Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցուրտ եղանակին տղամարդկանց վերջույթները ավելի քիչ ջերմություն են կորցնում, քան կանանց և երեխաների։ Երկար ժամանակ այդ փաստն արձանագրվում էր միայն տեսողական դիտարկումներով։
Հետազոտողներն ընտրել են 114 կամավորի, որոնք ներկայացրել են տարբեր մարզաձևեր։ Նրանք ունեցել են տարբեր կազմվածքներ, ինչը էական էր փորձի անցկացման համար։
Փորձի մասնակիցները երեք րոպե ձեռքերը մտցրել են սառը ջրով ամանի մեջ։ Այնուհետև գիտնականները չափել են, թե որքան արագ են ձեռքերը վերադարձել մարմնի նախնական ջերմաստիճանին։
Արդյունքում պարզվել է, որ «տաքացման» արագությունը կախված է եղել մկանային զանգվածից։ Որքան այն մեծ է եղել, այդքան արագ է մարդը տաքանում։ Քանի որ կանաց մոտ այն սովորաբար փոքր է, նրանք ավելի արագ են սառում։ Ճարպային ծածկույթը, ինչպես պարզվել է, այդքան էլ արագ ազդեցություն չի ունենում։ Ոչ հասակը, ոչ քաշը, ոչ ճարպային զանգվածը հետազոտվածների մոտ էական տարբերություն չեն ունեցել։
01-04-2026 08:53 Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել։ Դատարանը քննել է 2023 թվականին Մադրիդի մոտ գտնվող Ալկոբենդասում ավտոբուսի կանգառում կնոջ ձեռքը համբուրած տղամարդու գործը, գրում է DW-ն։ Տղամարդը նաև ժեստ է արել կնոջը, որ իր հետ գա և փող է առաջարկել։ Մեղադրյալի փաստաբանները փորձել են դա ներկայացնել որպես փողոցային ոտնձգություն, սակայն դատարանը որոշել է, որ ցանկացած սեռական ֆիզիկական շփում համարվում է հարձակում:
01-04-2026 08:00 Ըստ սննդաբանների՝ խնձորի չափից շատ օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային անհարմարության հանգեցնել զգայուն ստամոքսով մարդկանց մոտ: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օրական մեկ խնձորն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և մանրաթելեր:
01-04-2026 07:56 Կանոնավոր ճանապարհորդություններն ամրապնդում են սրտանոթային համակարգը, նվազեցնում սթրեսը և բարձրացնում արտադրողականությունը: Դրա մասին մարտի 30-ին գրել է Medical Xpress բժշկագիտական հանդեսը: «Ճանապարհորդությունն ավելին է, քան սոսկ հիշողություններն ու ուրախությունը: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մենք ճանապարհորդում ենք, մեր հարաբերություններն ուրիշների հետ ամրապնդվում են, մենք ավելի կրթված ենք դառնում և ավելի առողջ ենք»,- ասում է Թեքսասի A&M համալսարանի հյուրընկալության կառավարման և զբոսաշրջության ամբիոնի ղեկավարի տեղակալ, պրոֆեսոր Ջեյմս Պետրիկը:
31-03-2026 10:07 Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նվազ առողջ ապրելակերպ վարող մասնակիցների համեմատ՝ օպտիմալ սովորությունները՝ 8-9 ժամ քուն, 42 կամ ավելի րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև մրգերով, բանջարեղենով, ձկով և ամբողջական հացահատիկներով հարուստ սննդակարգը, ի վիճակի էին սրտանոթային լուրջ հիվանդությունների վտանգը նվազնել 57%-ով։
31-03-2026 09:32 Հոլիվուդի ոսկե դարաշրջանի լեգենդար դերասանուհի և 1950-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Նովակը դժգոհել է «Սկանդալային» կենսագրական ֆիլմում իր դերի համար ընտրված դերասանական կազմից։ The Times-ին տված հարցազրույցում 93-ամյա դերասանուհին նշել է, որ Սիդնի Սուինին «բացարձակապես անհամապատասխան է», քանի որ նրա կերպարը միշտ չափազանց սեքսուալիզացված է։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: