Փոքրիկ սև կետիկները ատամների շրջանում ծանոթ են թերևս բոլորին, բայց բոլորն էլ ցանկանում են հնարավորինս հազվադեպ բախվել այս խմդրին: Դրա համար պետք է գալ սկզբից: Ինչպե՞ս է առաջանում ատամնաքարը: Սկզբում ատամների վրա ձևավորվում են սպիտակ բծեր (երբեմն շագանակագույն):
Սրա առաջացմանը ինչ-որ իմաստով նպաստում են ուտելիքները, բայց հատկապես, ծխախոտն ու սուրճը: Եթե այս բծերը ժամանակին չմաքրվեն, դրանք կհավաքվեն՝ առաջացնելով նախ փառ, ապա և ատամնաքար: Իսկ թե ինչ է ատամնաքարը, գիտեն բոլորը. մի մեծ խնդիր, որ կարող է առողջ ատամը շարքից հանել հաշված օրերի ընթացքում:
Բավական է ամենօրյա խնամք ատամների նկատմամբ, ու այս խնդիրները չեն առաջանա:
Խորհուրդ է տրվում նախևառաջ ամեն օր ուտել գոնե մեկ խնձոր և բերանի խոռոչը պարբերաբար ողողել սամիթի թուրմով:
Շատ օգտակար է նաև եզան լեզվի թուրմը: Իսկ սխտորի օգտակար հատկությունները գաղտնիք չեն: Հոտը տանելի դարձնելու համար քնելուց առաջ սխտորը քսեք ատամնաշարին: Կարելի է նաև ուտել մի կտոր:
Անչափ օգտակար է հում ձվի կեղևը: Լավ ծեծեք այն, փոշի դարձրեք և կերեք օրը մեկ գդալ' վրայից ջուր խմելով:
Այս ամենը, գումարած օրը երկու անգամ ատամների պարտադիր լվացումը կնպաստեն էմալի ամրապնդմնանն ու ատամների սպիտակեցմանը:
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: