգի բերեք ձեր մտքերը և սովորեք ներդաշնակության հասնել:

Կախազարդ 6

Դուք իսկական տոն եք: Ձեր հոգին մշտապես ուրախություն, շքեղություն և փայլ է խնդրում: Ձեր զգետսներն էքստրավագանտ են, իսկ զարդերն արևից վառ են փայլում: Դուք ձեր զգացմունքները դուրս եք հանում առանց մտածելու: Կարիերան ձեր համար առաջին տեղում չէ, սակայն վերջում էլ չէ:

Խորհուրդ. փորձեք մի քիչ զսպել զգացմունքները, քանի որ կարող եք նեղացնել մտերիմ մարդկանց: Եթե ձեր կողմից կար սխալ, մի զլացեք և ներողություն խնդրեք:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6398 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 402 անգամ
25.04.2024
Դիտվել է 235 անգամ
26.04.2024
Դիտվել է 203 անգամ
27.04.2024
Դիտվել է 191 անգամ
30.04.2024
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster