Կանանց ձեռքերը միշտ ավելի սառն են տղամարդկայինից․ ինչու՞
22.02.2018
Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցուրտ եղանակին տղամարդկանց վերջույթները ավելի քիչ ջերմություն են կորցնում, քան կանանց և երեխաների։ Երկար ժամանակ այդ փաստն արձանագրվում էր միայն տեսողական դիտարկումներով։
Հետազոտողներն ընտրել են 114 կամավորի, որոնք ներկայացրել են տարբեր մարզաձևեր։ Նրանք ունեցել են տարբեր կազմվածքներ, ինչը էական էր փորձի անցկացման համար։
Փորձի մասնակիցները երեք րոպե ձեռքերը մտցրել են սառը ջրով ամանի մեջ։ Այնուհետև գիտնականները չափել են, թե որքան արագ են ձեռքերը վերադարձել մարմնի նախնական ջերմաստիճանին։
Արդյունքում պարզվել է, որ «տաքացման» արագությունը կախված է եղել մկանային զանգվածից։ Որքան այն մեծ է եղել, այդքան արագ է մարդը տաքանում։ Քանի որ կանաց մոտ այն սովորաբար փոքր է, նրանք ավելի արագ են սառում։ Ճարպային ծածկույթը, ինչպես պարզվել է, այդքան էլ արագ ազդեցություն չի ունենում։ Ոչ հասակը, ոչ քաշը, ոչ ճարպային զանգվածը հետազոտվածների մոտ էական տարբերություն չեն ունեցել։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6748 անգամ
Читать на русском
|